Արդյոք Աֆղանական ռազմավարությունը կխթանի Թեհրան-Վաշինգտոն համագործակցությանը
ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման բազմիցս դիմել է Պակիստանին` պնդելով, որ առանց իր հարավարևելյան գործընկերոջ Աֆղանստանի ռազմավարությունը ոչինչ է: Սակայն նախագահը որևէ ակնարկ չի արել մեկ այլ արևելյան հարևանի մասին, առանց որի 2001թ. անհնար կլիներ պայքարել Թալիբանի դեմ: Իհարկե, այդ երկիրը Իրանն է: ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը, նրա ակնկալիքները համագործակցող երկրներ գտնելու միջազգային լրատվամիջոցների ուշադրության կիզակետում է հայտնվել:
Բազմաթիվ վերլուծություններ են արվում գուշակելու, թե արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի սեփական ծրագրերն իրականացնել առանց Իրանի միջամտության: Ինչպես գրում է «Time.com»-ը, թերևս այժմ Իրանն այնքան էլ բարեկամաբար չի տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ:
Պարբերականն ուշադրություն է հրավիրում է մեկ այլ փաստի վրա` բոլորին հայտնի 9/11-ի դեպքերը, այն ժամանակ Վաշինգտոնն ու Թեհրանը խաղաղությամբ համագործակցում էին, Իրանը օգնում էր ռազմամթերք և ֆինանսական միջոցներ տրամադրելու գործում: Իրանական փորձագետները պնդում են, որ Թեհրանի և Վաշինգտոնի շահերը Աֆղանական գործում համընկնում են:
Իսլամադավան այդ երկրին շահեկան չէ վերապրել արևելքից սպառնացող ժամանակի քաոսը: Սակայն շատերը համոզված են, որ փոխադարձ շահերն այլևս կարող են չբավարարել, որպեսզի Ահմադինեժադը համագործակցի Օբամայի հետ Աֆղանական նոր ռազմավարության շրջանակներում: Հարկավոր է, որպեսզի Աֆղանական ռազմավարությունը գերիշխող դիրք բռնի Թեհրան-Վաշինգտոն մրցակցության հանդեպ: