Քաղաքական 13:35 10/12/2009

«Հյուրիեթ» թերթի դերը, կարգավիճակը հուշում են, որ ԱՄՆ-ի կողմից ճնշումը Թուրքիայի վրա բավականին ուժեղ է. Քաղաքագետ

«Եվրոպայի և Ասիայի լրատվամիջոցների ֆորումի» շրջանակներում Մոսկվայում գտնվող Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նախօրեին թուրքական «Հյուրիեթ»-ում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին: Հիշեցնենք, որ թուրքական պարբերականը տեղեկացրել էր, որ Սպիտակ տանը դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Օբաման հանդես է եկել թուրքական կողմին ուղղված նախազուշացմամբ:

Ներկայացնում ենք հարցազրույցը.

-Թուրքական «Հյուրիեթ» թերթը նախօրեին, անդրադառնալով դեկտեմբերի 7-ին կայացած Օբամա-Էրդողան հանդիպման արդյունքներին, տեղեկատվություն է տարածել, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետաձգումը, կհանգեցնի ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման: Ինչպե՞ս կմեկնաբանեք թե հրապարակումը, թե հրապարակման մեջ տեղ գտած պնդումը:

Ալեքսանդր Իսկանդարյան. Մեկ աղբյուրից ստացված տեղեկատվությամբ չենք կարող եզրակացնել, թե ինչ է տեղի ունեցել, մասնավորապես, Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում: Այն տեղեկատվությունը, որին տիրապետում ենք այսօր,այս պահին, թույլ չի տալիս եզրակացություն անել` դա ապատեղեկատվությո՞ւն է, գործընթացի շուրջ ծավալված խա՞ղ է, ճնշման փո՞րձ, թե՞ այլ բան: Բայց այն, որ Օբաման պետք է փորձեր ճնշում գործադրել, ազդել թուրքական քաղաքականության վրա` կապված հայ-թուրքական կարգավորման հետ, կասկածից վեր է: Այն, որ խոսակցությունը պետք է վերաբերվեր գարնանը, փետրվար-մարտ ամիսներին, և որ Օբամայի կողմից նման պահանջներ պետք է լինեին, դա ևս կասկածից վեր է: Որ ճնշումը պետք է լիներ լուրջ, դա էլ էր պարզ: Սպասենք և տեսնենք, թե թուրքական կողմն ինչպես է արձագանքում դրան, ինչպե՞ս կփորձի թուրքական կողմը աշխատել այս գործընթացի հետ: Բայց պետք է նշել, որ գործ ունենք բավականին բարձր ճնշման փորձի հետ: Դատելով ամենայնից, քանի որ տեխնիկապես այս տարի արդեն բարդ կլինի, բայց հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությունն այսկերպ ավելի է մեծանում: 

Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցից առաջ հրապարակվեց ԱՄՆ նախագահի պատասխան նամակն Ամերիկայի հայկական համայնքին: Նամակում տեղ գտած ձևակերպումները ևս կոշտ էին: Որևէ կապ կարելի է տեսնել Օբամայի նամակում և «Հյուրիեթ»-ի հրապարակման մեջ առկա պնդումների միջև:

Ալեքսանդր Իսկանդարյան. Այդ ամենը մի տրամաբանության մեջ է: Իրականոմ այն, ինչ ես հիմա ասացի, կարող էի ասել քսան օր առաջ: Այն, ինչ տեղի է ունեցել Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում, ես չգիտեի ու չգիտեմ: Շատ բան կախված էր լինելու այն բանից, թե ինչ աստիճանի ազդեցություն, ճնշման փորձ կլինի: Բոլոր դեպքերում «Հյուրիեթ»-ի հոդվածը հուշում է, որ ճնշումն ուժեղ է: Ճիշտ է` այնտեղ ամեն բան չէ, որ ճիշտ է, հիշատակված է ինչ-որ աղբյուր և այլն: Դա այլ խոսակցության նյութ է: Բայց «Հյուրիեթ» թերթի դերը, կարգավիճակը հուշում են, որ ԱՄՆ-ի կողմից ճնշումը Թուրքիայի վրա բավականին ուժեղ է: 

Հայ-թուրքական կարգավորման գործընթացին զուգահեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում էլ շրջանառության մեջ դրվեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի նախագծեր: Ժամանակի ընթացքում դրանց սատարողների թիվը գնալով ավելանոմ է: ի՟նչ էեք կարծում, հնարավոր է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումն, ի վերջո, հանգեցնի այն բանին, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի հիշյալ բանաձևերը:

Ալեքսանդր Իսկանդարյան. Նման կանխատեսում անելու համար պետք է ԱՄՆ ներքաղաքական գործընթացների մասնագետ լինել, մինչդեռ ես այդ ոլորտով չեմ զբաղվում: Այսինքն` անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ դժվարություններով կամ հեշտությամբ հնարավոր կլինի նման որոշում անցկացնել Կոնգրեսում, որքանով դա կցանկանան գործադիր իշխանության ներկայացուցիչները և այլն: Ես դժվարանում եմ այդ հարցերին պատասխանել: Բայց բոլոր դեպքերում ինձ թվում է, որ ճնշումը Թուրքիայի վրա, թուրքական կողմի վրա ազդելու փորձերը կշարունակվեն: Դա որոշակի քաղաքական գիծ է և ոչ թե իրավիճակային վարքագիծ: Թուրքիայի համար ապրիլի 24-ը շատ կարևոր է: ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ դա (վավերացումը) տեղի ունենա: Ուստի փորձ կարվի մինչ այդ կատարել այդ քայլը:

Եթե անկեղծ լինեմ, ապա` իմ կարծիքով ԱՄՆ-ն ոչ թե այս նախագծի հիմնական հովանավորներից մեկն է, այլ` գլխավոր հովանավորը: Հովանավոր` չակարտներում, քանի որ նկատի չունեմ ֆինանսական հովանավորությունը: Այլ` այն, որ այս քաղաքական նախագիծը հիմնական մասով ամերիկյան է և իրականացվում է ամերիկա-թուրքական փոխազդեցության համատեքստում: Եվ այդ փոխազդեցությունը կշարունակվի: Դատելով ամենայնից, ամերիկացիներն այս նախագիծը մի կողմ չեն դնի: Ընդհանուր առմամբ թուրքերն էլ արդեն բավականաչափ հեռուն են գնացել: Այնպես որ` պրոցեսը լուրջ թափ է հավաքում, և կարծում եմ, որ տոնական արձակուրդներից հետո մենք պետք է որոշակի լուրջ քայլերի սպասենք:

-Իսկ հնարավո՞ր է, որ թուրքական մամուլում ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշումների մասին տեղեկատվությունը փորձ է ստեղծել ինֆորմացիոն այնպիսի ֆոն, որի պայմաններում Անկարան կկարողանա արդարանալ Բաքվի առաջ:

Ես ասացի` այս տեղեկատվության հավաստիության մասին ոչինչ չգիտեմ: Չգիտեմ` ո՞վ է այն տարածել, ինչպե՞ս,ինչ եղանակով և այլն: Բայց այն, որ այդ տեղեկատվությունը հայտնվել է «Հյուրիեթ»-ում, բոլոր դեպքերում, վկայում է լրջության մասին: Եթե իսկապես Օբաման այդ մասին հայտարարել է և «Հյուրիեթ»-ը հաղորդել է, դա լուրջ է: Եթե «Հյուրիեթ»-ն այդկերպ հանրությանն ազդանշան է տալիս, դա էլ է լուրջ: Եթե Թուրքիան այդ ձևով փորձում է հանրային հակազդեցություն հարուցել ԱՄՆ-ի դեմ, դա էլ է լուրջ: Բոլոր դեպքերում նման հրապարակումը վկայում է գործընթացի լուրջ լինելու մասին:

Նախորդող նորություն`Օբամա. «Եթե արձանագրությունները չվավերացվեն, ապա Ցեղասպանության բանաձևի ընդունումը կոնգրեսում դժվար կլինի կասեցնել»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}