Բիզնե՞ս, թե՞ համաճարակ
Դանիական Information թերթը Առողջապահության համաշխահային կազմակերպության փորձագետներին մեղադրում է առաջատար դեղագործական ընկերությունների հետ կապ ունենալու մեջ: Թերթը պնդում է, որ նրանք հարստացել են «խոզի գրիպի» համար նախատեսված դեղորայքի վաճառքի արդյունքում: Մասնավորապես, աղբյուրը պնդում է, որ ԱՀԿ-ում աշխատող մի շարք գիտնականներ փող են ստանում համաշխարհային դեղագործության հսկաներից:
Խոզի գրիպի հետևանքով առաջած խուճապը, իրոք, նպաստել է դեղորայքի վաճառքի կտրուկ ավելացմանը: Բացի այդ, պաշտոնական վիճակագրության համաձայն, գրիպի պատճառով աշխարհում մահացել է 6750 մարդ, այն դեպքում, երբ սեզոնային գրիպի հետևանքով մահացության միջին ցուցանիշը գերազանցում է կես միլիոնը: Աշխարհի ոչ ադեկվատ ռեակցիան խոզի գրիպի նկատմամբ ոչ այնքան, իրոք, գրիպի վտանգն է, որքան, ըստ աղբյուրի, ԱՀԿ փորձագետների հաջողված PR արշավը:
Դանիական թերթը գրում է, որ խոզի գրիպի համաճարակի մասին հայտարարել է հոլանդացի բժիշկ Ալբերտ Օստենհաուսին: Այժմ Նիդեռլանդների կառավարությունը հետաքննում է նրա ծավալած գործունեությունը, քանի որ նա աշխատավարձ է ստանում մի քանի դեղագործական ընկերություններից: Նա դրանցում աշխատում է որպես խորհրդական:
Դեղագործական հսկաների խորհրդականներ Roche, RW Johnson, GlaxoSmithKlin, ըստ թերթի, նաև ԱՀԿ-ի մյուս խորհրդականներն են:
Հիշեցնենք, որ Հայաստանում խոզի գրիպի դեպքերը հասել են 25-ի: Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիայից Հայաստանը ստացել է AH1N1 գրիպի առաջին հինգ դեպքերի վերաբերյալ հետազոտության պատասխանները: Լոնդոնից ստացված պատասխանները դրական են եղել, այսինքն հաստատվել է հայաստանյան լաբորատորիայի ախտորոշումը:
Իսկ ինչ վերաբերում է ուրբաթ օրը գրիպի ախտանշաններով տղամարդու մահվան դեպքին, ապա մահվան պատճառը դեռևս հստակ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա