«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «Հատիսի» գլխավոր և բացառիկ հովանավոր
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, մեկ տարի ժամկետով ստանձնել է Երևանի «Հատիս» բասկետբոլային կանանց ակումբի հովանավորությունը: Այդ մասին այսօր հայտարարվեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում, հովանավորության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողության ժամանակ: Պայմանագրի կնքման առիթով հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկա էին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը և ակումբի խորհրդի ևս մեկ անդամ` Արթուր Մինասյանը:
Սպորտի գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որն արդեն հովանավորչական մի շարք ծրագրեր է իրականացրել` հայկական սպորտի վերելքին աջակցելու նպատակով, վստահ է, որ անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը նաև բասկետբոլի զարգացման գործում: Նրա հովանավորությունը, անշուշտ, կնպաստի «Հատիս» ակումբի վերընթացին և թիմին հնարավորություններ կընձեռի` իրականացնելու արժանի համալրում և նոր խոսք ասելու նաև միջազգային ասպարեզում: Պայմանագիրը նախատեսում է ֆինանսական միջոցների ուղղորդում դեպի մանկապատանեկան բասկետբոլ` մարզաձևում նոր տաղանդների բացահայտման նպատակով:
Անդրադառնալով 2010 թ. սպորտին աջակցության ծրագրերին` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշեց. «Սպորտում, ինչպես բիզնեսում, կարևորը հաղթանակն է, իսկ շարժիչ ուժը հավատն է: Հայաստանի կանանց «Հատիս» բասկետբոլի ակումբի հաջողությունը նաև մեր հաջողությունն է: Ապագայի մարտահրավերները մեզ համար ներշնչանքի աղբյուր են, և մենք համոզված ենք, որ հետագայում ևս կվայելենք հայաստանյան բասկետբոլի նոր հաղթանակները: «Հատիսի» հետ միասին մենք կսահմանենք այս խաղի բարձր չափանիշներ: Սպորտի գործընկեր լինելով` նպատակ ունենք երիտասարդ սերնդի համար կայուն զարգացում ապահովել: Մենք մեր երեխաների գիտակցության մեջ պետք է զարգացնենք հաղթանակելու ձգտումը»:
Իր հերթին`բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը շեշտեց, որ իրենք ուրախ են հայաստանյան առաջատար ապրանքանիշերից մեկի հետ համագործակցելու համար: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մեծ հեղինակություն ունեցող ընկերության հովանավորության շնորհիվ թիմերը կարող են ներգրավել առավել լավ մարզիկների և բարձրացնել խաղի արդյունավետությունը: Մենք մեր երախտիքն ենք հայտնում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին` սպորտին աջակցելու համար»,- ավելացրեց նա:
«Հատիս» բասկետբոլային թիմն իր գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է ապացուցել, որ, չնայած խոչընդոտներին, հաղթանակի հասնելու վճռականություն ունի: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` «Հատիս» թիմը հովանավորելու որոշումը խարսխվում է այն համոզմունքի վրա, որ աջակցությունն անհրաժեշտ է, քանի որ թիմը աշխարհում ուժեղագույնների հետ պայքարում լավ արդյունքներ է արձանագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին