Տրապիզոնում Էրդողանին տհաճ անակնկալ են արել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին գտնվելով Տրապիզոնում, տհաճ կացության մեջ է հայտնվել: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Արսինի կենտրոնական մզկիթում ուրբաթօրյա նամազն անելուց հետո, Էրդողանը դուրս է եկել մզկիթից ու զրույցի բռնվել իրեն շրջապատած մարդկանց հետ: Այդ պահին քաղաքացիներից մեկը կշտամբել է Թուրքիայի վարչապետին:
«Քաղցած ենք: Երկու տարի է քաղցած ենք: Ի°նչ է, ահաբեկիչ դառնանք: Գործ չունենք, գործազուրկ ենք»,- ասել է այդ հանդուգն քաղաքացին, որին իսկույն հեռացրել են Էրդողանի թիկնազորի անդամներն: Թուրքիայի վարչապետի կողմից ոչ մի արձագանք չի եղել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրական պալատների ու բորսաների միության տվյալներով` Թուրքիայում 6 մլն 300 հազար մարդ գործազուրկ է: