Oriflame-ը մանկատան երեխաների նամակները կհասցնի Ձմեռ պապիկին.բարեգործական ակցիա
Այս տարի «Օրիֆլեյմ» ընկերության հայաստանյան գրասենյակը, «Մարի Իզմիրյան»-ի անվան մանկատան սաների ու հաշմանդամ երեխաների համար ամանորյա ակցիա է կազմակերպել:
Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց ընկերության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը, ընկերությունը խնդրել է երեխաներին, որ նրանք նամակ գրեն Ձմեռ Պապին, ու նշեն իրենց ցանկությունները:
«Այդ նամակները մենք փակցրել են ընկերության գրասենյակում տեղադրված տոնածառի վրա: Եվ յուրաքանչյուր անձ, ով օգտվում է «Օրիֆլեյմ» ընկերությունից ու ընդհանրապես, մարդիկ, ովքեր ցանկանում են լավ գործ անել, կարող են վերցնել երեխաների նամակներն ու «իրականացնել» տվյալ երեխայի ցանկությունը»,-ասաց Ն. Մարգարյանը:
Նրա խոսքերով, ակցիային կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի: Բացի այդ, Ն. Մարգարյանը նշեց, որ մարդիկ անտարբեր չեն գտնվել. դեպքեր են եղել, երբ գրասենյակ այցելած քաղաքացիները մի քանի նամակ են վերցրել:
«Հաճախ մեր սեփական երեխաներին այնքան բաներ ենք նվիրում, որ մի բան էլ կարող ենք ուրիշ երեխայի ուրախության, երջանկության համար անել»,-նկատեց ընկերության գործադիր տնօրենը:
Ընդհանուր առմամբ, տոնածառի վրա փակցված է եղել 200 նամակ, բայց ներկայում, ինչպես նա է վկայում, քիչ քանակությամբ նամակներ են մնացել: Ն. Մարգարյանը հույս հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 26-ը նամակները կսպառվեն, իսկ եթե հակառակը լինի, հոգ չէ, ընկերությունը պատրաստ է ինքը իրագործել այդ երեխաների ամանորյա ցանկությունները:
Իսկ դեկտեմբերի 26-ին, որը նաև ընկերության ծննդյան օրն է, աշխատակիցները և նամակներ վերցրած քաղաքացիները (ցանկության դեպքում), պետք է այցելեն մանկատուն ու նվերները հանձնեն երեխաներին: Բացի նվերների հանձնման արարողությունից, երեխաների համար նաև տոնական միջոցառում է կազմակերպվելու, որտեղ ներկա են լինելու Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Նշենք, որ «Օրիֆլեյմ» ընկերության հայաստանյան գրասենյակն արդեն երկրորդ տարին է, ինչ ամանորի շեմին բարեգործական ակցիաներ է կազմակերպում: Ընկերությունը նմանատիպ բարեգործական ակցիաներն իրականացնում է տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան