Թուրքիան վիզային ռեժիմը հանել է այս անգամ էլ Հորդանանի հետ
Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի հրավերով այդ երկիր մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը նշանավորվել է հետևյալով. երկու երկրների միջև ստորագրվել է մուտքի արտոնագրային (վիզա) ռեժիմի հանման և ազատ առևտրի կազմակերպման մասին պայմանագիր:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի կայքէջը: Գյուլն առանձնազրույց է ունեցել Հորդանանի թագավորի հետ, ապա մեկնարկել են թուրք-հորդանանական միջպատվիրակային բանակցությունները, որի արդյունքում էլ ստորագրվել է նշված պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Թուրքիան վիզային ռեժիմը հանել է նաև Սիրիայի ու Լիբիայի հետ: Այժմ էլ ընթացքի մեջ է Ադրբեջանի հետ նույնատիպ պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացը: