Ալբանիայի դեսպանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
Դեկտեմբերի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի դեսպան (նստավայրը` Աթենք) Վիլի Մինարոլլիին (Vili Minarolli) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորելով դեսպանին պարտականությունների ստանձնման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հավաստիացրեց, որ արտգործնախարարությունն ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում:
Նախարար Նալբանդյանը, վերհիշելով 2008 թ. հոկտեմբերին Տիրանա կատարած իր այցելությունն ու Ալբանիայի արտգործնախարարի և վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հայտնած փոխադարձ ձգտումը ապրապնդելու երկկողմ հարաբերությունները, հույս հայտնեց, որ դեսպան Մինարոլլին իր կարևոր նեդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման և պայամանվորվածությունների իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարևորվեց Հայաստանի և Ալբանիայի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև պարբերաբար խորհրդակցություններ անցկացնելու և քայլեր ձեռնարկելու պատշաճ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մինարոլլին մտքեր փոխանակեցին կովկասյան և բալկանյան տարածաշրջանային խնդիրների: