Երևանի դպրոցներում բացակայությունների թիվը չի ավելացել. Բոլորն էլ գործում են բնականոն հունով
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ենթակայությամբ գործող 201 կրթահաստատություններից բոլորն էլ գործում են բնականոն հունով։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրի տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության կողմից կատարված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դպրոցականների շրջանում բացակայողների թիվը գրեթե չի փոփոխվել: Յուրաքանչյուր դպրոցում գրանցվել է սովորող աշակերտների 5-7% բացակայություն: Դրանց պատճառները, ըստ աղբյուրի, տարբեր են՝ գրիպ, ջրծաղիկ, քութեշ և այլն։
Հիշեցնենք, որ օրերս ԿԳՆ ենթակայության ներքո գործող Անանիա Շիրակացի ճեմարանում բացակայությունների մեծ թվի պատճառով մի քանի օրով դադարեցվել են պարապմունքները: Նախատեսված է, որ կրթահամալիրում պարապմունքները կսկսվեն վաղվանից:
Ուսումնական հաստատության տնօրինությունը էլեկտրոնային փոստով սաների ծնողներին նամակ է ուղարկել, որում մասնավորապես ասված է.
«Առաջնորդվելով սաների առողջության նկատմամբ ունեցած պատասխանա-տվությամբ և բացառելու համար չապաքինված վիճակում ճեմարան հաճախելու դեպքերը , ճեմարանի տնօրենության խորհուրդը որոշում է ընդունել ս/թ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ (3 ուսումնական օր) դադարեցնել դասերը ճեմարանում` սաներին տալով լիարժեք կազդուրվելու հնարավորություն:
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև նրանով, որ որոշ սաներ տնից գալիս են բարակ հագուստով և հիվանդության նշաններով և մենք հաճախ ստիպված ենք լինում նրանց ետ տուն ուղարկել:
Խնդրում ենք մեծացնել Ձեր զգոնությունը և հետևել << Ծնողի հուշաթերթիկ>>-ի 4-րդ կետի պահանջներին` բացառելով հիվանդ երեխային ճեմարան ուղարկելու դեպքերը»:
Նախորդող հրապարակումներ՝ Բացակայությունների թվի աճի պատճառով Շիրակացի ճեմարանում պարապմունքերը մի քանի օրով դադարեցվել են
Երևանի մանկապարտեզներում ու դպրոցներում խստացվել է հսկողությունը սանիտարահամաճարակային ռեժիմի պահպանման նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան