Մոլդովայի եկեղեցիները հոգևոր հովիվի կարիք ունեն
Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի «Հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վեներա Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Մոլդովայի հայկական համայնքի խնդիրները:
Նա նշեց, որ այժմ Քիշնևում գործում է երեք հայկական եկեղեցի, որոնցից մեկը 60 տարի չէր ծառայում հայությանը, սակայն հայկական համայնքի ջանքերով այդ եկեղեցին վերադարձվեց: Նրա խոսքերով, դրան մեծապես աջակցել են նաև Մոլդովայի իշխանությունները:
«Այս եկեղեցին 60 տարի լեհերն են օգտագործել, նույնիսկ մենք, ապրելով այնտեղ տեղյակ չէինք, որ այն մերն է, սակայն, ուսումնասիրելով արխիվները ` պարզեցինք և հետ վերադարձրեցինք»,- ասաց նա:
Եկեղեցին վերանորգվել և վերաբացվել է այս տարի հոկտեմբերի 24-ին: Նա նշեց, որ համայանքի ամենակարևոր խնդիրն այն, որ եկեղեցիներ կան, սակայն ակտիվ չեն գործում:
«Յուրաքանչյուր եկեղեցի պետք է ունենա մի քանի հոգևոր հովիվը և սպասարկի եկեղեցու այցելուներին, սակայն այսօր գործող եկեղեցիներում աշխատում է մեկ հոգևոր հովիվ»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսօր հայկական եկեղեցիներից մեկը համարյա չի գործում, քանի որ տարի ընթացքում հոգևոր հովիվ երկու անգամ է եկեղեցի այցելում: Նա նաև հավելեց, որ այս խնդիր լուծման համար իրենք դիմել են ՀՀ սփյուռքի նախարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա