Բոլոր միջոռացումներն իրականացվել են... Ոչ բոլորն են գոհ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել մշակութային միջոցառումների վրա: «Այն միջոցառումները, որոնք որ նախապես ծրագրված են եղել, բոլորն իրականացվել են»,- Panorama.am-ին ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյան:
Նա ասաց, որ միջազգային մշակութային միջոռացումները կազմակերպվում են երկկողմ համաձայնության արդյունքում, ու այնպիսի դեպք չի եղել, որ որևէ միջոցառում կողմերից որևէ մեկի առաջարկով հետաձգվի:
«2009 թվականի համար նախատեսված ոչ մի միջոցառում չի տեղափոխվել 2010 թվական»,- ասաց նա:
Նշենք, որ այս տարի Հայաստանում հայտարարված է Բուլղարիայի տարի, անցկացվել են Բրազիլիայի, Գերմանիայի մշակույթի շաբաթներ, ռուսական խոսքի օրեր, ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների, հրատարակիչների և թարգմանիչների համաժողով:
Այս տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ մշակութային միջոռացումներ` փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ. «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոն, Շեքսպիրյան փառատոն` նվիրված հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանին, Պատկերապատումի և պատկերի 2-րդ միջազգային փառատոն, Ազգային փոքրամասնությունների երաժշտության 5-րդ հանրապետական փառատոն, «Հայֆեստ» թատերական փառատոն, Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի 5-րդ փառատոն, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատրոնների հանրապետական փառատոն,
Վահրամ Գայֆեճյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդես, «ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների, հրատարակիչների և թարգմանիչների համաժողովի» շրջանակներում գրքի միջազգային ցուցահանդես, «Հայ եկեղեցու գանձերը» խորագրով ցուցահանդես, «Հայաստանը քաղաքակրթության օրրան. պատմության թանգարանի ընտրանի» խորագրով ցուցահանդես, Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված ցուցահանդես, Խորեն Տեր-Հարությանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, հանրահայտ հայ մարդկանց հոբելյաններ` Խաչատուր Աբովյան` 200, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Լևոն Շանթ, Երվանդ Օտյան` 140, Երվանդ Քոչար` 110, Լևոն Մադոյան, Խորեն Տեր-Հարությունյան, Գուսան Շահեն` 100, Շառլ Ազնավուր, Հովհաննես Չեքիջյան, Սոս Սարգսյան` 80, ինչպես նաև աշխարհահռչակ արվեստագետներ են տարբեր ծրագրերի, փառատոների շրջանակներում եկել Հայաստան:
Իհարկե, միայն այս թվարկվածները չեն. եղել են նաև ալլ միջոցառումներ, որոնք անցկացվել են պետության հովանավորության միջոցով:
Սակայն, ինչպես ցույց տվեց մեր փոքրիկ սոցիոլոգիական հարցումը, ոչ բոլորն են գոհ անցկացված մշակութային միջոցառումներից:
«Այնքան էլ բարձր մակարդակով չեն անցկացվում այդ միջոցառումները: Հիմա այնքան էլ լավ չեմ հիշում, թե որ միջոցառումն էր, բայց կեսից դուրս եկա. էլ չէի դիմանում»,- ասաց մի երևանցի կին` հավելելով, որ ինքը խորհրդային տարիներին լրիվ այլ որակ է տեսել, լրիվ այլ մակարդակով կազմակերպված միջոցառումների է ականատես եղել:
Մեկ այլ երևանցի էր բողոքեց գներից. «Եղել են միջոցառումներ, որոնց ցանկացել եմ գնալ, սակայն երբ հարցրել եմ տոմսի գինը, փոշմանած հետ եմ գնացել: Թոշակառու եմ, իսկ նման գումար վճարալը իմ գրպանին հարմար չէ»:
Իհարկե, եղան մարդիկ, ովքեր գոհ էին մշակութային անցուդարձից. «Նախորդ տարիների համեմատ բավական հագեցած տարի էր», «Եղան, իհարկե, բուռն ծափահարությունների արժանացած միջոցառումներ» և այլն:
Պարզ է, որ ոչ բոլորի ցանկությունները կարող են ի կատար ածվել, ոչ բոլորը կարող են ականատես լինել այնպիսի տեսարանների, ինչին երազել են միշտ, սակայն, չենք կարող հերքել, ինչ-որ բան արվում է: