Ռուսական հեռուստաալիքներն այսօր կհրաժարվեն գովազդից
Ռուսական առաջատար հեռուստաալիքներն այսօր եթերից կհանեն գովազդները` կապված դեկտեմբերի 5-ին ՌԴ Պերմ քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետ: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները այսօր եթեր չեն հեռարձակվի նաև զվարճալի հաղորդումներ:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 7-ին, ՌԴ-ում հայտարարված է սգո օր:
ՌԴ Պերմ քաղաքի ակումբներից մեկում բռնկված հրդեհից, վերջին տվյալներով, մահացել է 112 մարդ: Այժմ հիվանդանոցում է գտնվում 123 մարդ, 24-ը` Պերմում, 60-ը` Մոսկվայում, իսկ 30-ը` Պետերբուրգում և 7-ը` Չելյաբինսկում:
Սրճարան-ակումբն այրվել է ամբողջությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան