Մեկնաբանություններ
16:07 09/11/2009
Հայ-հունգարական հարաբերությունները` նոր աչքով
Երեկ` նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պետական այցով մեկնել է Հունգարիա:
Հայ-հունգարական համագործակցության հեռանկարների մասին դիտարկումներ անելիս առավել նպատակահարմարը, կարծում ենք, առկա պատմական փորձն ու հատկապես ոչ վաղ անցյալում մեր հանրության ուշադրության կենտրոնում եղած իրադարձությունները հաշվի առնելն է:
Ըստ որում, որոշ դեպքերում և ոլորտներում Հունգարիայի հետ համագործակցությունը Հայաստանին կարող է տալ շատ ավելին, քան` մեկ այլ երկրի հետ առնչությունները:
Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմին: Հունգարիա մեկնած հայ պաշտոնյաների թվում են սփյուռքի, արդարադատության, մշակույթի և գյուղատնտեսության նախարարները: Ասել է թե, պաշտոնական Երևանը հայ-հունգարական փոխգործակցության համատեքստում կարևորում է այս ուղղությունները:
Հունգարիայի հայ համայնքը
Սկսենք Սփյուռքից: Ժամանակակից Հունգարիայում հայերի ներկայությունը, որոշ պատմագիտական աղբյուրների համաձայն, սկսվում է դեռևս 10-11-րդ դարերից: Միջնադարում հայաշատ է եղել հատկապես հունգարաբնակ Տրանսիլվանիան, որը 1920 թվականին միացվել է Ռումինիային: 17-րդ դարում Օսմանյան կայսրության լծից ազատագրվելու պայքարում ներգրավված են եղել բազմաթիվ հայորդիներ, որոնցից մի քանիսն առանցքային դերակատարություն են ունեցել հունգար ժողովրդի համար վճռորոշ պահերին:
Երկու ժողովուրդների փոխադարձ վստահությունը բերել է նրան, որ հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վրզարյանի նախաձեռնությամբ Տրանսիլվանիայում 1700 թվականին հիմնադրվում է հայկական առանձին քաղաք` Հայաքաղաքը (լատիներեն` Armenopolis, գերմաներեն՝ Armeniezstadt, հունգարերեն՝ Szamosujvar): Այս և մի շարք այլ քաղաքներում բնակվող հայերը ստացել են ներքին ինքնավարություն` քաղաքապետերն ու դատարանների ղեկավարները եղել հայեր:
Հայերի մասնակցությունն էլ ավելի նշանակալից է եղել 19-րդ դարում` 1848-49թթ. Ավստրիայի դեմ հունգարացիների մղած ազգային ազատագրական պայքարում` բազմաթիվ մեծանուն զորավարներ, մոտ 1200 զինվոր, նյութական հսկայական օժանդակություն: Հայերը մասնակցություն են ունեցել անգամ Հունգարիայի անկախության հռչակագրի ստեղծմանը: Այդ փաստաթղթի տեքստը երկու հունգարացիների հետ համատեղ մշակել է հայազգի հրապարակախոս Իշտվան Գորովենը (Գորովյան):
Պետք է նկատել, որ խաղաղ ժամանակներում հունգարահայերն աչքի են ընկել տնտեսական ակտիվությամբ և առանձին գերդաստաններ հարյուրամյակներ շարունակ ազդեցիկ դիրք են ունեցել երկրի տնտեսական կյանքում: Սակայն հունգարական հասարակության մեջ զբաղեցրած դիրքը, ինչպես նաև կաթոլիկ միջավայրը նպաստել են, որ հայերը հետզհետե կորցնեն իրենց ազգային նկարագիրը: Տարիների ընթացքում ազգանունների հունգարացումը, խառնամուսնություններն և ի շարք այլ սոցիալական երևոյթներ բերել են հունգարահայ համայնքի անկմանը: Ուշագրավ է, որ այդ գործընթացի դեմն առնելու նպատակով 1887 թվականին Գերլայի Հայկական թանգարանի տնօրեն Խաչիկ Սոնգոտյանը հիմնում է հունգարերեն ամսաթերթ`«Արմենիա», որով փորձ է արվում վառ պահել հունգարախոս հայերի ազգային ինքնությունը, ինչպես նաև հունգարացիներին ներկայացնել հայկական մշակույթը:
Ժամանակակից հունգարահայ համայնքը կազմավորվել է 20-րդ դարի սկզբներին` պայմանավորված հայերի նոր ներհոսքով: Անցնող հարյուրամյակում Հունգարիան բազմաթիվ ծանր խնդիրներ ու իրադարձություններ է տեսել, որոնցում գրեթե միշտ ներկա է եղել հայկական տարրը. Առաջին և Երկրորդ աշխարհամարտեր, երկրի` սոցիալիստական ճամբարի մեջ ընդգրկում, 1955 թվականի ողբերգական իրադարձություններ և այլն: Հունգարիա հայերի ներհոսքի հաջորդ ալիքը համընկավ «երկաթյա վարագույրի» անկման և ԽՍՀՄ փլուզման հետ: Բազմաթիվ հայ ընտանքիներ այդ տարիներին տեղափոխվեցին հիմնական բնակության Հունգարիա` հիմնականում մայրաքաղաք Բուդապեշտ: Հունգարիայի կառավարությունը հայերին ճանաչում է գրանցված 13 այլ ազգային փոքրամասնությունների շարքում:
Այսօր, որոշ տվյալներով Հունգարիայում ապրում է 6500 հայ, որոնցի 3500 միայն ունեն տեղի քաղաքացիություն: Սակայն մասնագետների գնահատմամբ, Հունգարիայում հայերի քանակը ներկայացվածից շատ ավելին է: Բազմաթիվ մարդիկ, ովքեր անցյալում հաստատվել են այստեղ և ինտեգրվել հունգարական հասարակությանը, սակայն չեն ներգրավվում համայնքային կյանքին:
Ներկայացվածն արդեն իսկ հուշում է` ինչ խնդիրներ կան Հունգարիայի հետ համագործակցության առումով` Սփյուռքի նախարարության համար: Այս երկրի պարագայում անհրաժեշտ է ոչ միայն խթանել ու ակտիվացնել հունգարահայ համայնքի և հայրենիքի միջև փոխադարձ շփումները, այլև անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հունգարիայի ներսում տարբեր ժամանակահատվածներում հաստատված հայերի միջև կամուրջներ ստեղծելուն: Որոշ հետազոտությունների համաձայն, այս երկրում իրենց ազգային ինքնության մասին հիշում են ոչ միայն վերջին շրջանում տեղափոխված, այլև անցյալում հաստատված և արտաքուստ իրենց ինքնությունը կորցրած հին հունգարահայերը: Ուրախությամբ պետք է նշենք, որ այս առումով երկրի ներսում լուրջ գործընթացներ են ծավալվել: Հին հունգարահայերից սերած երիտասարդ բեմադրիչ Կինգա Կալին 1999 թվականին նկարահանել է «Հայր մեր» (Hayr Mehr) ֆիլմ, որը նվիրված է Տրանսիլվանիայի բնակչության մեջ հայկական ինքնության արթնանալուն։ Ակնհայտ է, որ հայրենիքի հետ կապերն ու Սփյուռքի նախարարության գործունեությունը կարող են էլ ավելի ակտիվացնել նման դրսևորումները:
Արդարադատության հունգարական համակարգը
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի ընդգրկումը պատահական համարել չի կարելի:
Գաղտնիք չէ, որ արդարադատության, իրավապահ ու դատական համակարգի կայացման, կատարելագործման խնդիրը Հայաստանի անկախացումից հետո երկրի առջև ծառացած առաջնահերթություններից է: Գաղտնիք չէ նաև, որ այս հարցում արդյունավետ օժանդակություն Հայաստանին կարող են ապահովել, առաջին հերթին, եվրոպական երկրները: Դրանց մեջ Հունգարիան առանձնահատոկ կարևորություն ունի: Պատճառները երկուսն են:
Նախ` Հունգարիան, որը, ինչպես և Հայաստանը, տոտալիտար ռեժիմը թոթափել է սոցալիստական ճամբարի փլուզումից հետո, ժողովրդավարական անցումը հասցրել է արդյունավետ ավարտի և հսկայական փորձ է կուտակել առկա խնդիրներն իրավական գործիքներով հաղթահարելու առումով: Եվ երկրորդ` Հունգարիան այն հատուկենտ երկրներից է, որի արդարադատության համակարգի արդյունավետությունը Հայաստանի ու նրա հասարակության ապացուցվել է գործնականում: Խոսքը, բնականաբար, հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությանն է վերաբերում:
Հակիրճ հիշեցնենք: 2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայում դասընթացների մասնակցող հայ սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը կացնի գործածմամբ սպանվեց քնած ժամանակ իր սենյակը ներխուժած նույն դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Փաստը հետագայում հունգարացի իրավապահները բնորոշեցին որպես «արտասովոր դաժանությամբ կանխամտածված սպանություն»: Նախաքննության փուլում ադրբեջանցի սպան խոստովանել էր, որ իր արարքը հայերի նկատմամբ վրիժառության ակտ է և կանխամտածված է եղել, ավելին` իրականացվել է նախատեսվածից մեկ շաբաթ շուտ (ադրբեջանցին հայտարարել էլ, թե մտադիր է եղել փետրվարի 26-ին սպանել հայ զինծառայողներին), ըստ որում` ցանկացել է սպանել նաև Բուդապեշտում գտնվող երկրորդ հայ սպային: Սակայն այս փաստերի առկայության պայմաններում էլ տևական ժամանակ մտավախություն կար, որ հունգարական արդարադատությունը չի կարող դիմակայել Ադրբեջանից սպասվող ճնշումներին:
Բանն այն է, որ բոլորի համար զարմանալի ձևով Բաքվում ոճրագործ Ռամիլ Սաֆարովը հայտարարվեց ազգային հերոս և Ադրբեջանի իշխանությունները հենց սկզբից հրապարակավ հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են Ա) Ռամիլ Սաֆարովին արդարացնելու համար, Բ) նրա նկատմամբ մեղադրական վճիռ կայացվելու դեպքում` Ադրբեջան տեղափոխելու համար: Բնականաբար, այս հայտարարությունների հետևում առկա էր համակարգված լոբբիստական, կազմակերպչական, իրավական և այլն բնույթի աշխատանք: Դա ակնհայտ դարձավ Ռամիլ Սաֆարովի դատավարության ընթացքում: Թեև դատաբժշկական փորձաքննությունն առաջին անգամ արձանագրել էր, որ ադրբեջանցի սպան հոգեկան ու ֆիզիկական որևէ շեղում չունի և սպանությունը կատարել է նորմալ, սթափ վիճակում, այնուամենայնիվ հաջորդ դատական նիստում որոշում կայացվեց նոր փորձաքննություն անցկացնել, որի եզրակացությունը հակասում էր առաջինին:
Հետագայում անցակցվեցին նաև երրորդ, չորրորդ փորձաքննությունները, և ի պատիվ հունգարացի դատավորի, նա կարողացավ այդ իրավիճակում ճիշտ գնահատել իրավիճակն ու համարժեք որոշում կայացնել: Ասում են, որ դատավարության ընթացքում հունգարացի դատավորը, հասկանալով, որ ադրբեջանցու օգտին եզրակացություն ներկայացնող փորձագետները, մեղմ ասած, պատվեր է կատարում, մտադիր է եղել նրանց նկատմամբ պատիժ կիրառել, ինչն էլ, ի վերջո, կեղծարար փորձագետներին ստիպել է տեղի տալ: Ինչևէ, Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությունը, որը տևեց երկու տարուց ավելի, ի վերջո ավարտվեց արդարադատության հաղթանակով և 2006 թվականի ապրիլի 13-ին կայացված վճռով Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց առավելագույն պատժի` ցմահ բանտարկության, առաջին 30 տարին` առանց ներման իրավունքի: Հետագայում հունգարական դատական համակարգի մյուս ատյաններն անփոփոխ թողեցին այս վճիռը:
Ադրբեջանի իշխանությունների մյուս գործունեությունը` Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու ուղղությամբ, ևս մինչ այսօր նպատակին չեն ծառայել: Չնայած, որ այդ գործին լծվել են ամենաբարձր մակարդակով: Փորձագետների ներկայացմամբ, այս խնդիրը լուծելուն անձամբ լծվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն 2008 թվականի փետրվարին Հունգարիա կատարած այցն այդպես էլ արդյունք չտվեց, չնայած որ Բուդապեշտին էներգետիկայի ոլորտում «ոսկե սարեր» էին խոստացել (նշենք, որ Հունգարիան «Նաբուկո» նախագծի նախաձեռնողներից ու իրականացնողներից մեկն է):
Այսօր` տարիների հեռվից, ուրախությամբ ենք արձանագրում Բուդապեշտում արդարադատության հաղթանակի փաստը: Սակայն Հայաստանում քչերն են մտորում այն հարցի շուրջ, թե ինչը նպաստեց, կամ ավելի ճիշտ` ինչը տվեց դրա հնարավորությունը: Մինչդեռ փաստն այն է, որ Ադրբեջանի քաղաքական, քարոզչական, լոբբիստական ու կոռուպցիոն ջանքերին հակազդեց ու դիմակայեց հունգարական այլևս կայացած արդարադատությունը, հստակ մշակված ընթացակարգերն ու արդարությանը հասնելու գործիքների առկայությունը (փաստը ֆիքսելով ոչ մի կերպ չենք նսեմացնում հայ փաստաբանների կատարած հսկայական աշխատանքը):
Վերը նկարագրված պրակտիկ փորձը, բնականաբար, կարելի է արդյունավետ օգտագործել Հայաստանում արդարադատության համակարգը կայացնելու և կատարելագործելու առումով: Ուստի ակնկալվում է, որ նախագահի այս այցի ընթացքում համապատասխան պայմանավորվածությունները, փորձի փոխանակման մասին համաձայնություններ ևս ձեռք կբերվեն:
Հումանիտար և տնտեսական բլոկ
Տնտեսության ոլորտում Հունգարիայի հետ համագործակցության փորձ Հայաստանն ունի: Ճիշտ է, դա մեծապես վերաբերում է սոցիալիստական ժամանակաշրջանին, սակայն, կարծում ենք, միջպետական համապատասխան համաձայնությունների դեպքում հնարավոր է գտնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, որոնցում հնարավոր կլինի վերականգնել նախորդիվ եղած կապերն ու հաստատել նորերը:
Հունգարիան հսկայական փորձ ունի նաև տնտեսական անցման բնագավառում: նախկին սոցիալիստական այս երկիրը Չեխիայի ու Լեհաստանի հետ համատեղ տպավորիչ արդյունավետությամբ է այդ խնդիրը լուծել և ցանկալի կլինի ուսումնասիրել ու ընդօրինակել այդ փորձը:
Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտին, ապա այստեղ ևս երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, ճանաչելի են միմյանց և անհրաժեշտություն կա հարուստ ավանդույթները համապատասխանեցնել նոր պահանջներին և զարգացնել դրանք: Մշակույթի ասպարեզում բազմաթիվ են հունգարահունչ անունները, որոնք հայկական արմատներ ունեն ու հունգարական մշակույթը հարստացրել են հայկական տարրերով. թատերագիր Գերգեյ Չիկի (Չիկիյան), արձակագիր Լասլո Գորով, «հունգարական Տուրգենև» անվանված գրող Իշտվան Պետելեյ, նկարիչ Շիմոն Հոլոշ, «Հունգարիայի սոխակ» անվանված երգչուհի Կոռնելիա Հոլոշ (Ագռավյան)։
Սրանք հունգարական մշակույթի ծագումով հայ անցյալի գործիչներից մի քանիսն են միայն: Մեր ժամանակակիցներն էլ քիչ չեն. գրող Ալադար Լասլոֆ, դերասան և սրբանկարիչ Գաբոր Ագարդ, դերասանուհի Իլոնա Դայբուկատ, օպերային երգչուհի Շտեֆանիա Մոլդովան (Անգելեսյան), նոր հունգարահայերից՝ դաշնակահարուհի Նոյեմի Փիշմիշյանը, նկարիչ Լևոն Ազնավորյանը և այլք։ Բազմաթիվ են այն անունները, ովքեր կամրջում են հայկական և հունգարական մշակույթները:
Անշուշտ, սրան զուգահեռ, փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում նաև Հայաստանի ու Հունգարիայի մշակութային կյանքը և այս ոլորտում հարաբերությունները զարգացնելու անհրաժշետություն կա: Ի վերջո, ի թիվս այլոց մշակույթը շատ հաճախ լավագույնս ծառայում է քաղաքական խնդիրների լուծմանը:
Ասում են` 1956 թվականի աշնանը հունգարական հեղափոխությունը ճնշելու նպատակով խորհրդային զորքերի մուտքից հետո (որոնց թվում էր նաև մարշալ Համազասպ Բաբաջանյանի գլխավորած 8-րդ մոտորիզացված (տանկային) բանակը), որոշում է կայացվում Հունգարիա գործուղել սովետահայ արվեստագետների: Վերջիններիս առջև դրված խնդիրը մեկն էր` բարձրարժեք արվեստի մատուցմամբ հասնել այն բանին, որ խորհրդային բանակի վայրագությունները տեսած հունգարացի ժողովրդի մոտ հայերի, հայության մասին թյուրընկալումներ չձևավորվեն:
Ի դեպ, ականատեսներից մեկի վկայությամբ, միայն Գոհար Գասպարյանի ելույթները բավարար են եղել այս խնդիրը լուծելու համար:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում