Ադրբեջանի պետական կառույցներն անտարբեր են երկրում ինքնասպանությունների աճի նկատմամբ
Ադրբեջանում արագորեն աճող ինքնասպանությունների դեպքերի մասին պետական կառույցների կողմից վիճակագրություն չի անցկացվում, չեն ուսումնասիրվում նաև ինքնասպանություն ծնող սոցիալ-հոգեբանական պատճառները, գրել է «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ միայն նոյեմբերին Ադրբեջանում 60 մարդ ինքնասպանություն է գործել, իսկ դեկտեմբերին` 18-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ և Մետաքսագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը:
Ադրբեջանի պետական վիճակագրական ինստիտուտը թերթին հայտնել է, որ ինքնասպանությունների հետ կապված վիճակագրություն եւ հետազոտություն երբեք չեն կատարել: Չնայած դրան, տարբեր կազմակերպությունների և լրատվամիջոցների հիման վրա ստեղծված վիճակագրությամբ, 2009 թ-ի 8 ամիսներին Ադրբեջանում 204 մարդ ինքնասպանություն է գործել, որոնցից 134-ը տղամարդիկ են, 49-ը` կանայք, 5-ը` զինվորականներ, 21-ը` երեխաներ:
Տարածաշրջանային հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Դայանաթ Ռզաևը թերթին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանության պատճառները հիմնականում ընտանեկան վիճակի հետ են կապված:
«Եթե նախկինում Ադրբեջանում ընտանեկան պատճառներով հիմնականում տղամարդիկ էին դիմում ինքնասպանության, ապա այժմ մեծացել է նաև ինքնասպանության դիմող կանանց թիվը: Դա կապված է Ադրբեջանում կանանց նկատմամբ ճնշումներ եւ բռնություններ իրականացնելու հետ: Անցման փուլում գտնվող Ադրբեջանում կանայք սկսել են գիտակցել և պահանջել իրենց իրավունքները, ինչը տղամարդիկ չեն ընդունում: Բնական է, որ դա բերում է ընտանեկան խնդիրների: Ադրբեջանում կանանց ինքնասպանությունների աճ նկատվում է հատկապես շրջաններում: Ադրբեջանում ինքնասպանությունների դեմն առնելու պրոֆիլակտիկ միջոցառումներ չեն ձեռնարկվում, ինչի պատճառով իքնանսպանությունների թիվը մեծացել է նաև պատանիների և երիտասարդության շրջանում», -ասել է ադրբեջանցի հոգեբանը «Բիզիմ յոլին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան