Armenian music awards-ի 10-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին
Այս տարի Armenian music awards-2009-ը, կանցկացվի դեկտեմբերի 13-ին: Մրցանակաբաշխությունը անց է կացվելու Լոս Անջելեսի «Նոկիա» թատոնում` (Nokia theatre), M/club music awards-ի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկացանք www.armenianmusicaward.com-ից:
Թվով 10-րդ` հոբելյանական մրցանակաբաշխությանը մասնակցելու են 27 անվանակարգերում ներկայացված երգիչ- երգչուհիներ Հայաստանից և Սփյուռքից: Ի դեպ, անվանակարգերը տարեցտարի փոփոխվում են և դրանց թիվը տանատնվում է 20-30-ի սահմաններում:
Այս անգամ լավագույն կանացի վոկալ անվանակարգում մրցելու են Լեյլա Սարիբեկյանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը և այլք:
Ժողովրդական երգի լավագույն տղամարդ անվանակարգում են Արտաշ Ասատրյանը, Արթուր Ծառուկյանը, Բղդոն և այլք:
Լավագույն տղամարդու վոկալ անվանակարգում` Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Արթուր Իսպիրյանը և այլք:
Հիշեցնենք, որ առաջին Armenian music awards-ն անց է կացվել Կալիֆոռնիայում ` Գլենդելի «Ալեքս» թատրոնում (Alex theatre), 1998թ.-ի հոկտեմբերի 7-ին, կազմակերպիչը Պիտեր Բահլավանյանն էր: Այս մրցանակաբաշխության հայտնի հաղթողներից են Շարլ Ազնավուրը, System of a Down-ը, Ջիվան Գասպարյանը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները