Լուծումներ կան, մնում է` տեսնել դրանք

Հեղինակ` Արմեն Մինասյան

Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, հանդես եկավ բավականին կարևոր հայտարարություններով:

Այդ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր.

«Բոլորը պետք է իրազեկ լինեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում, և որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից` երաշխավորել իր ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն պայմանները: Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք այն մասին, որ ԼՂ բանակցությունների արդյունքում պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների և նոր էթնիկ զտումների: Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազները իրականությունից, արդար լուծումները հավակնություններից տարբերել կարողանան: Վստահ եմ` ժամանակն այս հարցում այլընտրանք չի թողնելու: Բայց մենք նաև պետք է քաջ գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողության բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ` ժամանակը այս հարցում ևս այլընտրանք չի թողնելու, և հույս ունեմ, որ Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդեպ առաջնորդների պարտավորվածությունները վերջապես գիտակցվելու են և Ղարաբաղի ու Ադրբեջանի միջգ գոյություն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող»:

Նախագահի այս հայտարարությունը, կարծում ենք, մանրամասն` նախադասություն առ նախադասություն, վերլուծության կարիք ունի, ինչպես նաև անհրաժեշտություն` հասկանալու այն ազդակները, որոնք առկա են բավականին պարզ ձևակերպված պնդումներում:

Եվ այսպես: Նախագահ Սերժ Սարգսյանը հենց սկզբում փաստում է.

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում, և որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից` երաշխավորել իր ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն պայմանները»:

Այստեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, ազատ ապրելու, սեփական կյանքը տնօրինելու իրավունքն ակնհայտորեն ներկայացվում է այլևս կայացած, անշրջելի փաստ: Կարելի է ենթադրել, որ հանրապետության ղեկավարն այդկերպ վերահաստատում է նախորդիվ բազմիցս հնչած այն միտքը, որ ԼՂՀ անկախությունը բանակցությունների առարկա լինել չի կարող: Ավելին` հիշեցնելով, որ այդ իրավունքի իրացմանն արցախահայությունը ստիպված է եղել հասնել պարտադրված պատերազմում հաղթանակի գնով, նախագահը նաև ընդգծում է այն իրողությունը, որ նույն պատերազմում, իր սեփական արյան գնով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երաշխավորել է իր ֆիզիկական գոյատևման համար անհրաժշետ նվազագույն պայմանները:

Ասել կուզի, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն առաջին հերթին խնդիր ունի ավելացնել այդ երաշխիքները, որոնք, բնակնաբաար, տրամադրել կարող են բանակցող կողմերը:

Սկզբունքորեն իր խոսքի այս հատվածում նախագահ Սարգսյանը վերաշարադրված կերպով ներկայացնում է այն երեք հայտնի նախապայմանները, որ հայկական կողմը բանակցային գործընթացի բոլոր փուլերում համարել է հակամարտության լուծման անհրաժեշտ պայման:

Հակիրճ հիշեցնենք դրանք`

.ԼՂՀ-ն չի կարող ունենալ այսօրվա փաստացի կարգավիճակին զիջող իրավական կարգավիճակ

.Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է ունենան ցամաքային անխափան կապ

.ԼՂՀ-ին պետք է տրամադրվեն անվտանգության իրական երաշխիքներ:

Հաջորդ նախադասությամբ հանրապետության նախագահն անդրադառնում է արդեն հակամարտության լուծմանն ու այդ հարցում հայկական կողմի դիրքորոշմանը:

«Բանակցությունների արդյունքում պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների և նոր էթնիկ զտումների»,- ասում է նախագահ Սարգսյանը:

Այս կարճ դիտարկման տողատակում, կարծում ենք, կարելի է բազմաթիվ պնդումներ տեսնել: Բավարարվենք դրանց թվարկմամբ:

Ա/ նախագահն այսկերպ հասկացնել է տալիս, որ հայկական կողմի համար ընդունելի կարող է լինել միայն այն լուծումը, որը տևական, երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կապահովի` միաժամանակ տարածաշրջանին տալով համատեղ զարգանալու հնարավորություններ: Այլ կերպ ասած` հայկական կողմի համար անընդունելի են այն լուծումներն ու գործընթացները, որոնք, ի վերջո, ոչ միայն չեն հաղթահարելու հակամարտությունը, այլև` նոր բախումներ են սաղմնավորելու:

Բ/ տևական խաղաղությունից ու կայունությունից բացի, հայկական կողմը հակամարտության (ոչ միայն` ԼՂ, այլև` բոլոր հակամարտությունների) հաղթահարման գործում կարևորում է հումանիստական խնդիրները` մերժելով առաջին հերթին այնպիաի որոշումների կայացումը, որոնք կարող են հետագայում նոր էթնիկ զտումների, տեղահանումների պատճառ դառնալ:

Գ/ նշված ձևակերպմամբ ուղղակի հղում է արվում արդեն եղած փորձին. հիշեցում է արվում, որ տեղահանումներն ու էթնիկ զտումներն Արցախի ժողովրդին սպառնացող այն գլխավոր վտանգներն են, որոնց հաղթահարման համար այլ ձև, քան ազգային ինքնորոշումն է, պարզապես, չկա:

Բոլոր դեպքերում, նշված ազդակներից առավել կարևորն այն է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության լուծում ասելով հասկանում են հետագա բախումների կանխումը: Սա թեև դժվարագույն խնդիր է, բայցևայնպես, Հայաստանի նախագահի կարծիքով, կամքի ու ցանկության դեպքում դրան կարելի է հասնել:

«Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազները` իրականությունից, արդար լուծումները` հավակնություններից տարբերել կարողանան»,- ասում է նախագահը:

Դժվար չէ կռահել, թե ովքեր են նախագահի հիշատակած այն կույր ու հավակնոտ գործիչները, ովքեր փորձում են հակառակվել այս պարզ իրողությանը: Իրողություն, որը փաստում են ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այլև միջազգային հանրությունը:

Իր ելույթի հաջորդ պարբերությամբ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք փաստագրումներ է անում, որոնք կարելի է պայմանականորեն անվանել մարտավարական բնույթի ճշգրտումներ/հիշեցումներ. «Մենք պետք է քաջ գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողության բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ` ժամանակը այս հարցում ևս այլընտրանք չի թողնելու, և հույս ունեմ, որ Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդեպ առաջնորդների պարտավորվածությունները վերջապես գիտակցվելու են և Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող»:

Հասկանալի է, որ նախագահը վերջին շրջանում մոլորության մեջ գտնվող, ինչպես նաև միջազգային հանրությանը մոլորեցնող փորձող ուժերին ու գործիչներին հիշեցնում է, որ նախ` հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է և հակամարտության շուրջ համաձայնության պետք է հասնեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը, երկրորդ` առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության` հակամարտության շուրջ բանակցություններից արդյունքներ ակնկալել պետք չէ:

Վերը նշվածը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր ու դրանց վերաբերյալ մեր դիտարկումները: Անզեն աչքով էլ նկատելի է, որ նախագահի հայտարարությունները ոչ միայն չեն հակասում միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագոհ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների տեսակետները, այլև` մեծ մասամբ կրկնում են դրանք: Ասել է թե, Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումներն ընկալելի են նաև միջազգային հանրության համար:


Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում: Այդ երկիրը արդեն տևական ժամանակ թե գործով, թե խոսքով ապացուցում է իր ապակառուցողականությունն ու բոլոր տեսակի առաջադեմ գաղափարների նկատմամբ իր անհանդուրժողականությունը:


Օրինակները բազմաթիվ են` մի կողմից խոսում են խաղաղ կարգավորմանը հավատարմության մասին, միաժամանակ` սպառնում պատերազմով ու ամենատարբեր սադրանքների դիմում` ընդհուպ մինչև շփման գիծը դիտարկող օտարերկրացիների վրա կրակ արձակելով:

Տարբեր ատյաններում բարձրաձայնում են հումանիստական խնդիրների մասին, սակայն արգելում են սեփական տեղահանված հայրենակիցների խնդիրների լուծման ցանկացած փորձ` մարդկանց օգտագործելով բացառապես որպես քարոզչական գործոն: Բազմաթիվ առաջադեմ գաղափարներով, լոզունգներով զինված դիմադրում են տարածաշրջանում լարվածության թոթափմանն ուղղված ջանքերին (այդ թվում նաև` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը)` չխորշելով բացահայտ շանտաժներից: Սրանք քաղաքակիրթ աշխարհի համար անհասկանալի, անընկալելի մոտեցումներ են, պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն բողոքում է արդեն գրեթե բոլորի գործողություններից` սխալմամբ կարծելով թե աշխարհը դավեր է նյութում իր դեմ:

Մինչդեռ խնդիրն իրենց մեջ է և, ինչպես ակնարկել է Հայաստաին նախագահը, ընդամենը պետք է տեսնել այն, լուծել ու առաջ շարժվել: Հուսանք, որ այդպես էլ կլինի, և ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է նշել, ժամանակն այլընտրանք չի թողնի, ու Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը մի օր կգան համաձայնության` տևական խաղաղության հաստատման հարցում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}