Ա. Բաբլոյան. Պետպատվերով բուժվող քաղաքացին պետք է լիարժեք ծառայություն ստանա` առանց համավճարների
«Առողջապահության մասով, պետական բյուջեն պետք է ծախսվի այն ծառայությունների և/կամ այն խմբերի վրա, որոնք առավել դրա կարիքն ունեն: Այսինքն` դրանք խոցելի խմբերն են, սոցիալապես անապահով խավերը, այն հաշմանդամները, ովքեր հաճախ դիմում են հիվանդնանոցներ և այստեղ, իհարկե, նրանք ունենք այդ պաշտպանվածության կարիքը »,-այսօրվա ասուլիսում ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախահգահ Արա Բաբլոյանը:
Սակայն, ըստ նրա, այս պարագայում մի խնդիր է առաջանում. եթե «եղած» գումարները փորձ է արվում ավելի շատ մարդկանց մեջ բաշխել, ապա ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին քիչ քանակությամբ գումար է հասնում, և պետպատվերի շրջանակներում տրամադրվող բուժման ծառայությունը մնում է `«ամբողջությամբ չի վճարվում»:
Արդյունքում, ինչպես նա է նշում, մարդիկ պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու համար դիմում են հիվանդնանոց, բայց նրանցից հավելյալ գումար են «պահանջում»:
Դրա համար էլ, Ա. Բաբլոյանի խոսքերով, բյուջեի մշակումների հիմնական նպատակն է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ բուժման համար պետպատվերի շրջանակներում տրամադրվող գումարով քաղաքացին կարողանա լիարժեք ծառայություն ստանալ` առանց որևէ համավճարի:
Վերջում, Ա. Բաբլոյանն առաջարկեց այս ամենից խուսափելու համար «պայքարել» չարաշահումների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան