Թուրքիայում փակվել են բոլոր դեղատները
«Այսօր փակել ենք, վաղը` չգիտենք». այս գրությունն է այսօր փակցված Թուրքիայի գրեթե բոլոր դեղատների ցուցանակներին: Այս մասին ահազանգում են թուրքական լրատվամիջոցները: Ողջ երկրի տարածքում գործում են միայն հերթապահության մեջ գտնվող դեղատները:
Թուրք դեղագործների գործադուլի նախազգուշական այս միջոցառումը հասցեագրված է թուրքական կառավարությանը, մասնավորապես` Աշխատանքի և սոցապահովության նախարար Օմեր Դինչերին:
Բարձրացված դժգոհության ալիքի պատճառը նշված նախարարության և դեղորայքի ֆիրմաների միջև կնքված պայմանագիրն է, ըստ որի, մինչև 24 տոկոս զեղչվում են դեղամիջոցների գները: Նման քաղաքականությունը նպատակ է հետապնդում փոխհատուցել պահուստային ֆոնդի կրած վնասները: Դեղագործները համարում են, որ այդ պայմանագրում անտեսվել են իրենց շահերը և հարկավոր է փոխհատուցել նաև իրենց կրելիք վնասները` գների իջեցումից:
«Թուրքիայի դեղագործների միությունը» լրատվամիջոցներով տարածել է մի հայտարարություն, ըստ որի, իրենք շարունակելու են այդ մարտավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան