«Խուճապի առիթ չկա». առողջապահության մասնագետները խորհրդակցություն են անցկացրել
A/H1N1/ («խոզի գրիպ») վարակի տարածումը մեր երկրում կանխելու խնդրով զբաղվող բոլոր մասնագետները առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից նախօրեին երեկոյան ԱՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ են ստացել:
Հիշեցնենք, որ նախարարությունում այս վարակի դեմ պայքարի համար ստեղծվել էր միջգերատեսչական շտաբ, որը համակարգում է ԱՆ փոխնախարար Հայկ Դարբինյանը: Առողջապահության պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ և Զվարթնոց, և Շիրակ օդանավակայններում արտերկրից ժամանող մարդկանց պարտադիր ստուգման են ենթարկում` ջերմություն չափող սարքերի միջոցով : Նույն գործընթացն է կատարվում նաև սահմանային հսկիչ կետերում:
Այս տարվա սկզբից «խոզի գրիպը» անկանխատեսելի վնաս հասցրեց աշխարհի շատ երկրների` գրանցվեցին մարդկային մահեր:
Մասնագետների խոսքով, մարդկանց մոտ այդ հիվանդության ախտանշանները նույնն են, ինչ սեզոնային գրիպի դեպքում է` բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն և հազ: Որոշ հիվանդների մոտ` քթից արտադրություն, կոկորդի ցավ, սրտխառնոց, փսխում ու լուծ:
Հայաստանում գրիպ հայտնաբերված երեք մարդկանց մոտ վարակի առկայության վերջնական եզրակացությունը պետք է ստացվի Լոնդոնից. վարակված անձնանց անալիզներն ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիա` հաստատման կամ չհաստատման:
Ինչևէ, Առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մասնագետ Լիանա Թորոսյանը Panorama.am-ին ասաց, որ պետք չէ խուճապի մատնվել: Մարդկանց նույն խորհուրդը տվեց նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Խուճապի առիթ չկա, հարկավոր չի, որ մարդիկ վախենան, գնան դեղատներից ողջ դեղերը առնեն», նկատեց նա:
Այս վարակի դեմ առայժմ պայքարող միակ դեղաիջոցը «Տամիֆլյուն» է, որից Հանրապետությունում այս պահին կա միայն տասը հազար մարդու համար: Շուտով մեկնարկող պատվաստումների ժամանակ առաջնային պատվաստում կստանան ռիսկի խմբի մարդիկ` բուժաշխատողները:
Նախորդող նորություններ` Հայաստանում «խոզի գրիպի» կասկածելի դեպք է հայտնաբերվել
ԱՆ. «Խոզի գրիպ»-ը կասկածելի է եղել միայն երեքի մոտ, ոչ թե չորսի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան