Հայ պատանիները միջազգային օլիմպիադայից վերադարձել են երկու ոսկե մեդալով
Աստղագիտության միջազգային 14-րդ օլիմպիադայից հայ պատանիները վերադարձել են 2 ոսկե մեդալով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ նշեց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, աստղագիտության ուսուցչուհի Մարիետա Գյուրզադյանը:
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 9-16-ը Չինաստանում:
Օլիմպիադային մասնակցել են ներկայացուցիչներ երկու տասնյակ երկրներից՝ Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան, Կորեա և այլն: Նրա տեղեկացմամբ, 6 ոսկե մեդալներից երկուսը ստացել են հայ աշակերտները, երկուսը՝ Հնդկաստանի ներկայացուցիչները, մյուս երկուսն էլ` Չինաստանի և Ռուսաստանի պատանիները:
Հայաստանից ոսկե մեդալ է ստացել ԵՊՀ-ին առնթեր Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հակ Հակոբյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Տեփանյանը:
Մարիետա Գյուրզադյանը նշեց, որ օլիմպիադային մասնակից այլ երկրների աշակերտները գործնական պարապունքներն տեխնիկապես շատ ավելի զարգացած լսարաններում են անցկացնում:
«Մեր աշակերտները առարկային տեսական մասը շատ լավ գիտեն, սակայն ինչ վերաբերում է գործնականին, ապա մեր երկիրը այդքան զարգացած չէ, որ մենք պարապունքները անցակացնենք այդքան տեխնիկապես հագեցած լսարաններում: Մենք ժամանակ առ ժամանակ երեխաններին տանում ենք Բյուրականի աստղադիտարան, սակայն դա բավարար չէ, քանի որ ամբողջ երկինքը մի քանի անգամ գնալով հնարավոր չէ ուսումնասիրել»,- հավելեց նա:
ԵՊՀ-ին առնթեր Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հայկ Հակոբյանը նշեց, որ Չինաստանի կամ Ռուսաստանի մասնակիցներն առաջին անգամ չէր, որ մասնակցում էին միջազգային օլիմպիադաների.
«Նրանք արդեն մի քանի տարվա փորձ ունեին, իսկ մենք առաջին անգամ էին մասնակցում աստղագիտության միջազգային օլիպիադայի, սակայն ունեցանք լավ արդյունք»:
«Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Տեփանյանի խոսքերով, իսկապես դժվար էր մասնակցել այնպիսի երկրների հետ ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, քանի որ այդ երկրներում աստղագիտություն օլիմպիադային մասնակցում էին ավելի շատ աշակերտներ և նրանց շանսերը ավելի շատ էին, սակայն այն, որ Հայաստանի մասնակիցները կարողացան մրցակցել այդ հզոր երկրների աշակերտների հետ և բերել ոսկե մեդալներ, դա արդեն շատ ուրախալի է և դա ևս մեկ անգամ ապացուցում է աշխարհին, որ Հայաստանը ունի աստղագիտակն մեծ ներուժ:
Մարիետա Գյուրզադյանը հայտնեց, որ օլիպիադային մասնակցելու համար աջակցել են ԿԳ նախարարությունը և Ծառուկյան հիմնադրամը: