Այսօր տեղի կունենա մանկական «Եվրատեսիլ-2009»-ը: Հայաստանի ներկայացուցիչը 3-րդն է
Տասներեք երկրների փոքրիկ կատարողները մանկական «Եվրատեսիլ-2009»-ի շրջանակներում այսօր պայքարելու են գլխավոր մրցանակի համար: Նրանց շարքում է Հայաստանը ներկայացնող Լուարա Հայրապետյանը, որը երրորդն է երգելու:Չնայած գրիպի համաճարակին, մանկական «Եվրատեսիլ»-ի տոնական բացումը տեղի է ունեցել դեռ երկուշաբթի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Մանկական «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Լուարա Հայրապետյանի «Բարսելոնա» երգի շոու ծրագրի ռեժիսորը Արտյոմ Գևորգյանն է:
Մրցույթին մասնակցող 13 երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Բելգիան, Կիպրոսը, Մալթան, Մակեդոնիան, Ռումինիան, Սերբիան, Հոլանդիան, Շվեդիան, Ուկրաինան: Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2009»-ին Ուկրաինան ներկայացնելու է 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը:
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները