Տեղի է ունեցել «Ախթամար»-ի փակ ցուցադրությունը. Այն կներկայացվի նաև հայաստանյան հեռուստաալիքներով
Մայրաքաղաքի «MEZZO Classic House Club»-ում կայացավ «Ախթամար» կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը: Այս ֆիլմն առաջինն է «Լեգենդներ այսօր» ֆիլմաշարում, որով «ARARAT» կոնյակները նախաձեռնել են հին հայկական լեգենդների վերածնունդը:
Ցուցասրահի մուտքի մոտ, վառվող ջահը ձեռքին, հրավիրվածներին ողջունում էր «Թամար արքայադուստրը», և արդեն պարզ էր, որ սպասվում էր երևակայական ճանապարհորդություն` ժամանակի և տարածության մեջ: Միջացառման պաշտոնական սկիզբը ազդարարվել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի ողջույնի խոսքով, ապա ներկայացվել է ֆիլմի գլխավոր դերակատար` Արմեն Ջիգարխանյանի տեսաձայնագրված ուղերձը, ով վատառողջության պատճառով չէր կարողացել ժամանել Հայաստան:
Արարաատը իր այս նախաձեռնությամբ համախմբել է իր շուրջ տարբեր ազգությունների և սերունդների, հասանելի դարձնելով հին հայկական լեգենդը ժամանանակից հանդիսատեսին: Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն են Կաննի կինոփառատոնի մրցանակակիրներ Փոլ և Լյուդվիգ Շամմասյան եղբայրները, իսկ գլխավոր դերակատարներ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն է, ինչպես նաև ռուսական ժամանակակից հեռուստաեթերի խոստումնալից դերասաններ Գրիգորի Դոբրիգինը և Ռավշանա Կուրկովան:
Նշենք, որ աշխարհի տարբեր անկյուններում ցուցադրության ներկայացված այս ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան վերջերս կայացել է նաև Մոսկվայում` արժանանալով հանդիսատեսի և կինոքննադատների հավանությանը, իսկ «ARARAT»-ի Ամանորյա նվերը հայ հեռուստադիտողին` միայն Հայաստանում տեղի ունենալիք հեռուստապրեմիերան է, որին կարող եք հետևել Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունների ամանորյա եթերում:
Նախորդող նորություն՝ Միշտ լսեք ձեր սրտի ձայնը...
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան