Մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չունի թուրքական թատրոնի սպասվող այցի հետ
Երեկ Aksam թուրքական լրատվական կայքը տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ Տրապիզոնի արվեստի թատրոնը հաջորդ տարի ապրիլին գալու է Հայաստան` հյուրախաղերի: (http://www.aksam.com.tr/2009/11/19/haber/yasam/2610/erivan_a_aciliyoruz__karagozum_.html)
Այցի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք Մշակույթի նախարարություն:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ իրենք ոչ մի կապ չունեն այս հրավերի հետ. նախարարությունը ոչ մի հայտ չի ներկայացրել այդ թատրոնին:
« Հավանաբար, որևէ հայկական թատրոնի սեփական նախաձեռնությունն է Տրապիզոնի թատրոնին հրավերք անելը»,- եզրակացրին նախարարությունից:
Ի դեպ, հիշեցնենք, որ այս թատրոնը Թուրքիայում բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը, իսկ այցը պայամանվորված է փոխադարձ մշակութային կապերի ամրապնդմամբ:
Նախորդող նորություն` Թուրքերը պատրաստվում են Հայաստանում պիես բեմադրել