«Դպրոցականների դասագրքերի վիճակը շատ ցավոտ հարցերից է»
Կրթական համակարգը կատարյալ դարձնելու համար դեռ շատ անելիքներ ունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ այսօր շատ ցավոտ հարցերից է դպրոցականների դասագրքերի վիճակը:
«Կան դպրոցական դասագրքեր, որտեղ առաջադրանքները հասականալի չեն լինում ոչ միայն աշակերտների, այլև ծնողների համար: Այստեղ ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովը և ԿԳ նախարարությունը շատ մեծ անելիքներ ունեն: Այս խնդիրը լուծելու համար կան մի քանի ուղղություններ»,- հավելեց նա: Ըստ բանախոսի, ավելի լավ դասագրքեր կազմելու համար կարելի է վերցնել հարևան Ռուսաստանի կամ այլ երկրների փորձը: