«Նաբուկո» ծրագիր չի՞ իրագործվի
«Nabucco Gas Pipeline GmbH» ընկերության գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միչեկը, Բուդապեշտում անցկացված բրիֆինգի ընթացքում հայտարարել է, որ «Նաբուկո» ծրագրի հետ կապված ֆինանսական խնդիրները լուծում չեն ստանում, իսկ այդ նպատակով վարկերի ստացման հնարավոր գործընթացը դժվարացել է: Այս մասին տեղեկացնում 1նյուզ.ազ լրատվական կայքը:
Միչեկը նշել է, որ ընդհանուր ուղեգիծը, որը ձգվում է ավելի քան 3 հազար կիլոմետր, գնահատվում է 11.8 մլրդ դոլար:
Կոնսորցիումը (խոշոր բանկերի միավորվածություն) պլանավորել է մոտ ապագայում դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին և գործակալություններին` վարկային միջոցներ ստանալու նպատակով:
Բայց Եվրոպայում ոչ բոլորն են, որ հավատում են նշյալ նախագծի իրագործմանը: Այդ երկրներից կաելի է առանձնացել Եվրոպայում անգնահատելի դեր ունեցող երկրներից Գերմանիային, Ֆրանսիային և Իտալիային, որոնք թերահավատորեն են տրամադրված նշյալ գործարքին:
Սրանից զատ, Թուրքմենստանն ու Ադրբեջանը դեռևս երաշխիքներ չեն ներկայացրել, որ իրենք մասնակցելու են «Նաբուկո» նախագծին: Եվ պատահական չէ, որ էներգետիկայի ոլորտի շատ փորձագետներ նշում են, որ նախագծի իրականացումն, ամենայն հավանականության, չի իրագործվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան