Հայաստանը եվ Բելառուսը գոհ չեն տնտեսական համագործակցության մակարդակից
Հայաստանն ու Բելառուսը երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը մի քանի անգամ մեծացնելու ներուժ ունեն, որն այսօրվա դրությամբ կազմում է 30 մլն դոլար: Այս մասին այսօր Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման լայն շրջանակ, ընդգծելով փոխադարձ խորը համագործակցությունը Հայաստանի և Բելոռուսի միջև:
Բելառուսի ԱԳ ղեկավար Սերգեյ Մարտինովը համաձայնվեց իր հայ գործընկերոջ կարծիքի հետ, ընդգծելով, որ վերջին տարիներին` նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծանում է: Նրա խոսքերով դա վկայում է բավական բարձր մակարդակի երկկողմ տնտեսական հետաքրքրության մասին:
Մասնավորաբար, նա նշեց, որ բոլոր հնարավորությունները կան մեծացնելու փոխշահավետ համագործակցությունը մեքենաշինության, հումանիտար և գիտական բնագավառներում: Նա հաղորդեց, որ մշակվում են նախագծեր` Հայաստանում համատեղ մեքենա-տրակտորային կայանների ստեղծման, Հայաստան բելոռուսական բեռնատար մեքենաների լուրջ քանակի ներկարման, իսկ Երևանի քաղաքապետարանի հետ կա համաձայնություն Բելառուսից միկրոավտոբուսների ներկրման մասին` մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համար, ինչպես նաև քաղաքի վերելակային տնտեսության մոդեռնիզացիայի համար:
Նկատենք, որ Հայաստանն ու Բելառուսը նաև զարգացնում են միջմարզային համագործակցություն: Այսպես, արդեն ստորագրված է համաձայնագիր` Մինսկի Բելոռուսի շրջանի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև: Իսկ վաղը կստորագրվի համապատասխան պայմանագիր` Գրոդնենսկի շրջանի և Շիրակի մարզի միջև: Բացի այդ, 2010թ.-ին Հայաստանում կանցկացվեն բելառուսական մշակույթի օրեր, իսկ Բելառուսում` հայկական:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա