Էրդողան. Անկարան սպասում է Մինսկի եռանախագահության կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին արագություն հաղորդելուն
Ծրագրվածի համաձայն` Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահի հետ հանդիպելուց հետո ելույթով հանդես է եկել Ջոն Հոփկինսի համալսարանում և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալությունը:
Այն հարցին, թե ինչպես եք գնահատում Օբամայի հայտարարությունն առ այն, որ ինքը չի փոխել իր տեսակետը 1915թ. կատարվածի մասին, Էրդողանը հիշեցրել է, որ ինքը նամակով դիմել է հայկական կողմին` համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու, արխիվները բացելու և խնդրո առարկան ուսումնասիրելու առաջարկով:
«Ես կարծում եմ, որ դա չի լինում լոբբիստական գործունեությամբ ու խոսքերով: Իմ պապերը ցեղասպանություն չեն գործել, չեն գործի»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ թուրքական պաշտոնական պատմագրությունը, մերժելով Հայոց ցեղասպանության իրողությունը, քարոզում է, որ նախորդ դարասկզբին եղել է ոչ թե հայերի բնաջնջում, այլ` տեղահանում: Էրդողանի Հոփկինսի համալսարանի ամբիոնից հայտարարել է, որ կազմակերպվել էր հայերի տեղահանություն, ձեռք էին առնվել անվտանգության միջոցներ և ինքն անձամբ տեսել է այդ ամենի մասին հստակորեն վկայող փաստաթղթերը:
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև այն հարցին, որ արդյոք այդ երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը չի խոչընդոտում համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը.
«Ըստ իս` 301-ի մասին հարցնողներն, իրականում չգիտեն էլ այն իրենից ինչ է ներկայացնում: Այդ հոդվածնԱրդարադատության նախարարության կիրառության ոլորտում է: Դատավարություն կարող է լինել Արդարադատության նախարարության թույլտվությամբ միայն:Մինչև այս պահը 8 մարդու համար է նման թույլտվություն եղել»,- նշել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Միջանկյալ նշենք, որ այդ տխրահրռչակ հոդվածը Եվրահանձնաժողովի զեկույցում ճանաչվել է որպես խոսքի ազատությունը սահմանփակող օրենսդրական դրույթ:
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան սպասում է Մինսկի եռանախագահության կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին արագություն հաղորդելուն: Այդ դեպքում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, ըստ նրա, կհանգեցնի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը:
«Մենք անկեղծորեն ցանկանում ենք ավարտին հասցնել այդ գործը»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ այժմ Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար հայ, որոնք Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ չեն: էրդողանն ի լուր ամենքի հայտարարել է, թե իրենք այնքան մեծահոգի են, որ Թուրքիայում բնակվող այդ հայերին չեն ուղարկում Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան