Հայտնաբերված ռումբի պատճառով դադարեցվել է դեպի Հայաստան մատակարարվող ռուսական գազը
«Հյուսիս-Հարավ» գազամուղի «Մոզդոկ-Թբիլիսի» հատվածում հայտնաբերված ռումբի պատճառով դադարեցվել է ռուսական գազի հոսքը Վրաստանի միջոցով Հայաստան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով «Վրացական նավթագազային ընկերության» լրատվական ծառայությանը:
Դադարեցվել է նաև Հյուսիսային Օսեթիա ու Ինգուշեթիա ուղղվող գազի հոսքը:
Ռումբի հետ միասին գազամուղի վրա եղել են նաև պայթուցիկ նյութեր, որոնք հայտնաբերվել են կիրակի առավոտյան: Մասնագետները աշխատել են վնասազերծել պայթուցիկ նյութերն ու ռումբը, սակայն օրվա վերջին` մթության գալուն պես, դադարեցրել են աշխատանքը:
Նախորդող նորություն` Պայթուցիկ գազատարի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա