Վաշինգտոնում Թուրքիայի վրա ճնշումներ ե՞ն գործադրվելու
Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցին, նշել է, որ Վաշինգտոնը փորձելու է ճնշում գործադրել Անկարայի վրա: Այս մասին տեղեկացնում է Դեյ.ազ լրատվական կայքը:
Քաղաքագետն անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, թե Էրդողանը Վաշինգտոնում քննարկելու է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր` նշել է, որ ընդհակառակը, Վաշինգտոնում ճնշումներ են գործադրելու Թուրքիայի վրա` հայ-թուրքական սահմանը մինչև ապրիլ բացելու կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, ըստ Գուլուզադեի, թուրքական ԶԼՄ-ն, ամենայն հավանականությամբ, իրենց վարչապետի այցը Վաշինգտոն կներկայացնեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում:
Գուլուզադեն նաև անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանների բացման ժամկետներին և նշել, որ թուրքական կողմը սահմանների բացման վերաբերյալ կոնկրետ պատասխան չի տալիս: Բայց միևնույն ժամանակ, բոլորն էլ ընդգծում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը տեղի կունենա նախքան ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: