Հայ շախմատիստներն առանց մեդալների չմնացին
Սերբական Նովի Սադում ավարտված Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականը գրավեց չորրորդ տեղը` իրենից առաջ թողնելով Ադրբեջանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ընտրանիներին: Սակայն հայ գրոսմայստերները, այնուամենայնիվ, առանց պարգևների չմնացին:
Նրանք անհատական հաշվարկում նվաճեցին 4 մեդալ: Մասնավորապես` Գաբրիել Սարգսյանն արժանացավ ոսկե, Տիգրան Լ. Պետրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը` արծաթե, Լիլիթ Գալոյանը` բրոնզե մեդալների:
Ավելացնենք, որ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանն այժմ նախապատրաստվում են Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի մրցաշարին: 1/64 եզրափակչում Գաբրիել Սարգսյանի մրցակիցն է Լի Չաոն, իսկ Տիգրան Պետրոսյանը նույն փուլում կհանդիպի Գեորգ Մեյերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին