Քաղաքական
20:50 04/12/2009
Փորձագետ. Նախագահի ելույթը պետք է դիտել որպես կոնկրետ ծրագիր
Panorama.am-ի հարցազրույցը «Armenian Times» (www.prm.am) ինտերնետային կայքի խմբագիր, քաղաքագետ Հրաչ Գալստյանի հետ
- Պարոն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը:
- Ելույթից տպավորությունը հակասական էր. բոլոր դեպքերում այն քաղաքական ելույթ էր, ինչը Հայաստանի քաղաքական պրակտիկայում հազվակի է: Հիշենք Ռոբերտ Քոչարյանի ելույթները` ուղղված Հայաստանի լսարանին, անգամ` 1995-96 թթ. ՀՀՇ համանման հավաքներում հնչեցվող խոսքը` դրանք սովետական «պարտխոզակտիվ» ժողովների էին նման: Սերժ Սարգսյանը քաղաքական գնահատականներ էր տալիս, խոսում էր քաղաքական նպատակների մասին, բայց մյուս կողմից էլ` ընդհանուր ձևակերպումները շատ էին: Անձամբ ես կցանկանայի, որ նախագահի խոսքում ավելի կոնկրետ գնահատականներ ու ծրագրեր հնչեին: Այնպես, որ դրանք հնչեցին որպես կոնկրետ սիգնալ թե´ քաղաքական դասի և թե´ հանրության համար: Չնայած` Հայաստանի քաղաքական պրակտիկայում դերակատարները սովոր են ակնարկների ու «կիսատոների» հիմքով անհրաժեշտ հետևություններ անելու: Այս տեսանկյունից արդեն պետք է ասել, որ քննարկելու ու մեկնաբանելու ահագին նյութ կա:
- Բոլոր դեպքերում, նախագահն առանձին հարցերի շուրջ ներկայացրեց կոնկրետ գնահատականներ:
- Նախագահի ելույթը կարելի է բաժանել երկու մասի: Առաջին մասում գնահատականներ են: Այստեղ ամեն ինչ շատ կոնկրետ է ու հստակ. Սերժ սարգսյանը գնահատականներ է տալիս` ներքաղաքական իրավիճակին, ներկուսակցական խնդիրներին, ինչը ոչ սակավ կարևոր է, առավել ևս Հայաստանի իրողությունների պայմաններում, և վերջապես` արտաքին քաղաքական մարտահրավերներին: Մյուսը` գործողություններն են, ծրագրային բաժինը:
Առաջին բաժնի հետ կապված մեր գնահատականներն էլ են հստակ է: Այսօր Հայաստանում, երևի, քիչ մարդ կլինի, որ չհամաձայնի ասվածի հետ: Իսկապես, Հարավային Օսիայում պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում միանգամայն այլ է, և այդ իրավիճակին հին գործիքներով վերաբերելը կարող է շատ ծանր նստել Հայաստանի վրա: Նոր գործիքներ էին պետք, և մենք տեսնում ենք, որ այդ նոր գործինքերն առաջարկվում են` դա և´ հայ-թուրքական պրոցեսն է, և´ ղարաբաղյան կարգավորման ակտիվացումն է, և վերջապես` ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն է: Ճիշտ է, այն մեզանից անմիջականորեն կախված չէր, բայց Հայաստանը այդ գործընթացի մեջ է: Ճիշտ է նաև այն, որ այսօր դեռ Ծրագիրը հռչակագրային մակարդակում է, բայց ժամանակի ընթացքում խորանալու միտում ունի, ինչի մասին կարելի է ենթադրել նույն ԵՄ պատասխանատուների հայտարարություններից: Ինչևիցե, այս հարթությունում ևս նոր գործիքներ են ավելանում, ինչը Հայաստանի համար նորովի գործելու խնդիրներ է առաջադրում:
Ներքաղաքական խնդիրների շուրջ նախագահի գնահատականները մի քիչ ընդհանուր էին, հաճախ «կիսատոների» վրա կառուցված: Հատկապես նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի գնահատականը մի քիչ ընդհանուր էր: Կոնկրետ ես կցանկանայի, որ այն ավելի կոնկրետ լիներ: Ներկուսակցական իրավիճակի գնահատականը` նույնպես:
Մյուս կողմից` Հայաստանի իրողություններն այնպիսի են, որ քաղաքական ավանդույթը, ձևավորված քաղաքական մշակույթը չեն ենթադրում կոնկրետ խոսել ներկուսակցական պրոբլեմների մասին: Ելնելով այս իրողությունից` կարելի է ասել, որ ներկուսակցական պրոբլեմների շուրջ նման խոսակցությունը զգալի թարմություն է մտցնում Հայաստանի քաղաքական մշակույթում:
Արձանագրենք` նշանների, ազդանշանների, «կիսատոների» ու ակնարկների ձևով ընդգծվել է պրոբլեմների այն խումբը, որ կա այդ կուսակցության ներսում: Այս նույն խնդրին նա վերադառնում է նաև մյուս բաժնում, երբ խոսում է ծրագրերի մասին` նշելով, թե ինչ կարելի է փոխել կուսակցության ներսում: Այստեղից ևս կարելի է ենթադրել, որ կուսակցության ներսում առկա իրավիճակը չի բավարարում Սերժ Սարգսյանին: Նախագահը կցանկանար այլ բան տեսնել այդ կուսակցությունում:
- Գանք ելույթի երկրորդ բաժնին` ծրագրերին: Նախագահի խոսքում նկատելիորեն գերիշխում էր նշանային դիտվող մի քանի եզր` «փոփոխություն», «արդիականացում»…
- Նախագահը երեք եզր է օգտագործում` «փոփոխվել», «նորացում» և «փոփոխություններ»:
Նախ` խոսենք կուսակցական գործերից, այն ժառանգությունից, որ այս համատեքստում այսօր առկա է: Հանրապետական կուսակցությունը, բոլոր դեպքերում, մինչև այժմ շատ դժվար էր դիտել որպես դասական (անգամ Հայաստանի իրողությունների տեսանկյունից) կուսակցություն: Դա, այսպես կոչված, տարբեր շաhերի խմբերի ակումբ էր, յուրօրինակ հարթակ, որտեղ դրվում էին շահերի արտահայտման համաձայնեցման, համահարթեցման խնդիրներ: Հիմա, կարելի է ենթադրել, որ այդ համակարգը փոխելու խնդիր է դրվում: Համենայնդեպս կա միտում, ցանկություն` որ այդ ակռույցը լինի ոչ թե տարբեր շահերի ներկայացման հարթակ, այլ դառնա իրական կուսակցություն, քաղաքական կորպորացիա: Ինչպե՞ս դա կլինի, դժվար է ասել, որովհետև կա այն` ինչ կա: Սակայն ակնհայտ է, որ դա միայն Հանրապետական կուսակցության ներքին բարեփոխումներից կախված չէ, այլ` ամբողջ քաղաքական բարեփոխումներից: Քանի որ խոսում ենք Հայաստանի մասին` ավելի ճիշտ կլինի ասել` փոփոխություններից:
Շատ ուրախ եմ, որ նախագահը օգտագործել է երկխոսության` դիալոգ, եզրը: Այն ելույթում հստակ է հնչում: Սակայն ես կուզեի, որ այլ բաժիններում հստակեցվեր, թե ի՞նչ է ենթադրվում դիալոգ ասելով: Դիալոգը` դա կլոր սեղանի շուրջ զրուցելը չէ, կարծիքների փոխանակումը չէ: Դա կոնկրետ գործողությունների, հարթակների, ինստիտուտների մի ամբողջություն է և ենթադրում է կոմպրոմիսներ գտնելու գործիքավորում: Ըստ որում, նկատենք` նախագահն առաջին անգամ չէ օգտագործում դիալոգ եզրը. մայիսի 30-ին նույնպես այդ մասին խոսվել է, հնարավոր է` այլ ձևակերպումներով` կարևոր չէ, բայց կարևոր է, որ դրանից հետո համակարգը որևէ ձևով չի արձագանքել այդ սիգնալին: Խոսքը վերաբերում է թե´ քաղաքական դաշտին (ինդդիմություն, իշխանություն, այլ դերակատարներ) և թե´ ադմինիստրատիվ: Ասենք` Հայաստանումայս համակարգերը միաձուլված են: Նկատեմ, որ նախագահի ելույթում, կարծես թե, ազդանշան կար այս եչկու համակարգերը միմյանցից տարանջատելու ցանկության մասին: Սա, ի դեպ, հիմնական հետևություններից մեկն եմ համարում:
- Բայց, ի տարբերություն նախորդ ելույթների, այստեղ, կարծես թե, նոր բաղադրիչ կա` երկխոսությունը ներկայացվում է որպես ներքաղաքական կայունության անհրաժեշտ պայման: Այդ թվում նաև` ներկուսակցական երկխոսությունը: Հնարավո՞ր է ՀՀԿ-ի ներսում երկխոսություն, քննարկում, ինչպես որ ցանկանում է տեսնել նախագահը:
- Նոր մարդիկ, ովքեր անդամգրվում են կուսակցությանը, ըստ էության, փոխում են կուսակցության դեմքը և կառուցվածքը: Սա կարող է ներկուսակցական դիալոգ նախաձեռնել` ինտրիգների ու «գորգատակի» տեղաշարժերի փոխարեն:
- Այս համատեքստում նախագահի խոսքում երկրորդ դիտարկումն, ըստ էության, այն է, որ պետք է կարևորել միտքը, ոչ թե միտքն արտահայտողին:
- Դա նախորդ մտքի շարունակությունն է: Հետո` այն վերաբերում էր նաև ընդդիմության հետ փոխհարաբերություններին: Այսինքն` քաղաքականն ու ադմինիստրատիվը (ուժայինը) միմյանցից բաժանելու միտում է սա: Դա ակնհայտ և ցանկալի մի բան է, որը վաղ թե ուշ պետք է Հայաստանի քաղաքականություն գա: Մնում է տեսնենք` երբ, ինչպես ու ինչ է արվում դրա համար:
- Հասկանալի է, որ էվոլյուցիոն զարգացումն, ի վերջո, ինչ-որ ժամանակ կբերի դրան: Սակայն խնդիրն այսօր օրակարգ է բերվում և խնդիր կա հասկանալու` ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով կարելի է հասնել դրան:
- Խնդիրը դրվում է: Պարզապես գոյություն ունեն մարդկանց խմբեր, ում դա ձեռնտու չի: Դա վերաբերվում է և իշխանությունը ներկայացնող խմբերին, և ընդդիմությանը: Այնպես որ` չեմ կարծում, որ այս ելույթից անմիջապես հետո սկսվելու է «ոսկեդար»: Մնում է տեսնել, թե այն ի՞նչ արձագանք է ստանում քաղաքական մյուս դերակատարների կողմից: Առավել ևս փորձ ունենք` դիալոգի կոչեր հնչել են թե´ ընդդիմության և թե´ իշխանության թևերից, իսկ տեղաշարժ, կարծես թե, չկա: Խնդիր նաև այն է, թե ինչ է ենթադրվում`վում դիալոգ ասելով:
Լավ կլիներ, որ գոնե խոսքի մակարդակով քաղաքական դերակատարները` և իշխանության, և ընդդիմության թևերից, ամրապնդեին այս գաղափարը: Բայց դիլաոգը կոնկրետ Հայաստանի իրողությունների պայմաններում հնարավոր կարող է դառնալ լուրջ փոփոխությունների արդյունքում, այդ թվում նաև` ուժային մարմինների, դատական և այլ համակարգերի բարեփոխման: Հայաստանում տասնյակ տարիների ընթացքում ստեղծվել են «ծուռ» համակարգեր, որոնք փոփոխվելու հակում չունեն, աշխատում են միայն ու միայն սեփական էգոիստական շահերի տեսանկյունից, և ոչ թե որպես պետության համակարգեր: Հենց այս դրվածքը պետք է փոխվի:
Բոլոր դեպքերում, նախագահի խոսքը շատ կարևոր է: Հետո` եթե վերջին մեկ տարվա միտումները վերլուծենք, պարզ կդառնա, որ այս ընթացքում այս ուղղությամբ շատ ավելի բան է տեղի ունեցել, քան վերջին 15 տարվա ընթացքում: Այսօր սեղանին են Լևոն Տեր Պետրոսյանի ելույթները, Սերժ Սարգսյանի ելույթները: Եթե վերցնենք վերջին մեկ տարին և համեմատենք դրանից առաջ եղած իրավիճակի հետ, փոփոխություն անշուշտ կա:
- Նախագահը նույնպես իր ելույթում նշեց, որ առկա խնդիրների լուծման համար օբյեկտիվ դժվարություններից ու իներցիոն դիմադրությունից բացի, կան նաև սուբյեկտիվ գործոններ: Նախագահն այս առումով փակագծեր չբացեց: Ի՞նչ ասել է` «սուբյեկտիվ գործոններ», ինչպե՞ս հաղթահարել դրանք:
- Դե, դա արդեն քաղաքական մշակույթ է: Նախագահի ելույթը մենք պետք է դիտենք որպես կոնկրետ ծրագիր և հասարակությանը ուղղված կոնկրետ ազդանշանների համակարգ: Սա է նախագահի ելույթի ստանդարտը: Բայց մեր քաղաքական մշակույթը երևի դեռ չի ենթադրում այս քաղաքական ստանդարտը` դասական ձևերով: Ավելի շատ նշանների, ակնարկների համակարգ է, որոնք արդեն պետք է արտահայտվեն միտումների ընթացքում:
-Այդ «ազդանշանները» տրվեցին ներկուսակցական համատեքստում: Բայց ՀՀԿ-ն այսօր առանցքային դեր ունի պետության, քաղաքական համակարգի մեջ: Կարելի՞ է ենթադրել, որ ասվածն, ըստ էության, հասցեագրված էր բոլորին:
-Կարող ենք, իհարկե: Բայց ես վստահ եմ, որ նույն Հանրապետական կուսակցության ներսում էլ դիմադրություն կա և կլինի: Բոլոր դեպքերում դա, ինչպես նշեցի, խայտաբղետ կառույց է, և պատմականորեն է այն ձևավորվել որպես այդպիսին, և առայժմ չի ենթադրում արագ փոփոխություններ: Ինչպես նաև Հայաստանի ողջ քաղաքական համակարգը:
- Նախագահն իր խոսքում անդրադարձավ երկրի, հասարակության կյանքում ՀՀԿ ունեցած դերակատարմանն ու հենց այդ հիմքով ձևակերպեց խնդիրները` հուշելով, որ ՀՀԿ-ն իր փոփոխմամբ մոդել կդառնա համակարգի, պետության համար: Ինչպե՞ս կգնահատեք այս մոտեցումը:
- Գիտեք, հնարավոր է սա մեկնաբանել այն տեսանկյունից, թե իբր Հայաստանում արդեն կայացած է մեկուկես կուսակցական համակարգ և, համապատասխանաբար, ասվածը դիտվի հենց այդ տեսանկյունից: Սակայն, ամեն դեպքում մեկ ու կես կուսակցական համակարգն էլ ենթադրում է կայունություն: Իսկ Հայաստանում կայունություն չկա, կան լճացման նշաններ: Մեկ այլ տեսանկյունից ասվածը կարելի է դիտել ընդամենը որպես կուսակցության ներքին բարեփոխումների պահանջ: Նախագահին քաղաքական գործիք է պետք, իսկ Հանրապետականն այսօր հեռու է որպես զուտ քաղաքական համակարգ լինելուց:
