Խոզի գրիպի երրորդ զոհը Թուրքիայում
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով` Կոնիայի հիվանդանոցում այսօր մահացել է խոզի գրիպով վարակված 37 տարեկան մի կին: Այդպիսով Ա գրիպից մահացածների թիվը Թուրքիայում հասավ երեքի:
Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը տեղեկացվում է, որ ներկայումս հոսպիտալացված են A H1N1 վիրուսով վարակված 16 հիվանդներ: Ընդ որում նրանցից երեքի առողջական դրությունը ծանր է:
Թուրքիայի տարածքում կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում համաճարակի հետագա տարածումը բացառելու նպատակով:
Մասնագետները նախազգուշացնում են, որ վատ ինքնազգացողության հետևյալ ախտանշանների դեպքում անպայման պետք է դիմել բուժօգնության. դժվար շնչելիություն, ցավեր կրծքավանդակի շրջանում, գիտակցության մթագնում, ավելի քան երեք օր տևած բարձր ջերմություն և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան