«Օրանժ Արմենիա»-ում մրցակցությունից չեն վախենում. Այստեղ հարգում են իրենց մրցակիցներին
«Օրանժ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Դյութուան այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում իրենց լուրջ մրցակցություն է սպասվում: «Այսօր Հայաստանի բջջային շուկան բավականին լավ` 80 տոկոսով ծածկված է, և մեզ համար լուրջ մրցակցություն է սպասվում», -հայտարարեց Դյութուան` նկատելով, որ իրենք շեշտը դնելու են հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու վրա:
«Մենք հարգում ենք մեր մրցակիցներին», -ակնարկելով «Վիվասել-ՄՏՍ»-ին և «Արմենտել»-ին նկատեց Դյութուան:
Իսկ «Ֆրանս Տելեկոմ» ընկերության (ապրանքանիշը` «Օրանժ») փոխնախագահ Օլաֆ Սուանտին իր հերթին նկատեց, որ «Օրանժ Արմենիա»-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մեծ հավակնություններ ունի և «երկարաժամկետ ներկայացվածություն պետք է ունենա»:
Նախորդող նորություններ` Դառնալ մարդկանց սիրելին. «Օրանժ Արմենիան» այսօրվանից սկսում է իր գործունեությունը Հայաստանում
Հատուկ սակագներ և բարձր որակ. Խոստումներ «Օրանժ Արմենիա»-ից