Սահակաշվիլին չի «փրկի» Գամսախուրդիայի որդուն
Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին չի պատրաստվում միջամտել դատախազության վարած գործին` ընդդեմ առաջին նախագահի որդի Ցոտնե Գամսախուրդիայի,-հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը: «Անկախ նրանից, թե ովքեր են նախնինները, օրենքի առջև հավասար են բոլորը»,-ըստ «Ռիա նովոստի»-ի, ասել է Սահակաշվիլին:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին Ցոտե Գամսախուրդիան ձերբակալվել է կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով: Նոյեմբերի վերջին, նա մեկամսյա հացադուլից հետո, տեղափոխվել է բանտի հիվանդանոց` առողջական վատ վիճակով պայմանավորված:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան