Իլհամ Ալիեվը սպառնում է` հակասելով ինքն իրեն

Նոյեմբերի 17-ին Ադրբեջանը գրանցել է հերթական առաջընթացը: Շուրջ երկու տասնամյակ Բաքվի իշխանությունների ագրեսիվ քաղաքականության հետևանքով անտուն մնացած քաղաքացիների համար նորակառույց բնակարան է շահագործման հանձնվել: Բնականաբար, շենքի բացումը կատարել է անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Սակայն, ի տարբերություն նմանօրինակ մյուս դեպքերի, ադրբեջանական նորակառույցն այս անգամ չի կրել ազգի հոր` Հեյդար Ալիևի անունը:

Ադրբեջանում նորակառույցների բացման արարողությունն արդեն վաղուց վեր է ածվել մի ծիսակարգի, որի անբաժանելի ատրիբուտներից մեկը Իլհամ Ալիևի սպառնալից ելույթն է: Որպես կանոն այդ ելույթներում Ադրբեջանի ղեկավարն արտաբերում է մի քանի հերթապահ թեզեր.
ա/ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը խաղաղ լուծել, բայց հենց որ համբերությունը հատեց, զինված տարբերակով է հարցը լուծելու,
բ/ Ադրբեջանը հսկայական քայլերով առաջ է անցնում Հայաստանից, ուստի որոշ ժամանակ անց ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանն, առանց պատերազմի էլ ինքնակամ կհանձնվեն Բաքվին:

Կախված օրվա միջազգային իրադրությունից ու ադրբեջանական էլիտայի ու հասարակության տրամադրություններից, ժամանակ առ ժամանակ հնչում են նաև այլ հայտարարություններ` բանակցային գործընթացի բովանդակության (որպես կանոն` խեղաթյուրված), Հայաստանի` ադրբեջանական հողերի վրա ստեղծվելու և այլնի մասին:

Անշուշտ երեկ նույնպես Իլհամ Ալիևը ելույթ ունեցել է: Եվ ինչպես կարելի էր ակնկալել, կրկնել է իր իսկ կողմից հնչեցրած նախորդ մտքերը: Մեկ այլ դեպքում, իհարկե, Իլհամ Ալիևի հերթական հայտարարություններին չէինք անդրադառնա: Սակայն այսօր, հաշվի առնելով մի շարք իրողություններ, ստիպված ենք անդրադառնալ և պարզաբանել դրանք:

«Առկա իրավիճակը փոխելու համար գոյություն ունի երկու ուղի` կամ խաղաղ, կամ ռազմական: Այլ ճանապարհ չկա»,- երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը: Այս հայտարարությամբ Իլհամ Ալիևը, սկզբունքորեն որևէ նոր բան չի հայտնագործել: Նույն հաջողությամբ նա կարող էր պնդել, որ «արևը ծագում է արևելքից, մայր մտնում արևմուտքում», իսկ «գետերն էլ ունեն երկու ափ` մին աջ, մին ձախ»:

Որպեսզի չպնդենք, թե իր հայտարարությամբ Ադրբեջանի նախագահն ընդամենը քամի է տատանել, ընդունենք, որ Իլհամ Ալիևն այսկերպ սպառնալիք է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու միջազգային հանրության հասցեին:
Հաջորդ նախադասությամբ Ադրբեջանի նախագահը փորձել է միտք արտահայտել.

«1992 թվականին ստեղծվեց Մինսկի խումբը: մինսկի խումբը գործում է: Բայց արդյոք այդ գործունեությունն արդյունք ունի՞: Ոչ: Դա է իրականությունը»: Այս ձևակերպման մեջ ակնհայտորեն Մինսկի խմբի գործունեությունից դժգոհություն է քողարկված: Սա նորություն չէ` պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ փորձել է խոչընդոտել այս փևաչափով ղարաբաղյան կարգավորման բանակցություններն ու հարցը տեղափոխել այլ հարթակներ: Սակայն այստեղ կարևորն այն է, որ Իլհամ Ալիևը հստակ, կատեգորիկ կերպով արձանագրում է, որ բանակցային գործընթացները որևէ արդյունք չունեն: Իսկ ահա մեկ նախադասություն հետո նա հերքում է իր այդ պնդումը` ասելով. «Մեզ ասում են` խոսեք հայերի հետ, բանակցեք: Մենք բանակցում ենք և որոշակի առաջընթաց կա»: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:

Իլհամ Ալիևն այնուհետև սկսել է Ադրբեջանի հասարակության ականջը շոյող հայտարարությունների շարքը: Բանակցությունների իմաստը, նպատակն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարություններից զատ, Իլհամ Ալիևը հարկ է համարել «տեղեկացնել», որ Հայաստանում «այսօր ապրում է 1 միլիոն 700 հազար մարդ», որ «մի քանի տարի անց Ադրբեջանի տնտեսությունը 15 անգամ կգերազանցի Հայաստանին», իսկ «բնակչությունը կկազմի 10 մլն մարդ» և այլն, և այլն: «Այդ երկրի գոյությունը հարցականի տակ է»,- ինքն իրեն ու սեփական հասարակությանն «ավետել» է Իլհամ Ալիևն ու ծանուցել սեփական որոշման մասին. «Վերլուծելով այս բոլոր գործոնները, մենք առայժմ ընտրում ենք բանակցությունների ուղին»:

Վերջին հայտարարությամբ Իլհամ Ալիևը բացահայտ ձևով ցույց է տվել բանակցային գործընթացում իր որդեգրած մարտավարությունը, այն է` ժամանակի ձգձգումը: Կրկնում ենք` մարտավարությունը քողազերծվել է, ըստ որում սա ասվել է բացահայտ, նշվել է նաև մոտիվացիան. ինչ-որ ժամանակ անց, իբր, Հայաստանն այլևս չի լինի և խնդիրը լուծելը դժվարություն չի ներկայացնի: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ Իլհամ Ալիևը մեկ պարբերություն վերև սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը վստահեցրել է, որ բանակցությունները ձգձգողը Հայաստանն է: Այս հակասությունը մեկնաբանելու կարիք ևս, կարծում ենք, չկա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}