Ցեղասպանության ժխտման դեմ հայցով դատական առաջին նիստը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 3-ին
Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցով դատական առաջին նիստը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունից:
«Հայտնում եմ, որ ըստ հայցի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկաս Ինստիտուտ» հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը կանցկացվի 03.12.2009թ. ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում»,-նշված է դատավոր Կ. Պետրոսյանի ծանուցման մեջ:
Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել:
Պատասխանող կողմը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամն է¸ որը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը¸ գրքի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Նախորդող հրապարակումներ՝ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ. ՀԱՅՑՎՈՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԴԻՄԵՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան