Վանի նահանգապետը հայտարարել է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին շուտով կգործի
Վանի Աղթամար կղզու պատմական Սուրբ խաչ եկեղեցին բացվելու է պատարագներ մատուցելու և ժամերգությունների համար: Այդ մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը: Քարաօղլուն հայտնել է, որ խնդրո առարկա անհրաժեշտ թղթաբանությունը մշակույթի նախարարությայն հետ արդեն արված է: 2010 թվականի սեպտեմբերի 12-ին եկեղեցում պատարագ կմատուցվի:
«Այդ առիթով մենք հրավիրելու ենք հայազգի համաքաղաքացիներին և Վանին հատուկ հյուրասիրությամբ պատվելու ենք նրանց»,- ասել է Քարաօղլուն:
Վերջինիս համոզմամբ` Վանում զբոսաշրջության զարգացմանը մեծապես կարող են նպաստել Հայաստանն ու Իրանը: Ըստ կանխատեսումների` մինչև 2023 թվականը Վանի զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 միլիոնի:
«Հարկավոր է Իրանի հետ բացել մեր Քափըքոյ սահամանդուռը: Այդ դեպքում Իրանից մարդիկ մեկ ժամում կարող են Վան գալ, նույն օրն էլ վերադառնալ: Հայաստանի հետ սահմանը բացելու մասով մեր իշխանությունները լուրջ ջանք են գործադրում: Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում էլ ամենաշատ այցելությունները բաժին կընկնեն Վանին: Մենք դա գիտենք և տեսնում ենք»,- ասել է Վանի նահանգապետը:
Նշենք, որ Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգված է, բայց մինչև օրս գործում է որպես թանգարան: Թուրքական իշխանությունները մինչև անգամ եկեղեցու գմբեթին առ այսօր թույլ չեն տալիս խաչ տեղադրել:
Նախորդող նորություններ`
«ՊԵՏՔ Է ՀՀ ԿՈՂՄԻՑ ԽԱՉ ՆՎԻՐԵԼ` ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԻՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ ԽԱՉՈՒՄ ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ
ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԽԱՉ Է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում