Անգլիացի դեսպանն անցավ ցինիկության սահմանը

Հեղինակ` Արմեն Մինասյան

«Մենք ճանաչում և ցավակցում ենք այն ահռելի տանջանքի համար, որին նախորդ դարասկզբին ենթարկվեց հայ բնակչությունը Օսմանյան կայսրությունում: Հավաստիացնում ենք, որ այդ տանջանքը չի մոռացվի: Բայց մենք կարծում ենք, որ առաջին հերթին թուրք և հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմության հարցերը»:

Այս հայտարարությունն օրերս արել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլը: Արտաքուստ հայտարարությունը ձևակերպված է խիստ կոռեկտ, սակայն բովանդակային տեսանկյունից բրիտանացի դիվանագետը խոցելի տեսակետ է արտահայտել` մի քանի առումներով:

Ինչպես երևում է, պարոն Լոնդսդեյլն, արձանագրելով պատմական անցյալի կոնկրետ իրողություն, խուսափում է այն անվանել այնպես, ինչպես կա` ցեղասպանություն: Մոտ տաս օր առաջ բրիտանական «Գարդիան» թերթը հրապարակեց հարցազրույց փորձագետ Ջեֆրի Ռոբերթսոնի հետ, ով բրիտանահայերի կողմից լիազորվել էր ուսումնասիրել Միացյալ Թագավորության արտգործնախարարության վերջին տասնհինգ տարվա գրագրությունը:

Վերջինիս գնահատակը մեկն էր` լեյբորիստների կառավարությունը հայոց ցեղասպանության ճանաչման հարցում «ցինիկ է եղել»: Բանն այն է, որ թագուհու խորհրդական աշխատած, Սիեռա Լեոնեի հարցով ՄԱԿ-ի տրիբունալը ղեկավարած անվանի փորձագետը բացահայտել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ընդունելով խնդրի բարոյական արժեքը, թուրք-բրիտանական հարաբերությունները չփչացնելու դրդապատճառով որոշել է ձեռնպահ մնալ թեմայի արծարծումից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սխալ տեղեկություններ է տրամադրել օրեսնդիրներին: Հաշվի առնելով, որ Չարլզ Լոնդսդեյլի անմիջական ղեկավարությունը հենց Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն է, հայտարարությունն այս իմաստով զարմանալի չէ. Ջեֆրի Ռոբերթսոնի բնորոշմած ցինիկության հերթական դրսևորումն է:

Դեսպան Լոնդսդեյլի հայտարարությունը մտահոգիչ է մեկ այլ տեսանկյունից: Այն, ակնհայտորեն, արվել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի համատեքստում: Իսկ եթե դա այդպես է, կնշանակի պարոն դեսպանն անցել է անգամ ցինիկության սահմանը: Ո՞րն է խնդիրը: Եթե, ըստ Ռոբերթսոնի դիտարկման, բրիտանական կառավարությունը հարցի բարոյական կողմը հաշվի առնելով, խուսափել է թեման շոշափելուց, ապա դեսպան Լոնդսդեյլի հայտարարության մեջ նկատելի է պատասխանատվությունից խուսափելու, մերժողականության տարր:

«Մենք կարծում ենք, որ առաջին հերթին թուրք և հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմության հարցերը»,- նշում է բրիտանացի դիվանագետը: Այս ձևակերպումը բավականին երկիմաստ է: Որևէ մեկը կասկած չունի, որ պատմական խնդիրների շուրջ երկխոսությունն անհրաժեշտ պայման է խաղաղ գոյակցության և համագործակցության համար: Սա, բնակնաբար, վերաբերում է նաև հայ և թուրք հասարակություններին: Սակայն պատմական խնդիրների շուրջ երկխոսել կամ պատմական հարցեր քննարկելը չի նշանակում պատմական իրողությունները կասկածի տակ առնել: Ասել է թե, Հայոց ցեղասպանության թեմայով պատմական քննարկումները` լինի դա հայ-թուրքական, կամ մեկ այլ ձևաչափով, ցեղասպանության փաստի եղելության հարց ներառել չեն կարող: Պատճառների, հետևանքների, հետևանքների վերացման կամ մեղմացման հարցեր քննարկել կարելի է և անհրաժեշտ: Բայց տեղի ունեցածը, պատմական փաստը կասկածի տակ առնող քննարկում անհնար է:

Հատուկ դեսպան Լոնդսդեյլի համար կարող ենք բերել օրինակ` Մեծ Բրիտանիայի պատմությունից: Հնդկական օվկիանոսում գոյություն ունի հրաշալի մի կղզիախումբ` Անդամանյան կղզիները: Այս տեղանքը բացառիկ է ողջ երկրագնդի մասշտաբով:

Կղզիախմբի բնակչությունը, այսպես կոչված, անդամանյան ժողովուրդները, լեզվական և գենետիկ տեսանկյունից առանձնանում են մոլորակի մյուս բնակիչներից, իսկ պատճառն այն է, որ շուրջ 30 000 տարի այդ մարդիկ ապրել են մայրցամաքից մեկուսացված և չեն շփվել քաղաքակրթության հետ: Եվ ահա 1789 թվականին անգլիացիները` Արչիբալդ Բլերի գլխավորությամբ, հայտնաբերում են այս կղզիախումբը և վերածում բրիտանական հերթական գաղութի: 1858-1952թթ. ժամանակահատվածում բացառիկ նշանակություն ունեցող կղզիախումբը վեր է ածվում աքսորավայրի, որտեղ տաժանակիր աշխատանքի են ուղարկվում հանցագործներ մոլորակն ընդգրկող կայսրության բոլոր ծայրերից: Մի խոսքով` տաժանակիրների ու գաղութատիրությամբ պայմանավորված մյուս դրսևորումների (ապստամբությունների ճնշում, աշխատանքի շահագործում և այլն) հետևանքով կղզիախմբի բնիկները հայտնվում են վերացման վտանգի առաջ: Այսօր էլ անդամանյան ժողովուրդների քանակը հասնում է մի քանի հարյուրի: Եվ սա այն դեպքում, որ Հնդկաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել բնիկների վերարտադրմանը նպաստելու համար (դեռևս Ինդիրա Գանդիի կառավարման շրջանից խստորեն սահմանափակված է ներգաղթը կղզիախումբ, չնայած հսկայական ռեսուրսներին, զբոսաշրջության զարգացմանը միտումնավոր զարկ չի տրվում ևայլն):

Ինչպես տեսնում ենք, պատմական իրողության ընդունումը, դրա պատճառների ու հետևանքների բացահայտումը (դրանց շուրջ երկխոսության միջոցով), հնարավորություն են տվել, որպեսզի կառավարությունները (թե Մեծ Բրիտանիայի, թե Հնդկաստանի) և միջազգային հանրությունը ջանքեր գործադրեն առկա բացասական հետևանքները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև արձանագրված բացասական փորձը հասկանալու և դրա կրկնությունից խուսափելու համար: Այսօր արդեն միջազգային լրահոսում կարելի է հանդիպել տեղեկությունների, որ այս կամ այն տարածաշրջանում (հիմնականում` Ամազոնի ավազանում կամ խաղաղօվկիանոսյան կղզիներում) հայտնաբերվել է մեկուսի ապրող, մինչ այդ անհայտ ցեղախումբ, և երկրի կառավարությունը (դիցուք` Բրազիալիայի) որոշում է կայացրել սեփական միջոցներով կանխել արտաքին աշխարհի հետ նրանց շփումները` իրենց իսկ անվտանգության խնդիրներից դրդված: Ակնհայտ է, որ նման վերաբերմունքը Անդամանների փորձի արդյունքն է:

Իսկ ինչ կլինե՞ր, եթե Մեծ Բրիտանիան չընդուներ պատմական իրողությունը, պնդեր, որ այդ ժողովուրդների վերացումն իր քաղաքականությամբ պայմանավորված չէ և բրիտանական կառավարությունը շարունակելու է այն: Հավանաբար, Մեծ Բրիտանիայի տնտեսական ու քաղաքական գործընկերները, այդ թվում` Թուրքիան, կկրկնեին պաշտոնական Լոնդոնի տեսակետը, կամ հարցի բարոյական կողմն ընդունելով հանդերձ, լռության կմատնեին թեման, մինչև որ բնիկներն իսպառ վերանային:
Այնպես որ, ճիշտ կլիներ, որպեսզի Մեծ Բրիտանիան ներկայացնող գործիչը հոգ տաներ, որպեսզի նախ` սեփական, ապա նաև` թուրքական կառավարություններն չմերժեին պատմական իրողությունը, դրանից հետո միայն առաջ բերեր` դրանց շուրջ քննարկում ծավալելու հարցը:

Բրիտանացի դեսպանի հայտարարության խոցելիությունն այսքանով չի սպառվում: Հայտարարությունից ենթադրվում է, թե Հայոց ցեղասպանության և պատմական մյուս խնդիրների շուրջ կողմերը (տվյալ դեպքում` հայ և թուրք հասարակությունը) իրենք պետք է ընդհանուր հայտարարի գան ի միջազգային հանրությունն այստեղ անելիք չունի: Միանգամից նշենք, որ այս մոտեցման հետ համամիտ չենք, վստահ ենք` համամիտ չէ նաև բրիտանական կառավարությունը:

Հակառակ դեպքում, անհասկանալի կդառնան միջազգային հանրության, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի կառավարության ջանքերը մյուս բոլոր ոլորտներում ու տարածաշրջաններում` լինի դա Մերձավոր Արևելքը, թե Աֆղանստանը, Հյուսիսային Կորեայի, թե Իրանի միջուկային ծրագրերը:

Խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը խաղաղ և անվտանգ ապագա կառուցելու հարցում լուրջ դերակատարություն և առաքելություն ունի: Ոչ ոք չի կարող պնդել, թե ահաբեկչության կանխումն ու դատապարտումն ավելի մեծ նպաստ է բերում խաղաղ գոյակցության ապահովմանը, քան` ցեղասպանության կանխումն ու դատապարտումը: Մինչդեռ մենք բազմիցս ենք ականատես դարձել, որ միջազգային հանրություն կոչվածը նման դեպքերում ընտրողաբար է վերաբերվել: Օրինակ` այդպես էլ պարզ չէ, թե ինչու Իրաք ու Աֆղանստան հակահաբեկչական առաքելություն ուղարկած բրիտանական կառավարությունն (ու մյուսները) այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկում Դարֆուրում շարունակվող ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ: Արյունահեղության շարունակմամբ, հավանաբար թույլ են տալիս, որ Սուդանի ու Դարֆուրի հասարակություններն ապագայում քննարկելու նյութ ունենան, իսկ Մեծ Բրիտանիան էլ կարողանա փաստը չճանաչելու դիմաց` ձեռնտու պայմաններով գործընկերություն ծավալել Սուդանի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}