Բրիտանացի դեսպանը վիժեցնո՞ւմ է հայ-թուրքական կարգավորումը

«Մենք աջակցում ենք կողմերին՝ առաջ գնալ և վավերացնել արձանագրությունները, բայց, որպես անկախ պետություն, Թուրքիան ազատ է վարվել այնպես, ինչպես ցանկանում է և ազատ է նախապայմաններ առաջ քաշելու հարցում»,- «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով հայ-թուրքական կարգավորման մասին, նման հայտարարություն է հնչեցրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլը:

Իհարկե, գնահատականը, որ տվել է բրիտանացի դիվանագետը, համապատասխանում է իրականությանը: Իսկապես, Թուրքիան անկախ երկիր է, և կարող է նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Ճիշտ նույնպես կարելի է ասել, որ Ռուսաստանը անկախ երկիր է և կարող է որոշել ու դադարեցնել Եվրոպային գազի մատակարարումը, կամ Հայաստանն անկախ երկիր է և կարող է չմիանալ ահաբեկչության դեմ իրականացվող միջոցառումներին և չպայքարել մի երևույթի դեմ, որի գլխավոր թիրախներից մեկը հենց նույն Մեծ Բրիտանիան է: Սրանք իսկապես դատողություններ են, որոնց ճշմարտացիությունը դժվար է հերքել: Սակայն, համաձայնեք, որ պատասխանատու գործիչները, ովքեր բարձրաձայնում են առավել անվտանգ, բարեկեցիկ աշխարհ կառուցելու, մարդու իրավունքները պաշտպանելու, մոլորակի վրա ժողովրդավարություն ու հանդուրժողականություն հաստատելու մասին, չպետք է նմանօրինակ հայտարարություններ անեն: Էլ ավելի վտանգավոր են նման հայտարարությունները պետական պաշտոնյաների պարագայում, օրինակ` բրիտանացի դեսպանի:

Ակնհայտ է, որ իր այս հայտարարությամբ Չարլզ Լոնդսդեյլն, ըստ էության, Թուրքիային դրդում է խոսել նախապայմանների լեզվով: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, կստացվի, որ իր հայտարարությամբ բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենք պաշտոնական Անկարայի հետ որևէ խնդիր չեն ունենա, որևէ ճնշում չեն բանեցնի, եթե Թուրքիան որոշի նախապայմաններ առաջ քաշել: Ահա այստեղ է, որ բրիտանացի դիվանագետը հակասության մեջ է հայտնվում այն գաղափարների ու ծրագրերի հետ, որոնց մասին վերևում նշվեց:

Բանն այն է, որ արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ այն իրողությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման (հասկանալ` Հարավային Կովկասում, Մեծ Մերձավոր Արևելքում կայունություն ու խաղաղություն հաստատելու) համար, անհրաժեշտ է, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները վավերացվեն այնպես, ինչպես կան, և չշաղկապվեն որևէ այլ գործընթացի կամ իրադարձության հետ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ Թուրքիայի եվրաինտեգրումը: Հակառակ դեպքում` ցանկացած նախապայման կամ արձանագրության տեքստի ցանկացած դրույթի առնչությամբ վերապահում, ողջ գործընթացը տանելու են փակուղի, իսկ ավելի ճիշտ` վիժեցնելու են այն: Հետևաբար` կնշանակի, որ Թուրքիային նախապայմաններ առաջ քաշելու «քարտ-բլանշ» տալով` Չարլզ Լոնդսդեյլը, որն այս դեպքում հանդես է գալիս որպես Միացյալ Թագավորության ներկայացուցիչ, դեմ է դուրս գալիս հայ-թուրքական կարգավորմանը, հետևաբար` տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն, կայունություն հաստատելու փորձերին:

Գուցե այս հետևությունն արտաքուստ ճշմարտանման չթվա: Սակայն պարոն Լոնդսդեյլի նախկին հայտարարություններն ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական առանձին դրսևորումներ հուշում են, որ նման մոտեցումը միանգամայն հնարավոր է, և դիվանագետի հայտարարությունը լուրջ հաշվարկված քայլ է:

Հիշեցնենք, որ նույն Չարլզ Լոնդսդեյլն այս տարվա նոյեմբերին կրկին հրապարակավ անդրադարձել էր հայ-թուրքական կարգավորման խնդրին և կրկին տարօրինակ պնդում էր արել: «Մենք ցավակցում ենք այն ահռելի տանջանքի համար, որին նախորդ դարասկզբին ենթարկվեցին հայերը Օսմանյան կայսրությունում, եւ ճանաչում ենք այն: Հավաստիացնում ենք, որ այդ տանջանքը չի մոռացվի: Բայց մենք կարծում ենք, որ առաջին հերթին թուրք և հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմության հարցերը»,- մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր բրիտանացի դեսպանը: Այդ ժամանակ մենք անդրադարձանք այս հայտարարությանն ու ցույց տվեցինք ( տես «Անգլիացի դեսպանն անցավ ցինիկության սահմանը») դրա ռիսկերն ու վտանգները: Անդրադառնալու կարիք, կարծում ենք, չկա: Սակայն դեսպանի նախորդ և վերջին հայտարարությունները, բացի բովանդակային ընդհանրություններից, մեկ այլ նմանություն էլ ունեն: Դրանք երկուսն էլ արվել են փաստաբան, ցեղասպանագետ Ջեֆրի Ռոբերթսոնի կողմից Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության թեման շոշափելուց անմիջապես հետո:

Մասնավորապես, առաջին անգամ Չարլզ Լոնդսդեյլը հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ Ջեֆրի Ռոբերթսոնը «Գարդիան» թերթին հարցազրույց էր տվել ու պնդել, որ թեև Հայոց ցեղասպանությունը անհերքելի պատմական փաստ է, սակայն բրիտանական կառավարությունը ցինիկաբար հրաժարվում է այն ճանաչել` առաջնորդվելով Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական համագործակցությամբ: Դեսպան Լոնդսդեյլի երկրորդ հայտարարությանն անմիջապես նախորդել էին լսումները Լորդերի պալատում, որտեղ ունեցած զեկույցում Ջեֆրի Ռոբերթսոնը կրկին պնդել էր իր նախկին ասածները, տեղեկացրել, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս խեղաթյուրված տեղեկություններ է տրամադրել խորհրդարանին և հորդորել էր բրիտանացի պատգամավորներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Փաստորեն, այս երկու փաստերի համադրումից բխում է, որ բրիտանական կառավարությունը, չնայած ժողովրդավարության, հանրային կարծիքի, մարդու իրավունքների ու ազատությունների, բարոյականության հարցերում ունեցած հայտնի մոտեցումներին, հասկացնում է, որ ամենևին էլ մտադիր չէ տեղի տալ և չի պատրաստվում Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները զոհել հանուն վեհ գաղափարների: Բրիտանական դիվանագիտության իսկը պրագմատիկ` սեփական շահերի սպասարկմանը միտված քաղաքականության դրսևորում: Պատմության ընթացքում նման դրսևորումների օրինակները բազմաթիվ են: Սակայն առանձնացնենք մեկն ու տեսնենք` ինչ հետևանքներ է այն ունեցել:

Ներկայացվելիք օրինակը հայերիս խիստ ծանոթ է: Այն վերաբերում է 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմին, դրա արդյունքներին ու արդյունքների դիվանագիտական խմբագրմանը: Մեզնից յուրաքանչյուրը ծանոթ է Սան Ստեֆանոյի և Բեռլինի համաձայնություններին: Գրեթե չկա մարդ, որ չիմանա, թե ինչպես Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինում վերախմբագրվեց ու դարձավ 61-րդ, և ինչ ճակատագրական նշանակություն ունեցավ այն հայ ժողովրդի համար: Սկզբունքորեն կարելի է ասել, որ հենց այդ դիվանագիտական խմբագրումը հող նախապատրաստեց Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման, Ցեղասպանության իրագործման համար: Այս մասին գիտեն բոլորը, բայց ոչ բոլորն են տեղյակ, թե ինչպես չարաբաստիկ խմբագրումը տեղի ունեցավ, ինչի դիմաց և ինչ այլ հետևանքներ այն ունեցավ:

Բանն այն է, որ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով Ռուսաստանը կարողացավ հասնել Բուլղարիայի անկախությանը, ըստ որում` այնպիսի տարածքով ու սահմաններով, որոնք երաշխավորում էին Ռուսական կայսրության ուղիղ ելք` դեպի Միջերկրական ծով: Բնականաբար, «ծովերի թագուհու» կոչումը կրող Անգլիային ռուս-թուրքական դիմակայության նման հանգուցալուծումը բավարարել չէր կարող, և պաշտոնական Լոնդոնը լծվեց իրավիճակը շտկելու գործին` Օսմանյան Թուրքիային օգնելու միջոցով: Վերահաս պատերազմից խուսափելու նպատակով եվրոպական տերությունները Բեռլինում հրավիրում են կոնֆերանս, որի ժամանակ էլ Ռուսաստանը տեղի է տալիս եվրոպական տերությունների ճնշմանն, ու ձեռք են բերվում հայտնի համաձայնությունները: Իսկ ի՞նչ է անում Անգլիան:

 Այդ երկիրը Միջերկրական ծովում սեփական գերիշխանությունը պահելու համար Օսմանյան կայսրությունից նվեր է ստանում Կիպրոս կղզին: Հետագա հարյուր տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան այս կղզում գաղութատիրության դեմ պարբերաբար դրսևորվող ընդվզումները ճնշում է կղզու երկու հիմնական համայնքների` հույների ու թուրքերի միջև բախումներ հրահրելով: Այդ գործելաոճը շարունակվում է ընդհուպ մինչև կղզու անկախացումը: Իսկ անկախացումից հետո բրիտանական գաղութատիրության հետևանքով ստեղծված հունական ու թուրքական ազգայնական կառույցները շարունակում են դիմակայությունը, որն ի վերջո հանգեցնում է ազգամիջյան կոնֆլիկտի:

 Արդյունքում արդեն 35 տարի Կիպրոսը բաժանված է. հույներն ու թուրքերը տակավին խուսափում են համատեղ ապրել մեկ ընդհանուր քաղաքական, տնտեսական տարածքում: Մեծ Բրիտանիան, այդ ժամանակահատվածում հավանաբար անտեսելով իր իսկ կողմից թմբկահարվող հանդուրժողականության խաղաղ գոյակցության գաղափարները` որևէ լուրջ ճնշում չի բանեցնում հակամարտության լուծման ուղղությամբ: Դրա համար նա պատճառ ունի. հակամարտության լուծումը կհանգեցնի Կիպրոսի տարածքում երկու ինքնիշխան` Ակրոտիրի և Դեքելիա ռազմաբազաների լուծարմանը:

Հայաստան-Թուրքիա-Մեծ Բրիտանիա եռանկյունում տեղավորվող այս պատմական իրողությունները վկայում են, որ Չարլզ Լոնդսդեյլի վերջին հայտարարություններն անտեսել չի կարելի: Սա, առաջին հերթին, վերաբերում է այն երկրներին ու գործիչներին, ովքեր իսկապես ցանկություն ունեն կարգավորված տեսնել հայ-թուրքական հարաբերությունները, որն էլ իր հերթին զգալի առաջընթաց կապահովի` տարածաշրջանում և աշխարհում անվտանգ ու խաղաղ ապագա կառուցելու գործում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}