Մեկնաբանություններ
14:49 14/12/2009
«Մեդիաֆորումը պետք է դառնա երկխոսության ու նորարարության հարթակ». Սվետլանա Միրոնյուկ
Դեկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացավ Եվրոպայի և Ասիայի լրատվամիջոցների ֆորումը, որին մասնակցում էին նախկին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող 15 երկրների շուրջ 150 ներկայացուցիչներ` լրատվամիջոցների ղեկավարներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, ոլորտի փորձագետներ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
«Նովոստի» ռուսական տեղեկատվական գործակալության (РИА Новости) կազմակերպած ֆորումի ընթացքում քննարկվող թեմաները բազմաթիվ էին` սկսած տեխնոլոգիաների զարգացման համատեքստում լրատվամիջոցների խնդիրներից ու տրանսֆորմացիայի անհրաժեշտությունից, ավարտված գաղափարազերծ, օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու և ԶԼՄ-ները քարոզչական նպատակներով չօգտագործելու հիմնախնդիրներով:
Մեդիաֆորումը, թեև թվով չորրորդն էր, սակայն այս տարի աննախադեպ էր` թե ներկայացուցչականությամբ և թե հյուրերի առումով: Ֆորումի մասնակիցներին հանդիպեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկան ու ֆորումի աշխատանքներին մասնակցեցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու կապի և զանգվածային կոմունիկացիաների նախարար Իգոր Շեգոլևը:
Ֆորումի ընթացքում քննարկումները բաց էին և շատ հաճախ խոսակցությունը տատանվում էր մասնագիտական հարթությունից մինչև առանձին երկրների միջպետական հարաբերություններում առկա քաղաքական սուր խնդիրներ:
Ըստ այդմ, դժվար էր ակնկալել կոնկրետ խնդիրների ձևակերպում ու լուծումներ: Սակայն կազմակերպիչները նկատեցին, որ քննարկումն արդեն մեծ ձեռքբերում է: «Մեդիաֆորումը պետք է դառնա երկխոսության ու նորարարության հարթակ»,- իր եզրափակիչ խոսքում նշեց «ՌԻԱ Նովոստի» գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը:
Մասնակիցներից շատերը ևս նշեցին, որ ֆորումը հնարավորություն է մտքեր փոխանակելու, երբեմնի «եղբայրական հանրապետությունների» տեղեկատվական դաշտի խնդիրները միմյանց ներկայացնելու և փոխգործակցության եզրեր գտնելու համար:
Քննարկման հենց առաջին օրը նշմարվեցին այն խնդիրներն ու հարցադրումները, որոնք հուզում են հետխորհրդային տարածքի երկրներին, հասարակություններին ու, բնականաբար, նաև տեղեկատվական դաշտին: Դրանք, առաջին հերթին, վերաբերում են նախկին միասնական քաղաքական, տնտեսական ու սոցիո-մշակութային տարածության մեջ առկա բազմաթիվ երկկողմ ու բազմակողմ քաղաքական ու քաղաքականացված խնդիրներին:
Ամենաակտուալն, իհարկե, այս առումով ռուս-վրացական հարաբերություններն են և պատահական համարել չի կարելի, որ ֆորումի գրեթե բոլոր մասնակիցներն անդրադարձան այս խնդրին` հարցադրումներ անելով երկու երկրների միջև առկա խնդիրներին ու այդ համատեքստում նկատվող տեղեկատվական դիմակայությանը: Ուշագրավ է, որ այս առիթը վրացի փորձագետներն ու լրագրողներն օգտագործեցին Ռուսաստանի նախագահից որոշ պարզաբանումներ ստանալու համար: Պակաս կարևոր չէին նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների և այդ կոնտեքստում` գազային ոլորտի թեման, ինչպես նաև Ռուսաստանի և մերձբալթյան երկրների, այդ երկրներում էթնիկ ռուսների ու ռուսերենի խնդրի թեման: Մոլդովացի պատվիրակների և Վլադիմիր Ժիրինովսկու ջանքերով անդրադարձ եղավ նաև Մոլդովայի, այդ երկրում կայացած իշխանափոխության, Մերձդնեստրի հակամարտության թեմային:
Ի տարբերություն բազմաթիվ այլ հարթակների, մոսկովյան մեդիաֆորումի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը քարոզչական ակտիվ գործունեություն չծավալեց: Այդ «պասիվության» պատճառներից մեկը գուցե այն էր, որ ֆորումն անցկացվում էր հանդուրժողականության և միավորման գաղափարների ներքո և այդ առումով, բնականաբար, ներկաներից որևէ մեկը չէր կարող ընկալել ադրբեջանական կողմի պրոպագանդիստական աշխատանքը: Սակայն այս գիտակցումը, եթե անգամ եղել է, չէր զսպել ադրբեջանցի փորձագետներին և նրանք փորձեցին վերմակը նաև իրենց կողմը ձգել: Նախաձեռնությունն իր վրա վերցրեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական վարչության պետի տեղակալ Ֆուադ Ախունդովը: Արդեն տեղեկացրել ենք, որ նա ցանկանում էր պատասխանատվության ենթարկել ռուսական ԶԼՄ-ներին, այն բանի համար, որ վերջիններս անդրադառնում են Լեռնային Ղարբաղի հակամարտությանը և դրանով իսկ խոչընդոտում կողմերի համաձայնության հասնելուն: Տեղեկացրել ենք նաև, որ այս մեղադրանքը համարժեք արձագանք ստացավ թե ՀՀ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանի, թե Ռուսաստանի կապի և զանգվածային կոմունիկացիաների նախարար Իգոր Շեգոլևի կողմից: Հավանաբար, այդ կոշտ հակադարձումն էր պատճառը, որ ադրբեջանական պատվիրակության մեծ մասը հետագայում չէր երևում քննարկումների սրահներում:
Այս միջադեպից հետո ադրբեջանական պատվիրակության լռությունը խախտվեց միայն երկօրյա քննարկումների ավարտին` այն ժամանակ, երբ մասնակիցներին հանդիպելու էր եկել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Վերջինս հիմնականում խոսում էր Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի մասին` արդեն հայտնի շեշտադրումներով:
Հենց Մոլդովայի թեմային անդրադառնալիս էլ Վլադիմիր վոլֆովիչն ընդամենն արձանագրեց, որ իր կարծիքով ճիշտ կլինի, որպեսզի Աբխազիայից ու Հարավային Օսիայից բացի, Ռուսաստանը ճանաչի նաև Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը և բոլոր այն ժողովուրդներին, ովքեր ցանկություն չունեն ապրել նախկին միութենական հանրապետությունների կազմում: Այստեղ արդեն ադրբեջանական պատվիրակությունը լռել չկարողացավ և խոռով հարցրեց` «նաև Չեչնիա՞ն»: Խայթոցն ազդեցություն չունեցավ, քանի որ Ժիրինովսկին բավականին հանգամանալից բացատրեց, որ Չեչնիայում ժողովուրդը նման ցանկություն չունի և առանձին գործիչներ իրենց ամբիցիաների համար շահարկում են այդ թեման, իսկ ահա Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը ցանկանում է անկախ ապրել և եթե նա հայտարարի այդ մասին, Ռուսաստանը պետք է ճանաչի այն:
Ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը քաղաքական բնույթի հարցերի քննարկումներին սահմանափակվեցին այսքանով: Մինչդեռ օրակարգում այդօրինակ հարցերը ամենևին էլ միակը չէին: Ֆորումի քննարկումները հիմնականում վերաբերում էին տեղեկատվական ոլորտին առնչվող խնդիրներին: Մասնակիցները գլխավորապես փորձում էին ընդհանուր, միասնական տեղեկատվական դաշտ ձևավորելու ուղղությամբ քայլեր մշակել: Այս խնդիրը լուծելու համար մասնակիցներից շատերը հանգեցին եզրակացության` անհրաժեշտ է փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական արտադրանք տալ, իսկ լսարանի պահանջները բավարարելու համար կարելի է օգտվել տեխնոլոգիական առաջընթացից ու գործարկել մուլտիմեդիա: Տեխնոլոգիական ու ժամանակակից լրատվության մյուս խնդիրների թեման ևս ուշադրության կենտրոնում էին:
Այս համատեքստում քննարկվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տպագիր մամուլի գոյատևումը, ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցությունը տեղեկատվական դաշտի սուբյեկտների գործունեության վրա, թվային հեռուստատեսությանն անցումը, ինտերնետ-բլոգերների և լրագրողի մասնագիտության միախառնումը, գրագողությունը, հեղինակային իրավունքի պաշտպանությունը, խոսքի ազատությունն ու լրատվամիջոցների սոցիալական պատասխանատվությունը և այլն:
Ֆորումի արդյունքում մասնակիցները նախապատրաստեցին հայտարարության նախագիծ, որով խոստանում են թույլ չտալ ԶԼՄ-ների օգտագործումը փոխադարձ վիրավորանք հասցնելու և հակամարտություն սերմանելու նպատակով: Դրանից բացի, եզրափակիչ հայտարարության մեջ խոսք է գնում մուլտիմեդիա տարբերակով մեկ ընդհանուր ինտերնետ թերթի հրապարակման մասին, որտեղ մասնակցիները կարող են անգլերեն և ռուսերեն լեզուներով նյութեր զետեղել, ինչպես նաև օգտվել արդեն առկա բովանդակությունից: Մեկ այլ կետով մասնակիցները համաձայնում են ստեղծել Խորհուրդ, որը զբաղվելու է համատեղ ծրագրերի, նախագծերի և գործողությունների մշակմամբ:
Հայտարարության մեկ այլ կետով մասնակիցները համաձայնում են ֆորումը դարձնել պարբերական ու յուրաքանչյուր տարի հերթականության այն անցկացնել մասնակից երկրներում: Նախատեսվում է ֆորումը վերածել նորարարություններին ինքնուրույն համակարգի և այդ նպատակով ստեղծել մասնագիտական վարպետության և փորձի փոխանակման դպրոց:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։
Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
«Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են.
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։
«Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։
«Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
«2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:56 26/11/2024
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
11:29 26/11/2024
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
14:27 23/11/2024
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան