![](https://panorama.am/news_images/391/1172853_1/f55c67b9c7f756_55c67b9c7fb3e.thumb.jpg)
Դավութօղլու՞ թե ՞ Դավթյան
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության Էրզրումի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արդահանից ընտրված «ԺՀԿ» պատգամավոր Էնսար Օղութը քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Պատգամավորը, անդրադառնալով օրերս ամերիկյան հեռուստաեթերով հեռարձակված քարտեզին, որտեղ Թուրքիայի տեղում պատկերված է եղել Քուրդիստանը, քննադատել է թուրքական իշխանությունների պասիվ կեցվածքը: Ըստ թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական գործակալության` Օղութը դժգոհել է, թե ինչու Դավութօղլուի ղեկավարած գերատեսչությունը բողոքի նոտայով չի արձագանքել կատարվածին:
«Դու էլ ինչի° համար ես: Քո ազգանունն ի՞նչ է, դու Դավութօղլո՞ւ ես, թե՞ Դավթյան: Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրապարակվում է մասնատված Թուրքիայի քարտեզ, իսկ դուք ծպտուն չեք հանում»,- ասել է թուրք ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը` «NBC»-ն, իր առավոտյան «Today’s Show» ծրագրի ժամանակ, Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված երեք ԱՄՆ քաղաքացիների մասին լրատվություն հաղորդելիս, եթեր է հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիան ներկայացված է եղել որպես Քուրդիստան:
Լրահոս
Տեսանյութեր
![2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/54028_1/f676fc75f60723_676fc75f60763.jpg)
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)