Հայոց ցեղասպանությունը մերժած թուրք աշակերտը ներողություն է խնդրել
Ֆրանսիայի Նենսի քաղաքի հարևանությամբ գտնվող մի գյուղաքաղաքի միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի թուրք աշակերտի հետ կապված աղմկահարույց պատմությունը, ի վերջո, ավարտին է հասել: Այս մասին հայտնում է ՍԻ ԷՆ ԷՆ Թուրք(CNN Turk)-ը:
Նշենք, որ հիշյալ թուրք դպրոցականը` Մուստաֆա Դողանը, բավական լկտիաբար մերժել էր Հայոց ցեղասպանության փաստը` ասելով «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»:
Դպրոցի տնօրինությունը նրան որպես պատիժ հանձնարարել էր տնային աշխատանք կատարել Հայոց ցեղասպանության եղելության վերաբերյալ: Մուստաֆան, իր ծնողների ու ֆրանսիայում գորոծող թուրքական մի հ/կ-ի խրախուսմամբ, հրաժարվել էր կատարել այդ հանձնարարությունը:
Ֆրանսահայ համայնքն էլ բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանության ժխտումը հանցնաք համարող օրինագծի ընդունման անհրաժեշտության մասին: Թուրք աշակերտի հայրը բանակցությունների մեջ էր մտել դպրոցի տնօրենի հետ: Ի վերջո` ըստ աղբյուրի, թուրք աշակերտը նշված հանձնարարությունը կատարելու փոխարեն գրավոր ներողություն է խնդրել:
«Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել» արտահայտության համար և հայտնել, որ խորապես զղջում է: Դպրոցի տնօրինությունը բավարարվել է այդքանով և օրակարգից հանել Մուստաֆային դպրոցից հեռացնելու հարցը:
Հավանական է, որ այդ թուրք աշակերտը նման մեղայական գրություն է գրել ու ներողություն խնդրել դպրոցից վռնդվելու սովորական վախից դրդված:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները