The Daily Telegraf. «Բաքու այցելելու համար Բլերը 200 հազար դոլար է ստացել»
Անգլիական The Daily Telegraf թերթը գրել է, որ Գարադաղի շրջանում AzMeCo գործարանի հիմնադրման արարողությանը մասնակցելու նպատակով օրերս Բաքու կատարած այցի համար Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Եվրամիության Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպան Թոնի Բլերին ֆինանսավորել է Սիրիայի, Իրանի և Աֆղանստանի հետ գործնական կապեր ունեցող «մի կասկածելի օլիգարխ»:
Թերթն ակնարկել է, որ «ամենայն հավանականությամբ, դա Բաքվում AzMeCo անվամբ մեթանի գործարան կառուցող ադրբեջանցի գործարար Նիզամի Փիրիևն է»:
Նշելով, որ պաշտոնից ազատվելուց հետո, միջազգային կոնֆերանսների կամ այլ միջոցառումների մասնակցելու միջոցով Բլերն արդեն 14 մլն ֆունտ ստեռլինգ գումար է աշխատել, անգլիական թերթը հայտնում է, որ Բաքու այց կատարելու համար Անգլիայի նախկին վարչապետը 100 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ 200 հազար դոլար) փող է ստացել: Փիրիևին պատկանող AzMeCo գործարանի հիմնադրման արարողությանը մասնակցելու համար Բաքու ժամանած Բլերի` Փիրիևի անձնական հյուրի կարգավիճակով հանդես գալը զարմացրել է շատերին: Արդյունքում գործարանը մեծ վարկ է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից:
The Daily Telegraf թերթը հայտնել է, որ Բլերի Բաքու այցը կազմակերպել են ԱՄՆ-ում ապրող նրա գործակալները:
Ըստ ադրբեջանական «Ազադլիգ» թերթի , Փիրիևներն իրենց գործունեությունն սկսել են ԱՄՆ-ում: 1992-2002 թվականներին Նիզամի Փիրիեւը եղել է ամերիկյան PNN Arkanzas նավթա-գազային ընկերության ղեկավարը: 2003 թ-ից ղեկավարում է Ռուսաստանի StroyTransGaz-oil progress ընկերությունը: 2007 թ-ի հոկտեմբերից գլխավորում է Ադրբեջանում Եվրոպայի առեւտրի եւ արդյունաբերության զարգացման պալատի ներկայացուցչությունը: Փիրիեւները նավթի եւ գազի գործարաններ, ինչպես նաեւ այլ տիպի բիզնեսներ ունեն ունեն Ուզբեկստանում, Ղրղզստանում և Աֆղանստանում :
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան