Էրդողան. Մենք պատրաստ ենք միջնորդել, եթե Իսրայելը համաձայնվի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 22-ին մեկնելու է Սիրիա` մասնակցելու Դամասկոսում կազմակերպվելիք «Ռազմավարական համագործակցության խորհրդի» հերթական նիստին: Այցի նախաշեմին վարչապետ Էրդողանը հանդիպում է ունեցել Թուրքիայում գտնվող սիրիական «ԶԼՄ»-ների ներկայացուցիչների հետ:
Թուրքիա-Սիրիա հարաբերությունների սերտացման մասին խոսելով` Էրդողանը նաև նշել է, որ Անկարան պատրաստ է խաղաղարար միջնորդություն ստանձել իսրայելասիրիական հակամարտությունում, եթե Իսրայելը տա իր համաձայնությունը: Սիրիայի նախագահն արդեն տվել է իր համաձայնությունը: Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ Անկարայի այդ պատրաստակամությունը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաշինգտոնյան հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան