«Տեր-Պետրոսյանի ելույթը` թիմում որոշակիություն մտցնելու անհաջող փորձ»

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով: Հաջորդ պահից սկսած այլևս սա իրադարձություն էր Հայաստանի ներքաղաքական դաշտում, և քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ու դրանց հետևող անձինք սկսեցին մեկը մյուսի հետևից մեկնաբանություններ ու գնահատականներ հնչեցնել: Ինչպես միշտ, այս դեպքում ևս ծայրահեղ դրսևորումների պակաս չզգացվեց: Իմի բերենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, դրա առանձին դիտարկումներ, այդ առնչությամբ եղած արձագանքներն ու քաղաքական դաշտում եղած իրողությունները:

Նորություն չպարունակող ելույթ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ արձագանքներն ու դրանց ստացման ձևերը տարբեր էին: Հայաստանյան թերթերից մեկն անգամ փորձել էր արձագանքներ ստանալ այն ուժերից ու գործիչներից, որոնք մաս կազմելով ՀԱԿ-ին, իրենց գաղափարախոսությամբ շատ ավելի մոտ են ՀԱԿ-ի ղեկավարի քննադատությանն արժանացած ուժերին: Պատկերը բավականին ուշագրավ էր. վերջիններս արձանագրել էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ նոր բան չի ասել:

Այս գնահատականի հետ չհամաձայնել դժվար է: Այս կարծիքին է նաև քաղաքագետ, «Armenian Times» էլեկտրոնային կայքի խմբագիր Հրաչ Գալստյանը: Նրա խոսքով, սա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից փորձ էր` համակարգել, կարգավորել ՀԱԿ-ում, հատկապես` իր նեղ շրջապատում առկա անորոշությունը: «Վերջին մեկ-մեկուկես ամսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀԱԿ-ից ամեն ինչ ասում էին, բացի կարծիքից: Իրականում ոչինչ էլ չէին ասում: Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին հստակ ասել է, որ իր ելույթը, անգամ ոչ թե վերլուծական, այլ` բացատրական է: Նա բացատրել է ոչ թե ՀԱԿ-ի, կամ` իր տեսակետը, այլ այն, ինչ պետք էր ասել ՀԱԿ-ի անունից»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բովանդակային առումով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում վերլուծելու քիչ բան կա: Չնայած բացատրական բնույթի դատողություններին, այդպես էլ հստակ դիրքորոշում չի արտահայտվում` ՀԱԿ-ը կամ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը դե՞մ է արձանագրություններին, թե՞ կողմ: «Ասվում է, որ հանձնաժողովին դեմ ենք: Հասկանալի է: Բայց ադրյոք դա բավարա՞ր հիմք է արձանագրություններին դեմ լինելու համար: Այս մասին հստակ ոչինչ չի ասվում»,- ընդգծեց Հրաչ Գալստյանը:

Անդրադառնալով վերը նշված խնդրին` փորձագետը նշեց, որ հանձնաժողովի վերաբերյալ վերապահումներն ավելի շատ լսարանի պահանջի բավարարում էր, քան` անկեղծ դիրքորոշում: «Ես չեմ կարող հավատալ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է մտածում: Մանավանդ որ մեկ նախադասությամբ բացատրել է` դա Սփյուռքի համար է վտանգավոր, որովհետև Սփյուռքն իդենտիֆիկացիայի պրոբլեմ ունի»,- նշեց փորձագետը` հավելելով, որ թեև սա Լևոն Տեր-Պետրոսյանը փոքր պրոբլեմ է համարել, իրականում դա գլխավորն է: Նրա մեկնաբանմամբ` ՀԱԿ-ի ղեկավարի դիտարկումը, թե Ցեղասպանության իրողությունը Սփյուռքի ինքնության գործոնն է, թեև ճիշտ է, սակայն անհրաժեշտ է բարձրաձայնել, որ դա կեղծ ինքնանույնացում է: «Ավելի լավ է դա կորչի»,- կարծիք հայտնեց Հրաչ Գալստյանն` ընդունելով, որ դրան հետևելու է ճգնաժամ: «Սակայն ճգնաժամն այդպիսին լինելով հանդերձ, մաքրող, առողջացնող նշանակություն ունի: Եթե այն լինի, այդ ժամանակ Սփյուռքում կմտածեն` ինքնությունը պահպանե՞լ, թե՞ ոչ: Բնականաբար պատասխանը դրական կլինի, որովհետև մարդուն ինքնություն, մշակութային համակարգ պետք է, առանց դրա մարդը գոյություն ունենալ չի կարող: Այդ ժամանակ արդեն կհետևի հարց` ո՞րն է մեր ինքնությունը, ինչպե՞ս ենք մենք նույնանում հայաստանցիների հետ. մշակութային հիմքո՞վ, համամրդակային արժեքների՞, թե այլ գործոնի հիման վրա, որոնք, ի դեպ, նշել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը»,- պարզաբանեց փորձագետը` վստահեցնելով, որ հանձնաժողովն առաջին հերթին հայերին է անհրաժեշտ:

Հանձնաժողովի առնչությամբ վերապահում ներկայացնելն ու այդ հիմքով հայ-թուրքական արձանագրությունները մերժելն, ըստ փորձագետի լուրջ չէ: «Ավելին` հանձնաժողովի մասին խոսելիս, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն էլ մի նախադասությամբ ընդունում է, որ դա լուրջ գործոն չէ»,- նշեց Հրաչ Գալստյանը` մեջբերելով մի հատված ՀԱԿ-ի ղեկավարի ելույթից. «Ամենայն հավանականությամբ` այն վերածվելու է անվերջ բանավեճերի թատերաբեմի»:

Անդրադառնալով ելույթի մեջ ղարաբաղյան կարգավորման շուրջ ներկայացված դիտարկումներին` Հրաչ Գալստյանը նշեց, որ թեման պարզապես ներքաղաքական դրդապատճառներով է արծարծվում: «Ղարաբաղի կարգավորման առնչությամբ ներկայացվում են պայմաններ, բայց դրանք բոլորին են հայտնի, և ակնհայտ է, որ բանակցություններն այդ փուլին դեռ չեն էլ հասել»,- նկատեց նա` նշելով, որ ելույթում առկա երեք դիտարկումները վերաբերում են մասնավոր հարցերի, որոնք բանակցային գործընթացում առայժմ ընդգրկված չեն, որովհետև, ըստ փորձագետի, ակնհայտ է, որ այժմ «բանակցում են միայն շրջանակի շուրջ»: Ներկայացնելով այս առնչությամբ իր գնահատականը` Հրաչ Գալստյանը կարծիք հայտնեց, որ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի քաղաքական լուրջ դերակատարության հայտ ներկայացրած ուժը դադարեցնի ղարաբաղյան կարգավորման թեմայով մանիպուլյացիաները: «Նախորդ տարվա աշնանը, այս տարվա մարտին և մայիսին ունեցած ելույթներից հետո արդեն ժամանակն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրապարակային խոսքում դադարեցնի այդ էլեմենտի օգտագործումը: Լուրջ քաղաքական ուժը դրա մասին չպիտի խոսի: Ոչ համակարագային ուժերը կարող են խոսել: Իսկ ՀԱԿ-ը, որին ես համարում եմ համակարգային, չպետք է նման բաներ ասի: Հնարավոր է, որ իր համախոհները, իր լսարանը դա են ուզում լսել, բայց դա իր համար ոչ թե լսարան է, այլ` թիմ, և ոչ միայն թիմ է, այլև` ելույթի հարթակ, որտեղ ինքը գաղափարներ է հայտնում, որոնք կազմակերպման, ինքնակազմակերպման նշանակություն ունեն: Նման բան ասելը լուրջ չէ»,- նշեց նա և ամփոփեց, որ արտաքին ազդակներն էլ վկայում են, որ «ղարաբաղյան բանակցությունները դանդաղելու են, ոչ թե սառեցվելու են, ոչ թե սառեցվելու են, այլ` դանդաղելու են»:

Իմի բերելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին հետևած մեկնաբանությունները` Հրաչ Գալստյանն ասաց, որ սա իր թիմում առկա անորոշությունը հստակեցնելուն ուղղված անհաջող փորձ էր. «Պետք է ասել, որ նա հաջողության չի հասել, որովհետև նույն մարդիկ, որ խոսում էին ու բան չէին ասում, այսօր շարունակում էին նույնկերպ: Ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը չեն հասկացել»:

ՀԱԿ-ը կառուցվածքային լճացման խնդրի առաջ է

Մեր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք այն խնդրին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման հայաստանյան քաղաքական դերակատարների համար հնարավորություն էր օրակարգ և դիրքորոշում ձևավորելու համար, ըստ որում` հասարակության կենսագործունեության բոլոր խնդիրների շուրջ:

«Սա կարող էր հիմք լինել, որ մենք վերադառնայինք մեր հիմնական հարցերին: Վերջին հաշվով, ի՞նչ տեսակետներ մենք ունենք Հայաստանի հիմնական խնդիրների շուրջ` ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեզ ապագայում, ի՞նչ տեղ ունի մեր երկիրը տարածաշրջանում, ինչպե՞ս ենք Հայաստանը տեսնում աշխարհում, որո՞նք են մեր գլխավոր նախապատվությունները` Հայաստանի քաղաքացի՞ն, մարդը՞, թե՞ մեկ ուրիշ բան: Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` որպես հիմք ընդունելով, գործիք օգտագործելով, այս հարցերը քննարկվեին, այդ ժամանակ հնարավոր էր կոնսենսուս: Այդ կոնսենսուսի հիմքով էլ հնարավոր էին տեսակետների տարբերություններ հայ-թուրքական հարցով: Իսկ հանրությունն էլ այդ դեպքում կիմանար` այդ տարբերությունները համակարգի մե՞ջ են, թե՞ մարգինալ դրսևորումներ են»,- այս առնչությամբ նշեց Հրաչ Գալստյանը` ընդգծելով, որ այսօր ամենևին էլ հստակ չէ` ի՞նչն է մարգինալ, ի՞նչը` ոչ: Նրա խոսքերով, գնահատականներ տրվում են այս կամ այն ուժի կամ գործչի վերաբերյալ, սակայն հիմքերը հստակ չեն: Մինչդեռ համակարգային իշխանության ու համակարգային ընդդիմության և համակարգի ներսում տարբերությունների առկայության դեպքում` այդ գնահատականները հիմնավոր կլինեին:

Այս համատեքստում ընդդիմության գործունեությունն ու ՀԱԿ-ի ներսում առկա վիճակը փորձագետն անտրամաբանական է համարում: «Փառք Աստծո, Հայաստանն այն վիճակում չի, որ իշխանությանը բնորոշենք` հակահամակարգ: Սովորական բյուրոկրատական-ադմինիստրատիվ համակարգ է: Համակարգ` լավ, դրական իմաստով, որը միտված է ինչ-որ խնդիրներ լուծելու: Իսկ ՀԱԿ-ին ապրիորի` ինչ-որ չափանիշներից ելնելով ենք համակարգային բնորոշում, որովհետև դաշտում ուրիշը չկա»,- նշեց Հրաչ Գալստյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը պետք է փորձեր ժամանակն օգտագործել համակարգային ընդդիմություն դառնալու համար: «Դա դժվարությամբ է հաջողվում` կառուցվածքի առումով, գրասենյակային ճապաղված, անհասկանալի համակարգի պատճառով»,- պարզաբանեց նա մանրամասնելով, որ ՀԱԿ-ն այսօր հիմնականում հնարությանը ներկայանում է ոչ քաղաքական դեմքերով. «Ըստ էության, ՀԱԿ-ի քաղաքական դեմքը ներկայացնում են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքական չեն: Նրանք կատարողներ են, կլերկներ` բառիս լավ իմաստով: Մինչդեռ պետք են կրեատորներ: Ճիշտ է` նույն բանը պետությունն է. նախագահը ներկայանում է որպես քաղաքական գործիչ, մի կողմից` հակահամակարգային ուժերն են, մյուս կողմից` կլերկները: Իշխանությունը դառնում է կլերկիզացված, բայց դա հասկանալի է` չինովնիկական համակարգ է դառնում: Սակայն, երբ ընդդիմությունն է այդպիսին, անհասկանալի է, որովհետև ընդդիմությունը դատապարտված է չկլերկիզացվելու»:

Նրա խոսքերով, ՀԱԿ-ի այս «անհասկանալի, անտրամաբանական վիճակը» որևէ օգուտ չի բերում ո’չ ՀԱԿ-ին, ո’չ էլ Հայաստանին: «Սա կարելի էր հասկանալ ընտրությունների ժամանակ, ընտրություններից մի քանի ամիս հետո: Դրանից հետո շարունակել պահել ՀԱԿ-ի այս կառուցվածքը` տրամաբանության մեջ չի տեղավորվում: Դրանով նա թուլանում է, անընդհատ ներկայանում են որպես կտորներ, սեկտորներ: Թիմի միջուկը հստակ չի ներկայանում: ՀԱԿ-ը վեր է ածվում մոզաիկայի: Դա ժամանակակից քաղաքական ուժին, լուրջ խնդիրներ ունեցող ուժին հարիր վիճակ չէ: Հայաստանն այս ճանապարհով բազմիցս է անցել, և վերջապես կարելի էր չգնալ այդ նույն ճանապարհով»,- նշեց մեր զրուցակիցը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի մեջ ներգրավված են գաղափարական լուրջ տարակարծություններ ունեցող ուժեր ու գործիչներ: Նրա խոսքերով, դա այլևս հակահամակարգային նշանակություն ունի ՀԱԿ-ի համար և անհրաժեշտություն կա կարգավորել այդ վիճակը:

Ըստ այդմ, այժմ հարկավոր է մեկը, ով կփորձի ստեղծել քաղաքական թիմ, որտեղ «կլերկ և քաղաքական գործիչ սահմանագիծը հստակ կլինի»: «Հակառակ դեպքում կունենանք անընդհատ կրկնվող դեժավյու»,- նշեց Հրաչ Գլաստյանը հավելելով. «Բողոքական զանգված միշտ լինում է, բողոքի էներգիան օգտագործելու ցանկություն ունեցողներ միշտ լինելու են: Բայց շարունակ այսպես լինել չի կարող»:

Վերջինս օրինակ բերեց թիվ 10 ընտրատարածքում ծավալված գործընթացը: «Սուրեն Սուրենյանցը հանդես եկավ նախաձեռնությամբ` բողոքի էներգիան տեղափոխել քաղաքական դաշտ, այլ ոչ` բողոքը օգտագործել միայն որպես գործիք: Բայց արվեց նույն բանը` ինչ քաղաքապետի ընտրություններում»,- նշեց փորձագետը` հիշեցնելով, որ դեռևս 2008 թվականի աշնանը և 2009 թվականի մարտին ունեցած ելույթներում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններն այլևս ավարտվել են, բայց դրա հետ միաժամանակ հայտարարվեց, թե Երևանի քաղաքապետի ընտրությունները նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է. «Եթե այդպես է, կնշանակի` վերջ: Բնականաբար իշխանությունն էլ ցույց տվեց, որ պատրաստ չէ այլ բանի, քան այն, ինչ արվել էր մինչ այդ»:

Նրա մեկնաբանմամբ, թիվ 10 ընտրատարածքում կայանալիք լրացուցիչ ընտրությունները հնարավորություն էին բազմաթիվ անգամ կրկնված սցենարը խախտելու և նոր որակի դուրս գալու համար: «10-րդ ընտրատարածքը սահմանն անցնելու, այլ բան փորձելու ռեսուրս էր: Դա մոդելային տարբերակ էր: Չկար կենսական, «կենաց մահու» խնդիր, և հնարավոր էր «լաբորատոր փորձ», մինչդեռ երկու կողմերն էլ ցույց տվեցին, որ պատրաստ չեն»,- նշեց նա` համաձայնելով մեր այն դիտարկմանը, որ հնարավորությունը փոշիացնելու հարցում ՀԱԿ-ը նախաձեռնող էր, քանի որ անհայտ է` ինչպես իշխանությունները կարձագանքեին Սուրեն Սուրենյանցի առաջադրվելու դեպքում: «Փորձի հնարավորություն կար, հիմա այդ հնարավորությունն այլևս չունեն»,- արձանագրեց նա` ընդդիմության դրսևորումները բնորոշելով որպես «կոնտրպրոդուկտիվ»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը համակարգային ընդդիմություն ձևավորելու առումով, փորձագետի կանխատեսումները հոռետեսական էին: «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոչ մի հարցի չի պատասխանել: Փորձում էր, իսկապես, կազմակերպել ներքին համակարգը, բայց չեմ կարծում, որ այդկերպ այդ խնդիրը հնարավոր է լուծել»,- նշեց նա, և ի պատասխան մեր դիտարկմանը` վիրահատական միջամտության կարի՞ք կա, արձագանքեց. «Անցած տարվա աշնանից դրա կարիքն արդեն կա»:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}