«Հարավային հոսքը»-ն իր ետևում է թողել «Նաբուկո»-ին
Այսօր շատ սուր բնույթ է սկսել կրել գազատարների կառուցման խնդիրը, Ռուսաստանն իր գործընկերների հետ «Հարավային հոսք» նախագծի իրականացման հարցում մեծ արդյունքերի է հասել, ինչը կարող է լուրջ խոչնդոտ հանդիսանալ «Նաբուկո» ծրագրի իրականացմանը: Այս մասին 1նյուզ.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է «The Heritage Foundation»-ի Ռուսաստանի, Եվրասիայի միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով ղեկավար Արիել Քոհենը:
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանը և վերջերս արձանագրված Թուրքիա-Ադրբեջան գազային համաձայնությունների ձեռք բերման ձախողման փաստին, Քոհենը նշել է, որ «Նաբուկո» ծրագիրը կարող է վտանգի տակ հայտնվել է:
Նա նշել է, որ Թուրքիան փորձում է նաև «Նաբուկո» ծրագրին միացնել Իրանին, որը ոչ միանշանակորեն է դիտվում Արևմուտքի կողմից: Եթե Թուրքիան իր ջրային տարածքը տրամադրում է Ռուսաստանին` գազատար անցկացնելու համար, ապա նշանակում է այդտեղ Թուրքիան իր շահադիտական նպատակներն ունի: Մի գուցե որոշ քաղաքական գործիչներ են որոշակի շահադիտական նպատակներով գնում նման գործարքներին:
Համենայն դեպս, փաստը մնում է փաստ, որ «Հարավային հոսք» և «Նաբուկո» գազատարների մրցակցությունում, Ռուսաստանի հաջողությունը ակնհայտ է: Հարցն այն է, որ Նա իր գործընկերների հետ, գազատարի կառուցման, անցկացման կարևորագույն խնդիրները կարծես թե կարգավորել է, մնացած խնդիրները ժամանակի խնդիր են: Իսկ ահա «Նաբուկո» ծրագիրը ժամանակ առ ժամանակ մեծ խնդիրների է բախվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա