A/H1N1 գրիպը Կուբայում 41 մարդու կյանք է խլել
Կուբայի Պետխորհրդի ու նախարարների ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտնել է, որ երկրում A/H1N1 գրիպից արդեն ավելի քան 41 մարդ է մահացել:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նախարարը հայտնել է, որ հիվանդությունը հաստատված է 973 հոգու մոտ: Հիվանդության դեպքերից 41-ը մահացու ելք է ունեցել: Մահացածների մեծամասնությունը նախապես խրոնիկական հիվանդություններ են ունեցել:
Նրա խոսքերով, գրիպի բռնկումը կանխելու նպատակով տեղական հիվանդանոցներ է տեղափոխվել 57 հազար մարդ, նրանց մոտ հայտնաբերվել են ախտանիշներ ` նման նոր գրիպին հատուկներին: Եվս 11 հազար մարդու առողջական վիճակին մասնագետները հետևել են տնային պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում