«Նաբուկո». Նախապատվությունը տրվում է Իրանին

Հեղինակ` Արմեն Մինասյան

Եվրոպական ընկերությունները սկսել են ոչ պաշտոնական խորհրդակցություններն Իրանի ղեկավարության հետ` այդ երկիրը «Նաբուկո» նախագծի մեջ ներգրավելու համար: «Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ` նոյեմբերի 3-ին նման հայտարարություն է արել Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (National Iranian Gas Export Company, NIGEC) ղեկավար Ռեզա Քեսաիզադեն: Միաժամանակ նույն օրը շվեյցարական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական գազի ներկրումները Եվրոպա կազմակերպելու համար պաշտոնական Բեռնը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում: Այս երկու լուրը կարելի է նշանակային համարել ոչ միայն տարածաշրջանի, այլև` ողջ աշխարհի համար:

Գաղտնիք չէ` Իրանն էներգետիկ ռեսուրսներով աշխարհի խոշորագույն երկրներից է: Նավթի արտադրությամբ (օրական` 4.2 մլն բարել) Իրանը զիջում է միայն Սաուդյան Արաբիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ պաշարներով (136 մլրդ բարել) 2009 թվականի տվյալներով աշխարհում գրավում է երրորդ տեղը` զիջելով Սաուդյան Արաբիային ու Կանադային: Գազի առումով Իրանի դիրքերն առավել ազդեցիկ են. այս երկիրը Ռուսաստանից հետո աշխարհում երկրորդն է բնական գազի հետախուզված պաշարներով (28 տրլն խմ), իսկ արտադրությամբ (տարեկան մոտ 120 մլրդ խմ) զիջում է միայն Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Կանադային: Վերը նշվածը վկայում է, որ երկարաժամկետ կտրվածքով անհեռանկարային են տարածաշրջանում ձեռնարկված էներգետիկ բոլոր այն նախագծերն ու ծրագրերը, որոնք անտեսում են Իրանին: Այս առումով բացառություն չէր կարող լինել նաև «Նաբուկո»-ն:

21-րդ դարի սկզբում, երբ ակնհայտ դարձավ, որ վառելիքա-էներգետիկ ռեսուրսներն աշխարհում օր-օրի ավելի մեծ պահանջարկ են վայելում, դրա խոշորածավալ ներկրող- սպառողները, հատկապես` եվրոպական երկրները, բախվեցին էներգետիկ անվտանգության մարտահրավերին: Ինչու՞ հենց եվրոպական: Որովհետև մոլորակի մյուս երկու մեգառեգիոնները` Հյուսիսային Ամերիկան ու Արևելյան Ասիան, տիրապետում են սեփական մեծածավալ ռեսուսրներին և մեծ հաշվով էներգետիկ անվտանգությունը նրանց դեպքում սահմանափակվում է հումքի սակագների բարձրությամբ: Իսկ ահա Եվրոպայի դեպքում, բացի թանկարժեք հումք լինելուց, էներգառեսուրսները դրանց մատակարարների, մասնավորապես` Ռուսաստանի, ձեռքում աստիճանաբար վեր էին ածվում քաղաքական ազդեցիկ գործոնի: Ասվածը մեծմասմաբ վերաբերում է բնականա գազի շուկային: Նավթի դեպքում հարցադրումները մի փոքր այլ են, քանի որ վառելիքի այդ տեսակը մատակարարվում է տարբեր ուղիներով` մեծմասամբ ծովային տրանսպորտով: Իսկ ահա բնական գազի պարագայում ընտրությունը մեծ չէ` անհրաժեշտ է երկրարաժամկետ ներդրումներ կատարել հազարավոր կիլոմետրեր ձգվող խողովակաշարեր կառուցելու համար, որոնց իրագործումից հետոայլևս մատակարարն ու սպառողը դառնում են «անփոխարինելի» գործընկերներ: Թե գործնականում ինչ վտանգ կարող է սա ներկայացնել, աշխարհն ականատես եղավ անցնող ձմռանը, երբ ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» պատանդ դարձան գազից զրկված եվրոպական երկրները:

Ահա այս խնդիրները հաշվի առնելով եվրոպական երկրները ձեռնամուխ եղան սեփական էներգետիկ անվտանգության ապահովմանը, որի հիմքում դրվեց աղբյուրների ու ուղիների բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքը: Եվրոպայի դիրքն այս դեպքում տարբերակների մեծ ընտրության հնարավորություն չէր ընձեռում: Հարավային էներգետիկ աղբյուրները (Հյուսիսային Աֆրիկայի երկրներ) կտրված են Միջերկրական ծովով (չնայած արդեն իսկ գործում են մի շարք անդրծովյան խողովակաշարեր) և մատակարարումների ծավալը զգալիորեն սահմանափակ է, Արևելքում միակ գազային տերությունը Ռուսաստանն է: Հընթացս նկատենք, որ Ռուսաստանն իր պատկերացմամբ արդեն իսկ ձեռնամուխ է եղել Եվրոպային գազային մատակարարումների դիվերսիֆիկացման` այլընտրանքային ուղիներ կառուցելով Բելառուսի ու Ուկրաինայի տարածքով անցնող երկու խողովակաշարերին: Դրանցից մեկը` «Երկնագույն հոսքը», արդեն իսկ կառուցվել է և հատելով Սև ծովը, գազ է հասցնում Թուրքիա: Այժմ նախատեսվում է կառուցել «Երկնագույն հոսքի» երկրորդ հերթը, ինչպես նաև նախգծվում են «Հյուսիսային հոսք» (Բալթիկ ծովով Ռուսաստանից` Գերմանիա) և «Հարավային հոսք» (Սև ծովով Ռուսաստանից` Բուլղարիա) խողովակաշարերը: Սակայն, Մոսկվայի այս քայլերը Եվրոպայի պատկերացրած դիվերսիֆիկացումն ապահովում են միայն 50 տոկոսով` թեև ուղիները բազմապատկվում են, սակայն աղբյուրը մնում է մեկը` Ռուսաստանը: Բնական է, որ անգամ ռուսական կողմի հսկայական ջանքերը չստիպեցին Եվրոպային ձեռնպահ մնալ այլընտրանք փնտրելու մտքից և այն այժմ շարունակում է ակտիվ առաջ մղվել:

Վերադառնալով այլընտրանքների հնարավորությանը` նշենք, որ Եվրոպան բավականին շուտ հասկացավ, որ միակ իրական այլընտրանք կարող է լինել հարավ-արևելքում եղած պատուհանը` Թուրքիան: Այդ ժամանակ էլ առաջ քաշվեց «Նաբուկո» նախագիծը:

Նախագծի անվանումը Ջուզեպպե Վերդիի հայտնի օպերայի` «Նաբուկո»-ի անունն է, որն էլ իր հերթին վերցված է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի անունից: 2004 թվականին առաջարկված այս նախագիծն, ի սկզբանե, ենթադրում էր իրանական հանքավայրերից գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա: Սակայն 2006 թվականին` այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագիրը սուր քննարկումների առարկա դարձավ, օրակարգից դուրս եկավ նախագիծն Իրանի միջոցով իրականացնելու գաղափարը: Փոխարենն առաջ մղվեց խողովակաշարն Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի արդյունահանած հումքով լցնելու մոտեցումը: Սակայն սա բավականին ռիսկային էր` թե’ տնտեսական, թե’ քաղաքական տեսանկյունից, և նախագծի իրականացնողները` ավստրիական «OMV Gas GmbH», թուրքական «Botas», բուլղարական «Bulgargaz», ռումինական «S.N.T.G.N. Transgaz S.A.», հունգարական «MOL Natural Gas Transmission Company Ltd.» և գերմանական «RWE» ընկերությունները բավարարվեցին նրանով, որ կառուցվելու է մայրուղային գազամուղ` Թուրքիայի արևելքից մինչև Ավստրիա` 3,3 հզ կմ երկարությամբ, տարեկան 31 մլրդ խմ թողունակությամբ: Փաստորեն` մայրուղու հարցում համաձայնությունը եղավ, իսկ ահա մատակարարների հարցով` ոչ:

Այն մասին, թե ինչու էր` Կասպյան ավազանի տարբերակը ռիսկային: Նախ` այս տարածաշրջանի երկրները (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան) իրենց արտադրական հնարավորություններով ու պաշարներով անհամեմատելի զիջում են Իրանին ու հարավային ուղղության մյուս երկրներինը: Ապա` այս տարբերակով ծրագիրն իրականացնելու դեպքում դրա հովանավորները կանգնելու էին լուրջ խնդիրների առաջ. խողովակաշարն անցնելու էր անկայուն շրջաններով և վրաց-օսական պատերազմը ցույց տվեց, որ անգամ կարճաժամկետ հատվածում նախագծի անխափան իրագործումն անհնար է, և` բոլոր դեպքերում Ադրբեջանը միայնակ նախագիծը սպասարեկել չէր կարող` խիստ սահմանափակ ռեսուրսների պատճառով, իսկ կենտրոնասիական երկրների ներգրավումն այս նախագծին խնդրահարույց էր, քանի որ առկա Կասպից ծովի կարգավիճակի հարց, որի առկախված լինելն անհնար է դարձնում անդրկասպյան, կամ որ նույնն է` Ռուսաստանի ու Իրանի տարածքը շրջանցող խողովակաշարերի կառուցումը:

Նման պայմաններում բնական է, որ նախագծի իրականացման մեջ լուրջ շահագրգռվածություն, այլ ոչ` քաղաքական դիվիդենտներ որոնող կողմերն ի վերջո գալու էին ողջախոհ եզրահանգման. նախագիծը հնարավորինս շահավետ ու նվազ ռիսկերով իրականացնել հնարավոր է միայն Իրանի հետ համագործակցությամբ: Իսկ իսլամական հանրապետության հետ այս թեմայով ուղիղ երկխոսության հնարավորություն ընձեռեց «միջուկային փաթեթի» շուրջ երկուստեք մեղմ դիրքորոշման դրսևորումը: նախորդ սեպտեմբերին շվեցարական Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ թե Թեհրանը, թե «Վեցնյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) նկատելիորեն կառուցողական էին, ինչը փորձագետներին հնարավորություն տվեց ենթադրություններ անել ճգնաժամի հանգուցալուծման մասին: Սա ազդանշան էր վառելիքա-էներգետիկ շահեր փնտրող ընկերությունների համար, և պատահական չէ, որ արդեն սկսվել են համապատասխան խորհրդակցությունները: Ասել է թե «Նաբուկո»-ն իրականացնողները վերջնականապես կլողմնորոշվել են Իրանի կողմը, ինչի մասին վկայում է Ռեզա Քեսաիզադեի հայտարարությունը: Իսկ ահա Շվեյցարիան, որն այս օրերին բանակցում է Թուրքիայի հետ, արդեն հասցրել է Իրանի հետ համապատասխան պայմանագիր կնքել: Շվեցարական «EGL Energy Group»-ի հետ կնքած պայմանագրով իրանական NIGEC-ը պարտավորվել է 2012 թվականից սկսած տարեկան 25 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպային: Դժվար չէ գուշակել, թե որ մայրուղով է իրանական գազը հասնելու Եվրոպա:

Հ.Գ. Ադրբեջանը տևական ժամանակ «Նաբուկո» նախագիծը քաղաքական-քարոզչական նպատակներով օգտագործել ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու նպատակով: Սակայն տարածաշրջանում առկա միտումները ցույց են տալիս, որ անգամ կարճաժամկետ կտրվածքով պաշտոնական Բաքուն սխալ հաշվարկ էր կատարել: Հայ-թուրքական բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանն անընդհատ շանտաժային բնույթի հայտարարություններ է արել Թուրքիային գազ մատակարարելու ու Թուրքիայի միջոցով գազ արտահանելու թեմաներով, սակայն նոր իրողությունների առկայության պայմաններում Անկարան այլևս չի խորշում «եղբայրական պետությանը» համարժեք պատասխանելուց: «Արևմտյան ուղղությամբ ադրբեջանական գազի միակ ուղին անցնում է Թուրքիայով»,- NTV հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում զգուշացրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը` խորհուրդ տալով Բաքվին` չմոռանալ, որ յուրանաչյուր երկիր միշտ էլ ունի էներգետիկ աղբյուրների այլընտրանք: Նա պատրաստակամություն է հայտնել վճարել ադրբեջանական գազի դիմաց առաջացած այն տարբերությունը, որն, ըստ Բաքվի, առաջացել է էժան գներով մատակարարումների արդյունքում: Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է բաքվի համար գոհացուցիչ թվալ, սակայն իրականությունն այն է, որ Անկարան պահանջում է, որպեսզի Ադրբեջանն էլ իր հերթին տարանցման համար վճարի այնքան, որքան մյուս երկրները: Սա վերստին փաստում է, որ «մեկ ազգ` երկու պետություն» իռացիոնալ ձևաչափն աստիճանաբար զիջում է դիրքերը, և առաջին պլան են մղվում սեփական շահերի հիման վրա ռացիոնալ քաղաքականություն վարելու դրսևորումները:

Անշուշտ, սա բխում է Հայաստանի շահերից, ինչին կանդրադառնանք հաջորդիվ: Կանդրադառնանք նաև այն թեմային, թե ինչ ներկայացվածություն կարող է ունենալ Հայաստանը «Նաբուկո»-ի և տարածաշրջանային մյուս նախագծերում` աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}