Ադրբեջանում վախենում են ոչ թե միակողմանիությունից, այլ օբյեկտիվությունից

Ադրբեջանում «Euronews»-ի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են: Շաբաթ օրը այդ երկրի պատասխանատու մարմինները սպառնացել են արգելափակել հեռուստաընկերության կաբելային հեռարձակումն Ադրբեջանի տարածքում: Դրանից բացի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել հեռուստաընկերության խմբագրություն: Իսկ տեղի լրագրողները մեկը մյուսի հետևից պարզաբանումներ ու որոշակի խոստումներ են փորձում կորզել հեռուստաընկերության պատասխանատուներից:

Նման իրարանցման պատճառն օրերս «Euronews» համաեվրոպական հեռուստաընկերության եթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առօրյա կյանքի մասին պատմող տեսաֆիլմի եթեր հեռարձակումն է: Ֆիլմ, որի նկարահանման ու հեռարձակման վերաբերյալ «Euronews»-ի գլխավոր խմբագիր Փիթեր Բարաբասն ադրբեջանական «Դեյ.ազ» կայքին, մասնավորապես ասել է.

«Մենք ռեպորտաժների համար միշտ էլ հետաքրքիր պատմություններ ենք որոնում: Ձգտում ենք նյութեր հավաքել դժվարամատչելի աղբյուրներից: Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, և հատկապես` մարդկանց կյանքը, հենց այդպիսի նյութ է: Նպատակն այն էր, որ պատմենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ցույց տանք այնտեղ ապրող մարդկանց կյանքը: Մենք չենք մտել ղարաբաղյան հակամարտության քաղաքական ու պատմական մանրամասների մեջ: Եվ եթե մենք անհրաժեշտ համարեինք, ապա, անպայման կներկայացնեինք ադրբեջանական կողմի տեսակետներն ու կարծիքները»:

Փաստորեն նյութը հեռարձակած ընկերության ղեկավարը բառացի հասկացնում է, որ խնդիր են ունեցել ներկայացնել մարդկանց կյանքը: Մարդկանց, ովքեր արդեն քսան տարուց ավելի զրկված են իրենց իրավունքների մի մասի ամբողջական իրացումից այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ձգտում է ամեն կերպ ոտնահարել դրանք: Ավելին` Փիթեր Բարաբասը բավականին կատեգորիկ պնդում է, որ խնդիր չեն ունեցել անդրադառնալու հակամարտության քաղաքական ու պատմական նրբություններին և չեն էլ անդրադարձել: Այդ դեպքում` ի՞նչն է զայրացրել ու վրդովեցրել ադրբեջանցիներին, որ արդեն երկրորդ շաբաթն է` արշավ են սկսել «Euronews»-ի դեմ:

Ադրբեջանի բարձրացրած հիստերիայի առանցքում մեկ հարցադրում է` ինչո՞ւ է հակամարտության վերաբերյալ տեսաֆիլմում ներկայացված մեկ կողմի տեսակետները: Նախ հարկ ենք համարում վերստին շեշտել, որ ֆիլմը հակամարտության մասին չէր, այլ, ինչպես նշել է Փիթեր Բարաբասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրող մարդկանց, նրանց առօրյայի մասին: Կարծում ենք, դժվար չէ հասկանալ, որ այս խնդրի լուծման համար, բացի Ստեփանակերտի, Շուշիի, Ասկերանի, Հադրութի ու ԼՂՀ մյուս բնակավայրերում ապրող մարդկանցից, որևէ երկրորդ կամ երրորդ կողմի ներկայությունը ֆիլմում անհրաժեշտ լինել չէր կարող: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանում այդ բանը չեն հասկացել ու շարունակում են պնդել, որ իրենք ասելիք ունեին ու անտեսվել են:

Հարավային Կովկասի իրողություններին ու դրանց շուրջ ծավալված գործընթացներին անծանոթ որևէ մեկի համար, գուցեև, Բաքվից հնչող սպառնալիքներն ու «մտահոգությունները» հիմնավոր թվան: Սակայն, վստահեցնում ենք, որ դրանք ընդամենը քող են: Պարզաբանենք:

Լեռնային Ղարաբաղի, նրա բնակչության, ղարաբաղյան հակամարտության տարբեր փուլերի ու գործոնների, հետևանքների ու բանակցային գործընթացի մասին բազմաթիվ ֆիլմեր, տեսաֆիլմեր ու ռեպորտաժներ են նկարահանվել: Անդրադառնանք մի կոնկրետ օրինակի: Մոտ 10 տարի առաջ ռուսական НТВ հեռուստաընկերության «Совершенно секретно» հաղորդման հեղինակները «Աշխարհի բանակները» ֆիլմաշարի շրջանակներում անդրադարձել էին նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» վերտառությամբ ֆիլմում, բացի ԼՂՀ պաշտպանության բանակի խնդիրների, մարտունակության ու հնարավորությունների մասին փաստական ու վիզուալ տվյալներ փոխանցելուց, ֆիլմի հեղինակները բավականին կոռեկտ ձևակերպումներով անդրադարձել էին հակամարտության ծագմանը, էսկալացիային, ռազմական գործողություններին ու հետևանքներին: Այս ամենից զատ, ֆիլմում ներկայացվել էին հակամարտության մեջ ներգրավված կողմերի տեսակետները: Մասնավորապես, լրագրողների հարցադրումներին պատասխանել ու իրենց տեսակետներն էին հայտնել ԼՂՀ այդ ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ այդ ժամանակվա պաշտպանության նախարար և ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը:

Ինչպես տեսնում եք, պարիտետը պահպանված է և ադրբեջանական կողմը, կարծես թե, վրդովվելու և ձայնազուրկ լինելու խնդիր չուներ: Սակայն ադրբեջանական լսարանն այդպես էլ ֆիլմը դիտելու առիթ չունեցավ: Ոչ, այս անգամ ադրբեջանական եթերի պատասխանատուները ոչ թե «խլեցրեցին» НТВ-ն, այլ դիվանագիտական ալիքներով (որոշ աղբյուրներ կոնկրետ գումար են նշում) հասան այն բանին, որ պատրաստի ֆիլմը եթեր չհեռարձակվի անգամ Ռուսաստանի տարածքում: Իհարկե, հետագայում ֆիլմը ձեռք բերվեց ու Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց: Բայց դրանից այն իրողությունը, որ Ադրբեջանում վախում են օբյեկտիվ, անկողմնակալ տեսակետներից, չի փոխվում: Ի՞նչ եք կարծում, եթե այն ժամանակ Ադրբեջանում արգելեցին սեփական հանրությանը տեսնել մի ֆիլմ, որտեղ ներկայացված է անգամ «բոլոր ժամանակներում ադրբեջանական ժողովրդի հոր» Հեյդար Ալիևի տեսակետները, այսօր թույլ կտա՞ն որևէ արտերկրյա ԶԼՄ-ի արտադրանքի հեռարձակում սեփական տարածքում, երբ արդեն իսկ բոլոր հակաիշխանական ԶԼՄ-ներն են փակված, երբ այլևս չկա ազգի փրկիչ Հեյդար Ալիևը (Իլհամ Հեյդարիչն ակնհայտորեն զիջում է հորը` բոլոր առումներով, և ադրբեջանում իշխող կլանի վախի սկզբնաղբյուրը հենց դա է):

Խոսենք փաստերով: Մոտ երկու շաբաթ առաջ ռուսական «Ren-TV» հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել «Արյունոտ բաժանում» («Кровавый развод») վեցսերիանոց փաստագրական ֆիլմը: Սեփական արտադրության ֆիլմում ստեղծագործական խումբն անդրադարձել է ԽՍՀՄ փլուզմանը: Այդ համատեքստում ֆիլմի հեղինակներն անդրադարձել են պատմական երկու կարևոր իրադարձությունների` Ադրբեջանում հայերի կոտորածներին և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանն ուղղված գործողություններին ու հակամարտության էսկալացիային: Ֆիլմում որևէ մեկը խնդիր չի ունեցել անդրադառնալ ղարաբաղյան հակամարտությանը, հակամարտության որևէ կողմ սեփական պատկերացումները չի ներկայացրել: Ընդամենը եղել է խնդիր` ներկայացնել ԽՍՀՄ փլուզմանը զուգորդած պատմական փաստերը: Սակայն անգամ այս դեպքում ևս Ադրբեջանում շուտափույթ հոգացել են կանխել վտանգն ու դադարեցրել են երկրի տարածաքում «Ren-TV»-ի հեռարձակումը:

Euronews-ի հետ կապված հիստերիայի պատճառն ամենևին էլ այն չէ, թե տեսաֆիլմն, իբր, միակողմանի է, այլ բուն փաստը: Ադրբեջանում չեն կարողանում համակերպվել և ներել բոլոր նրանց, ովքեր հանդգնում են անդրադառնալ Լեռնային Ղարաբաղին, այնտեղ ապրող մարդկանց կյանքին ու առօրյա, թեկուզ` կենցաղային խնդիրներին: Որովհետև պաշտոնական Բաքուն վերցրել է մի կուրս` աշխարհին ապացուցել, որ հակամարտության հիմքում մարդիկ չկան, կամ, եթե կան էլ, միայն ադրբեջանցիներ: Բաքվում ցանկանում են ներկայացնել այնպես, որ հակամարտությունն ամայի տարածքի համար է, որտեղ մարդիկ չեն բնակվում ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիր չկա: Սա մարտավարություն է` բանակցություններում նպաստավոր դիրք ստանալու համար: Հետևաբար` ցանկացած անդրադարձ, ցանկացած բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղի, ԼՂՀ քաղաքացու խնդիրների ու իրավունքների պաշտպանության մասին, հարվածում է Ադրբեջանի ռազմավարությանը, բացում է բոլոր նրանց աչքերը, ովքեր անցած 15 տարում ադրբեջանական քարոզչության արդյունքում հայտնվել էին մոլորության մեջ:

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանում վախենում են ոչ թե լուսաբանման «միակողմանիությունից», այլ` օբյեկտիվությունից: Բաքվում կարող են սեփական հանրության ականջներին «լապշա կախել» այն շեշտադրմամբ, թե հայերն ու նրանց քրիստոնյա դաշնակիցները (անհրաժեշտության դեպքում այդպես են անվանվում բոլոր կառույցներն ու երկրներն, ովքեր չեն բավարարում Ադրբեջանի պահանջները), դավեր են նյութում Ադրբեջանի ու ադրբեջանցիների դեմ: Սակայն պետք է նշենք, որ տառացիորեն նույն պատմությունը կրկնվեց թուրքական «NTV» (որին ոչ մի կերպ Հայաստանի ու հայերի դաշնակից անվանել չես կարող) հեռուստաընկերության հետ, որի մի ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղից բավարար եղավ Բաքվում հեռուստաընկերության հավատարմագիրը չեղյալ համարելու և հեռուստաընկերությանը եթերից զրկելու համար: Մինչդեռ, կրկնում ենք, խնդիրն ազատ խոսքն է, որն Ադրբեջանում արդեն լիակատար է արգելված:

Դառնալով «Euronews»-ին, պետք է հավելենք, որ հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն արժանի ձևով հակադարձել է թե Ադրբեջանի ԱԳՆ նոտային, թե իրենց տեսակետների համար հարթակ դառնալու հարցադրումներին: Առաջինի վերաբերյալ Փիթեր Բարաբասը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը դեռ չեն ստացել և եթե ստանան արժանի պատասխան կտան: Ինչ վերաբերում է ադրբեջանական տեսակետը ներկայացնելուն, ապա բառացի մեջբերում ենք ԶԼՄ-ի ղեկավարի պատասխանը:

«Այդպիսի մեկ ռեպորտաժ էլ Ադրբեջանից ներկայացնելու մեջ մենք շատ ենք հետաքրքրված: Ներկայացնել այն մարդկանց, ովքեր ապրել են առաջին գծում, ում կյանքի վրա ազդել է ղարաբաղյան հակամարտությունը: Մենք պատրաստ ենք և սպասում ենք կառավարության թույլտվությանը: Սակայն հենց այն պայմաններով, որոնցով թույլատրել է հայկական կառավարությունը` որ նյութը հիմնված լինի միայն մեր խմբագրական քաղաքականության և ղեկավարվող սկզբունքների վրա»: Փաստորեն` «Euronews»-ը համաձայնել է նյութ պատրաստել միայն այն դեպքում, եթե չլինի ադրբեջանական քարոզչամեքենայի ուղղորդումը: Հնարավո՞ր է դա` ցույց կտա ապագան:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ երեկ` դեկտեմբերի 6-ին ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը «Շաբաթվա մանրամասներ» հաղորդման շրջանակներում ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղին: Այս դեպքում ևս ադրբեջանական ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել: Ըստ այդմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ փաստել է, որ անհանդուրժողական է իրենից տարբերվող ցանկացած այլ տեսակետի նկատմամբ:

Նախորդող նորություն` Ճանաչված հեռուստաալիքը ԼՂՀ-ի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել. Ադրբեջանը կրկին բողոքում է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}