Մի խոսքով` մի քանի տեսանկյունից կարելի է դիտել ասվածը: Հստակ հնարավոր չի պնդել կոնկրետ մի բան: Այսօրվա Հայաստանում, ներքաղաքական հարթությունում, արագ պրոցես գոյություն չունի: Անգամ եթե իշխանափոխություն էլ լինի, միևնույն է` կարճ ժամանակահատվածում բերելու է նույն համակարգի վերակազմավորմանը: Արագ պրոցես գոյություն չունի: Այնպես որ` ցանկացած հայտարարություն, ցանկացած ելույթ պետք է դիտել միտումների, դինամիկայի մեջ:
- Նախագահի ելույթում կուսակցության ներքին բարեփոխումների խնդիրները շաղկապվում են պետության, համակարգի հետ: Բոլոր դեպքերում կուսակցությունը շատ ավելի փոքր համակարգ է և փոփոխությունները կամ դրանց բացակայությունն այնտեղ կարող են ավելի շուտ նկատվել, մինչդեռ արդեն մոտ ապագայում ընտրություններ են և ինչպես դուք նշեցիք, դանդաղ պրոցեսների պարագայում, սա ռիսկային չի կարող դառնալ: Ի վերջո մարդիկ տեսանելի արդյունքներին են հակված հավատալու, այլ ոչ միտումներին, որոնք շատ դեպքերում նկատելի չեն:
- Պրոցեսը տեսնելու համար պետք են ինդիկատորներ: Դրանք պետք է լինեն ոչ թե կուսակցության ներսում, այլ կուսակցությունից դուրս ընթացող պրոցեսների առումով. կուսակցություն-պետություն, կուսակցություն-հասարակություն, սեփականատեր-կուսակցական գործիչ և այլ բնույթի փոխհարաբերությունները: Նախագահն իր ելույթում շատ կարճ` մեկ նախադասությամբ, ասում է, որ դրական է համարում, որ կուսակցության ներսում բուն քաղաքականությամբ զբաղվող գործիչների թիվն ավելանում է: Սա պետք է շեշտել, սա պատահական միտք չէ: Որովհետև, երբ մենք ասում ենք, որ Հանրապետական կուսակցությունն իրենից ներկայացնում է շահերի խմբերի ակումբ, դա ենթադրում է նախագահի ասածի հակառակ` որ քաղաքականությամբ և կուսակության գործերով զբաղվող մարդկանց թիվը քիչ է, սահմանափակ է: Փաստորեն դասական սխեմա է առաջարկվում, ինչը կարելի է դրական գնահատել:
- Գանք արտաքին մարտահրավերների հարթություն: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ նախագահը հստակ ձևակերպումով կրկնեց նախորդիվ ներկայացված միտքը, որ հարցի լուծումը պետք է լինի տևական, խաղաղ և իրականանալի: Այսօր առկա տեղեկատվական հոսքերի պայմաններում այս բովանդակությամբ ազդանշանից կարելի՞ է ենթադրել, որ օրակարգում կա կարճաժամկետ ուժային լուծման խնդիր:
- Չեմ կարծում: Պետք չէ նման ենթադրություն անել: Պետք է ասել, որ արտաքին քաղաքական բլոկում նախագահը շատ անկեղծ է և փորձում է ներկայացնել այն, ինչ կա իրականում: Մեջտեղ է բերվում խաղաղության գաղափար, ինչը շատ կարևոր է: Երկարատև խաղաղությունն ինչպե՞ս կարող է լինել: Դա կարող է լինել արդարացի լուծման ժամանակ, որպեսզի կոնֆլիկտի մեջ ներգրավված բոլոր կողմերը, մարդիկ իրենց բավարարված զգան այդ լուծումից: Սա պարզապես, ինձ թվում է, իրավիճակի արձանագրում է, քաղաքական նոր կուրսի մեկանբանում:
- Մեր նախորդ զրույցներից մեկում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև լուծման համար անհրաժեշտ են հսկայական ռեսուրսների ներգրավում: հասկանալի է, որ այդ դեպքում դոնոր կարող են դառնալ ԱՄՆ-ը, Եվրամիությունը: Օրերս Եվրահանձնաժողովը ձևավորեց հանձնակատարների նոր կազմ և հստակ ասվեց, որ այդ նոր կազմն առաջիկա հինգ տարիներին զբաղվելու է տնտեսական ճգնաժամի հետևանքների վերացման, Եվրոպայի ներքին խնդիրների լուծման ուղղությամբ, և միառժամանակ հարևանների հետ հարաբերությունները հետին պլան են մղվելու: Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկա հինգ տարում ենթադրյալ ռեսուրսները հնարավոր չի լինի ներգրավել և ղարաբաղյան խնդիրը, առնվազն մինչև 2014 թվականը, առկախված կմնա:
-Չեմ կարծում: Հարավայի Կովկասում տարածաշրջանային կայունությունը Եվրոպայի անվտանգության խնդիր է: ԱՄՆ-ի խնդիրն այլ է: Մեր տարածաշրջանում եղած խնդիրները եվրոպական անվտանգության անմիջական գործոն են: Այնպես որ` Եվրոպան` ուզի թե չուզի, ստիպված է զբաղվել այդ խնդրով:
-Դա ինքնին հասկանալի է: Սակայն այստեղ խոսքը ռեսուրսների ծավալի մասին է: Մի դեպքում` տրամադրվելու են ռեսուրսներ` առկա փխրուն կայունությունը պահպանելու համար, մյուս դեպքում` ենթադրվում է տևական, կայուն խաղաղություն, բայց` հսկայական ռեսուրսների դիմաց:
-Հետաքրքիր հարց է: Տևականություն և կանխատեսելի համակարգեր կարելի է ստեղծել այնտեղ, որտեղ դերակատարները պատրաստ են դրան: Եթե նրանք պատրաստ չեն, ոչ մի ռեսուրս էլ չի օգնի: Իսկ երբ պատրաստ են, այդ դեպքում ցանկացած ներդրում` լինի դա քաղաքական պրոցեսում, տարածաշրջանային որևէ այլ պրոցեսում, շահավետ է: Հիմա խնդիրն այն է, թե մեր տարածաշրջանում որքանո՞վ են պատրաստ այդ համակարգերին: Վրաստանում հայտարարում են, որ իրենք պատրաստ են, Թուրքիան հայտարարում է, որ պատրաստ է և ուզում է գնալ նոր համակարգեր ստեղծելու ճանապարհով: Հայաստանը վերջին տարիներին նույնպես հայտարարում է, որ ինքը պատրաստ է: Այնպես որ տարածաշրջանը, կարծես թե, պատրաստ է, պատրաստ է` քաղաքակրթական, մշակութային, քաղաքական, նյութական ներդրումներին: Կայունությունը միշտ ավելի շահավետ է, քան պատերազմը: Այնպես որ՝ այդ ներդրումները կարող են և շահավետ լինել:
- Փորձենք ամփոփել: Հնարավո՞ր է մատնանշել նշանային որևէ փաստ, իրադարձություն, որի հման վրա կարելի լինի եզրակացնել, որ փոփոխությունների միտումն այլևս առկա է: Դիցուք` 10-րդ ընտրատարածքի զարգացումները հնարավոր է հիմք ընդունել:
- Այդ ընտրատարածքում լոյալ, «ալարկոտ» ընտրություններ են սպասվում: Քաղաքական ու ոչ այնքան քաղաքական մրցակցություն կլինի` կամպանիա, հակակամպանիա Նիկոլ Փաշինյանի դեմ: Նույն Փաշինյանը հնարավոր է` հայտարարի, որ սա նույնպես նախագահական ընտրություններ են կամ դրա երկրորդ փուլը: Բայց պրոցեսն ինքնին «փափուկ» է ընթանալու: Վստահ եմ, որ քաղաքացիների մեծ մասը չի մասնակցելու, պասիվ է լինելու: Քաղաքացիներն իրենց պահվածքով ու վարքով ցույց կտան, որ իրենք այլ բան են ուզում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում