Քաղաքական 14:44 06/11/2009

Հայաստան-իսլամական աշխարհ. նոր երկխոսության մեկնարկ

Նոյեմբերի 3-4-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում էր Քուվեյթում: Մերձավոր և Միջին Արևելքի, ընդհանրապես աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը կատարած նախագահի այցելությունն առանցքային էր մի շարք առումներով:

Այս այցելությամբ, փաստորեն, նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ նախաձեռնողական քաղաքականությունը, որ վարում է Հայաստանը նրա պաշտոնավարման օրոք, ընդգրկում է ոչ միայն մինչ այդ երկրի արտաքին քաղաքական օրակարգում եղած հարցերը, այլև տարածվում է ոչ ավանդական համարվող ոլորտների ու երկրների նկատմամբ: Իսկ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի դիտարկումը վկայում է, թե Հայաստանն ինչ խնդիրներ ունի իսլամական աշխարհի երկրների հետ հարաբերություններն ակտիվացնելու հարցում:

«Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանությունների բացումը և երկու երկրների արտգործնախարարությունների միջև մշտական քաղաքական խորհրդակցությունները հնարավորություն կընձեռեն առավել մոտիկից ու համակողմանիորեն հասկանալու միմյանց խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող քննարկումների ու քվեարկությունների ժամանակ առավել հիմնավորված դիրքորոշումների արտահայտման: Քանզի երբեմն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը և Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները հաճախ բերում են Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման»,- երկու երկրների ղեկավարների բանակցությունների վերաբերյալ հայտնել էին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Այս մեջբերումը վկայում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այլևս կարևորվում են այն աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն արտաքին կապերի, առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլև` Հայաստանի, հայության խնդիրների մասին օտար երկրներում ճիշտ, հավաստի ընկալումների ձևավորմանը: Սա, առաջին հերթին, անհրաժեշտ է այն երկրների պարագայում, որոնք չունենալով հավաստի տեղեկություն այս կամ այն (հաճախ` իռացիոնալ) գործոնի ազդեցության մասին, փորձում են մասնակից դառնալ ու կողմերից որևէ մեկի օգտին որոշումներ կայացնել խիստ նուրբ հարցերում: Մեր դեպքում դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրն է, և մեկ անգամ չէ, որ Ադրբեջանին հաջողվել է զուտ կրոնական կամ էթնիկ համերաշխության պատրվակով գործընթացի մեջ ներգրավել կողմերի, որոնք պատկերացում անգամ չունեն, թե որտեղ է գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հիշեցնենք ամենավառ օրինակը: 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցով ներկայացված բանաձևը: Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի անդամ 192 երնրերից քվերակությանը մասնկացել էին 147-ը, ընդ որում` 101-ը «ձեռնպահ» էին քվեարկել, իսկ 7-ը` «դեմ» (ներառյալ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա), այնուամենայնիվ Ադրբեջանին հաջողվել էր բանաձևն անցկացնել, քանի որ ստացել էր 39 երկրների աջակցություն: Այդ բանաձևին «կողմ» քվեարկած երկրների ցանկն ուսումնասիրելիս համոզվում ենք, որ Ադրբեջանի «հաջողության» գաղտնիքը պայմանավորված է «իսլամական կոնֆերանսի կազմակերպության» կամ «իսլամական համերաշխության» ֆենոմենով: Այսպես, դրանց թվում, բացի «կողմ» քվեարկած Ադրբեջանից, 30-ը` եղել են ԻԿԿ անդամ, 3-ը` Ադրբեջանի դաշնակիցները ՎՈՒԱՄ-ի գծով, Սերբիան (որի քվեարկության դրդապատճառները հասկանալի են), ինչպես նաև Կամբոջան, Կոլումբիան, Մյանման և Տուվալուն, որոնք վստահաբար տեղյակ էլ չեն եղել, թե որտեղ են գտնվում Հայաստանը, Ադրբեջանն ու ԼՂՀ-ն:


Ինչևէ, այս քվեարկությունն արդեն ցույց տվեց, որ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող խնդիրների շուրջ անհրաժեշտ է տևական աշխատանք տանել ոչ միայն այդ խնդիրների լուծման մեջ ներգրավված երկրների, կազմակերպությունների ու մասնագիտացված կառույցների հետ, այլև մյուս բոլոր, հատկապես` Ադրբեջանի հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող երկրների հետ: Այս դեպքում մեր խնդիրը պետք է լինի քաղաքական, առևտրատնտեսական և հատկապես տեղեկատվական համագործակցության միջոցով հասնել այն բանին, որ հիշյալ երկրները կամ ձեռնպահ մնան իրենց չվերաբերող ու իրենց շահերին չառնչվող հարցերի, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելուց (ինչպես ԻՄԿ անդամ 16 երկրները. Բենին, Բուրկինա Ֆասո, չադ, Կոտ դԻվուար, Գաբոն, Գվինեա, Գվինեա-Բիսաու, Իրան, Ղրղզստան, Լիբանան, Մալի, Մավրիտանիա, Սիրիա, Տաջիկստան, Թունիս, Թուրքմենստան), իսկ հակառակ դեպքում` մասնակցեն` ունենալով նվազագույն պատկերացում հակամարտության էության մասին և վարվեն այնպես, ինչպես խնդրո առարկա որոշման դեպքում արել են ԻՄԿ 9-ը անդամները (Ալբանիա, Ալժիր, կամերուն, Եգիպտոս, Գայանա, Ղազախստան, Մոզամբիկ, Սուրինամ, Տոգո)` քվեարկելով «ձեռնպահ»: Ճիշտ այնպես` ինչպես վարվեցին 2008թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը:

Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը հիմնադրվել է 1969 թվականին: Ստեղծման օրվանից դրա նպատակն է հռչակվել իսլամական համերաշխության պահպանումը սոցիալական, տնտեսական ու քաղաքական ոլորտներում, ինչպես նաև գաղութատիրության և ռասիզմի դեմ պայքարում: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Սաուդյան Արաբիայում` մահմեդականների համար սուրբ քաղաք Ջիդդայում: Կազմակերպությանն անդամակցում են 54 երկրներ: Եվս 5-ը` ունեն դիտորդի կարգավիճակ: Դիտորդի կարգավիճակ ունեն նաև տարբեր միջազգային կազմակերպություններ ու առանձին երկրների տարածքում գործող մահմեդական կառույցներ:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի ոչ բոլոր մահմեդական երկրների հետ, իսկ դիվանագիտական ներկայացուցչություններն ԻԿԿ անդամ երկրներում խիստ սահմանափակ են: Դա նշանակում է, որ բավականին մեծ ազդեցություն (մեր և մեզ հարակից տարածաշրջանների համար) ունեցող երկրների հետ առկա է երկխոսության պակաս: Կարծում ենք, նախագահ Սերժ Սարգսյանի Քուվեյթ կատարած այցելությունը հենց այդ բացը լրացնելուն է միտված և կասկած չկա, որ առաջիկայում Հայաստանը կփորձի երկխոսություն ծավալել ԻԿԿ մյուս անդամների հետ ևս: Թե ինչ զարգացում կստանա նախաձեռնողական արտաքին քաղաքականության այդ ուղղությունը, ցույց կտա ապագան: Իսկ այսօր փորձենք արձանագրել այն, ինչն առկա է իսլամական աշխարհի հետ հարաբերություններում:

Իսլամադավան երկրները ժամանակակից աշխարհում կարելի է խմբավորել մի քանի հիմքով` դավանաբանական (սունի և շիա), էթնիկ-լեզվական (արաբներ, թյուրքական երկրներ, հնդարիական, աֆրիկյան ժողովուրդներ և այլն), աշխարհագրական (Հարավային ու Հարավ-արևելյան Ասիա, Կենտրոնական ու Առաջավոր Ասիա, Հյուսիսային ու Հասարակածային Աֆրիկա, Լատինական Ամերիկա): Նման բաժանումները տարբեր են: Բնականաբար, Հայաստանի տեսանկյունից ևս իսլամական աշխարհը միատարր չէ:

Առաջին խմբում այն երկրներն են, որոնց հետ հետ Հայաստանը և հայ ժողովուրդը հազարամյա շփումների մեջ են և փոխադարձաբար ճանաչելու խնդիր, կարելի է ասել, այսօր չկա: Այդ երկրների թվում են օրինակ` Իրանը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, մասամբ` Իրաքը և այլն: Այսօր էլ այս երկրներում առկա են հոծ հայկական գաղթօջախներ, գործում են հայկական ազգային-կրոնական կազմակերպություններ: Սրան զուգահեռ Հայաստանն այս երկրների հետ ակտիվ համագործակցության մեջ է, երկուստեք բացվել են դիվանագիտական ներկայացուցչություններ և շատ հաճախ համագործակցությունը տարածվում է նաև քաղաքական հարցերի վրա, այդ թվում նաև` միջազգային հարթակներում: Եթե ուշադրություն դարձնենք վերը նշված բանաձևի քվեարկությանը, ապա նկատելի է, որ այս խմբում ընդգրկված երկրները որոշումներ կայացնելիս «իսլամական համերաշխության» անտեղի շահարկման զոհ չեն դարձել: Մյուս կողմից` այս խմբի մեջ ընդգրկված երկրների հետ համագործակցության հարուստ ավանդույթները փորձ են` մահմեդական դավանանքի մյուս երկրների հետ նման հարաբերություններ կառուցելու համար:

Երկրորդ խումբ երկրները նրանք են, որոնք պատմության այս կամ այն ժամանակահատվածում Հայաստանի հետ ընդգրկված են եղել այս կամ այն քաղաքակրթական համակարգում կամ կայսրության սահմաններում: Այս դեպքում ևս առկա է համագործակցության ու հարաբերությունների փորձ, որոնք ոչ միշտ կարելի է, մեղմ ասած, դրական համարել:

Այս խմբի մեջ ընդգրկել կարելի է Կենտրոնասիական երկրներին (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան, մասմաբ, նաև` Աֆղանստան), ինչպես նաև մեր երկու հարևաններին` Թուրքիա և Ադրբեջան: Որոշակի խիստ վերապահումներով այս խմբի մեջ կարելի է ներառել նաև Եվրոպայի տարածքում առկա մահմեդական երկրներին` Ալբանիա ու Բոսնիա-Հերցեգովինա: Այս երկրներից ոմանց հետ Հայաստանն ունի ջերմ, անգամ` դաշնակցային փոխհարաբերություններ, ոմանց հետ ընդգրկված է ինտեգրացիոն նախագծերում ու համատեղ ծրագրերում, իսկ որոշների հետ էլ հարաբերությունները կարելի է բնորոշել` որպես թշնամական: Չնայած հարաբերությունների նման ծայրահեղ հակասականությանն, այս երկրները, հատկապես դրանց հասարակությունները, Հայաստանին ու հայությանը ճանաչելու խնդիր ևս չունեն: Այսինքն` անգամ եթե երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրներ կան (տվյալ դեպքում` նկատի չունենք Ադրբեջանին ու Թուրքիային), ապա դրանք հարթելու համար անհրաժեշտություն չկա սկսել զրոյից: Նկատենք նաև, որ այս խմբի երկրների հետ ևս առկա են դիվանագիտական ակտիվ շփումներ` թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում:

Երրորդ խմբին կարելի է դասել այն երկրներին, որոնք մասամբ ծանոթ են Հայաստանին ու հայությանը, և հակառակը` հայ հանրությանը ծանոթ երկրներ են: Դրանցում կան այնպիսիք, որտեղ առկա է փոքրաթիվ հայկական համայնք (Քուվեյթ, Հորդանան, Քաթար, Ծոցի այլ երկրներ), այնպիսիք, որոնց հետ որոշակի շփման փորձ է եղել ԽՍՀՄ տարիներին (Ալժիր, Սուդան, Հասարակածային Աֆրիկայի որոշ երկրներ), և այնպիսիք, որոնց հետ ներկայումս են առկա կամ ինտենսիվ զարգանում են առևտրա-տնտեսական հարաբերությունները և ակտիվ շփումներ կան հայերի հետ (Ինդոնեզիա, Մալայզիա, Արաբական Միացյալ էմիրություններ): Այս երկրներից ոմանց հետ կան դիվանագիտական հարաբերություններ, անգամ ներկայացուցչություններ (Պատվո հյուպատոսներ, համատեղության կարգով այլ երկրներում հավատարմագրված դիվանագետներ և այլն): Սակայն բազմակողմանի համագործակցության փորձն ակնհայտորեն քիչ է (բացի, թերևս, ԱՄԷ-ից):

Չորրորդ խմբում կարելի է ընդգրկել այն երկրներին, որոնց հետ գործնական հարաբերությունների բացակայությունն այն աստիճանի է, որ անգամ դրանց անունն է անծանոթ հայ հանրության տիրապետող հատվածին (եթե չհաշվենք, ասենք, ֆուտբոլում կամ մեկ այլ ասպարեզում այ երկրների ունեցած հաջողությամբ պայմանավորված տեղեկատվական հոսքերը): Դրանց թվում են Կենտրոանական կամ Հասարակածային Աֆրիկայի (Կոտ դԻվուարը, Նիգերը, Մալին, Մավրիտանիան, Կամերունը և այլն) և Հարավային Ամերիկայի (Սուրինամ, Գայանա) իսլամադավան երկրները: Սրանց հետ Հայաստանն ընդհանուր շատ քիչ հետաքրքրություններ ունի, և դժվար թե, տեսանելի ապագայում դրանց քանակն ավելանա: Սակայն փորձը ցույց է տալիս, որ առնվազն տեղեկատվական դաշտում աշխատանքն անհրաժեշտ է: Անգամ` երրորդ երկրների օգնությամբ (դրանք բոլորն էլ նախկին գաղութներ են և մետրոպոլիաների ազդեցությունը մինչ օրս մեծ է) կամ բազմակողմ ձևաչափերի միջոցով: Օրինակ` ԻԿԿ անդամ աֆրիկական երկրների մեծ մասն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամներ են, և այդ կառույցին անդամակցող Հայաստանը կարող է առիթն օգտագործել` նրանց Լեռնային Ղարաբաղի և մեր տարածաշրջանի մասին ընդհանրապես համապատասխան տեղեկություններ տալու համար:

Հինգերորդ խումբ երկրները մեզ ծանոթ են և հատուկ վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ: Սրանց մոտ «իսլամական համերաշխության» գործոնը, կարելի է ասել, խարիսխ է գցել, ինչի արդյունքում նրանք ոչ միայն սատարում են Հայաստանի դեմ եղած ձեռնարկներին, այլև համապատասխան լոբբիստական աջակցություն են ցուցաբերում: Դրանց թվում հատկապես կարելի է առանձնացնել իսլամական արմատականության արտահանողի համբավ ձեռք բերած Սաուդյան Արաբիային ու Պակիստանին: Վերջիններս Ադրբեջանի հետ համերաշխության հիմնավորմամբ մինչ օրս հրաժարվում են հայաստանի հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Ինչպես երևում է վերը նշված (խիստ մակերեսային) դասակարգումից, Հայաստանն իսլամական աշխարհի հետ ունի խիստ բազմազան հարաբերություններ: Առաջին երկու խմբերի առումով, կարելի է ասել, բավականաչափ աշխատանք կատարվել է: Սակայն մյուս երեք խմբերն ավելի բազմաքանակ ու հաճախ ավելի ազդեցիկ են: Այնպես որ` հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Հասկանալի է, որ սահմանափակ ռեսուրսների պարագայում ամեն ինչ չէ, որ հնարավոր է անել միանգամից ու կարճ ժամկետներում: Բայց ինչ-որ տեղից սկսել պետք է:
Ակնհայտ է, որ նախագահի քուվեյթյան այցելությունը մեկնարկն էր այդ նոր «սկիզբի»: Կրկնակի հաճելի է այն հանգամանքը, որ հենց հստակեցվում է այն խնդիրը, որն իր առջև դնում է երկիրը: Այն է` թույլ չտալ երրորդ երկրներին մոլորեցնել այլոց և այդ մոլորությունը ծառայեցնել Հայաստանի դեմ ուղղված նախաձեռնություններին իրացնելիս:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}